Թելադրությունների ամառային շրջանը, որը Բուլղարիայում իրականացվում էր մեր դեսպանորդի միջոցով, ավարտված է

Պաշտելի Էլ Մորիա

21 հուլիսի, 2006 թիվ

 

ԵՍ ԵՄ Էլ Մորիա Խանը՝ կրկին եկածս: ԵՍ ԵՄ եկել, որպեսզի հայտնեմ այն մասին, որ թելադրությունների ամառային շրջանը, որը Բուլղարիայում իրականացվում էր մեր դեսպանորդի միջոցով, ավարտված է:

Ես ուրախ եմ, որ թելադրությունների այս շրջանը մենք տվեցինք Բուլղարիայում: Քանզի ամեն անգամ, երբ մենք տալիս ենք մեր ուղերձները, Լույսի հսկայական քանակություն է հորդում այն վայրում, որտեղ ընդունվում են թելադրությունները: Եվ այն երկիրն ու այն մարդիկ, որոնք մասնակցում են թելադրությունների ընդունման գործընթացին, ստանում են Լույսի բավական մեծ չափաբաժին: Եվ ամեն անգամ գործը մնում է նրան, թե ինչպես դուք կտնօրինեք ձեր ստացած Լույսը:

Երբ երկու տարուց մի փոքր ավելի առաջ Եղբայրության դեսպանորդի պատմուճանը գցվեց Տատյանայի ուսերին, ոչ ոք չէր կարող երաշխավորել, որ Ռուսաստանին պայծառ ապագա է սպասվում: Ֆիզիկական պլանում լիակատար քաոս ու անկարգություն էր տիրում: Բայց մենք եկանք ու մեր ուղերձներով հաստատեցինք,  որ նուրբ պլանում այդ երկրի համար մեծ ապագա է նախապատրաստվում: Եվ չանցած երկու տարի՝ այն ինչ նախապատրաստվում էր նուրբ պլանում, սկսեց իրականանալ ֆիզիկական պլանում: Եվ նույնիսկ այն հոռետեսներն, ովքեր երկու տարի առաջ փնթփնթում էին և ասում, թե Ռուսաստանը կորած է, այժմ տարակուսանքով վեր են կացել ու ծոծրակներն են քորում:

Ահա այդպես էլ նաև Բուլղարիան է: Եթե այն կարողանա որակյալ ձևով տնօրինել ստացված Լույսը, ապա շատ շուտով մեծ փոփոխություններ տեղի կունենան, որոնք կվերաբերվեն և' կրթությանը, և' տնտեսությանը: Ամե՜ն ինչ ձեր ձեռքերում է: Եվ բոլոր փոփոխությունները տեղի են ունենում ձեր գիտակցության փոփոխության շնորհիվ:

Միշտ կա այն վտանգը, որ մեր կողմից Երկիր առաքված Լույսը կարող է սխալ օգտագործվել ու աղավաղվել, բայց ամեն անգամ մենք հույս ենք կապում այն բանի հետ, որ ձեր անոթը ծակ դուրս չի գա և ստացված էներգիան դուք կտնօրինեք՝ Աստվածային պլանին ու Աստվածային մտահղացմանը համապատասխան:

Ես ուրախ եմ, որ մեզ հաջողվեց գիտելիքների մեծ պաշար տալ թելադրությունների այս շրջանում: Միշտ հիշե'ք, որ Գիտելիքները ձեզ տրվում են խորհրդածելու համար, ձեր սրտի անդորրության մեջ մտահայելու համար: Մի' շտապեք, որքան հնարավոր է, շուտ մի կողմ դնելու թելադրությունների գիրքը: Ջանացե'ք լրիվությամբ ընկալել այն ամենն, ինչ պարունակվում է ամեն մի թելադրության մեջ. Աստվածային կենարար էներգիայի ամեն մի կաթիլն ու Աստվածային Ճշմարտության ամեն մի Խոսքը:

Մենք գալիս ենք Երկրի մարդկության մոտ, որպեսզի ամրապնդենք մեր կապերը՝ ֆիզիկական և նուրբ աշխարհների միջև կապերը: Եվ մեր նպատակներն ու խնդիրներն ամբողջովին կախված են այն բանից, թե որքան լիակատար ձևով դուք կկարողանաք ընկալել այն տեղեկատվությունն ու էներգիան, որը պարունակվում է մեր ուղերձներում:

Մի' ստիպեք մեզ նորից ու նորից ձեզ հիշեցնելու այն մասին, որ ձեզ վրա հսկայական պատասխանատվություն է դրված Երկիր մոլորակի ֆիզիկական պլանի ձևափոխության հարցով: Հիշե'ք այն մասին, որ դուք մարմնավորվել եք, որպեսզի կոնկրետ գործողություններ իրականացնեք ֆիզիկական պլանում: Սակայն, որպեսզի ձեր գործողությունները կատարյալ լինեն և համապատասխանեն Աստվածային պլանին, դուք նախ և առաջ պետք է մտահոգվեք ձեր մարմինների հարցով: Անխոնջ կերպով մաքրեցե'ք ձեր նուրբ մարմիններն աղոթքով ու պասով, զբոսնելով բնության գրկում և շփվելով երեխաների ու կենդանիների հետ: Մտահայե'ք գեղեցիկը, և գեղեցիկի ազդեցությամբ դուք կկարողանաք փոխել ձեր ներքին վիճակը: Ոչինչ այնպես չի ազդում մարդու վրա, ինչպես գեղեցիկն ու բնությունը: Պահպանե'ք ու աճեցրե'ք ճշմարիտ նմուշօրինակները ձեր կյանքերում: Ձգտեցե'ք, որպեսզի ձեր շրջապատի ամեն ինչը ձեզ ողողի ներդաշնակությամբ ու գեղեցկությամբ: Մի' քաշվեք ուղղություն ցույց տալ մյուս մարդկանց, հիշեցրե'ք նրանց այն մասին, որ շրջապատի ամեն ինչը մշտական ազդեցություն է թողնում իրենց գիտակցության ու ներաշխարհի վրա: Եվ դա վերաբերվում է նաև հեռուստադիտմանն ու անվերահսկելի ռադիոունկնդրությանը: Հեռու' մնացեք բոլոր այն բացասական թրթռումներից, որոնցից հնարավոր է հեռու մնալ: Բազմաթիվ եղանակներ կան բացասական էներգիաներից հեռու մնալու համար, և դրանցից շատերը դրամական միջոցների ներդրում չեն պահանջում:

Ուստի ես եկել եմ, որպեսզի հիշեցնեմ ձեզ այն, ինչը ձեր ուժերի սահմաններում է: Դուք կարող եք հույս կապել Տիրակալների օգնության վրա և համապատասխան կանչեր հղել, բայց ֆիզիկական պլանում պետք է գործեք ինքնե'րդ: Բոլոր տեղի ունեցող հրաշքները մանրակրկիտ կերպով պլանավորված են: Եվ ֆիզիկական պլանի ձևափոխության հրաշքն անպայման տեղի կունենա, բայց, որպեսզի տեղի ունենա, դուք այդ հրաշքը պետք է նախապատրաստեք ձեր սրտերում:

Ես ձեզ հաջողություն եմ մաղթում ինքներդ ձեզ հետ տարվող աշխատանքում: Հետևեցե'ք, որպեսզի Աստվածային էներգիայի ոչ մի գրամը չծախսվի ոչ իր նշանակությամբ: Ձեզ շատ բան է տրված, և հիմա դուք պետք է դրսևորեք ձեր պատրաստակամությունը՝ Երկնոլորտների հետ համագործակցելու համար:

Բոլոր ձեր ջանքերը կբազմապատկվեն և անպայման կտան իրենց պտուղները:

Թվում է, թե այն, ինչը փոխվում է ֆիզիկական պլանում, կապված չէ այն թելադրությունների հետ, որոնք մենք տալիս ենք, սակայն, հավատացե'ք ինձ, որ մոլորակի բոլոր դրական փոփոխությունները միշտ կապված են եղել այն բանի հետ, թե որքանով են մարդիկ ընդունել մեր դեսպանորդներին ու նրանց բերած Խոսքը: Իսկ այն դեպքում, երբ մեր դեսպանորդներին չեն ընդունել ու չեն պատվել, ապա այն երկիրը, որը թույլ է տվել այդպիսի բացասական վերաբերմունք, երկար տարիներով ընկել է գիտակցության աղջամուղջի մեջ: Եվ մեզ մնացել է միայն խնդրել Աստծուն, որպեսզի ների նրանց, քանի որ չգիտեն, թե ինչ են անում:

Մենք անկեղծորեն ուզում ենք հուսալ, որ մարդկության գիտակցության աղջամուղջը մնացել է հեռավոր անցյալում: Իսկ առջևում Գիտելիքի պայծառ լուսաբացն է, որը դուք կրում եք ձեր սրտերում:

Ես եկա, որպեսզի տամ այս շրջանի վերջին թելադրությունը և ձեզ տեղյակ պահեմ այն մասին, որ այս դեսպանորդի հետ մենք կշարունակենք մեր աշխատանքն այնքան ժամանակ, քանի դեռ ֆիզիկական պլանում կդրսևորվի մեր աշխատանքի այսպիսի հնարավորությունը:

Մի' մոռացեք այն մասին, որ ձեզնից յուրաքանչյուրի վրա պատասխանատվություն է դրված հոգ տանելու մեր դեսպանորդի մասին: Քանզի Աստծո մարդիկ միշտ ապրել են բարի մարդկանց հոգածության շնորհիվ:

Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, բայց հուսով եմ, որ մեր բաժանումը երկարատև չի լինի, և մենք նորից կհանդիպենք այս դեսպանորդի միջոցով, իսկ ձեզնից նրանց հետ, ովքեր պատրաստ են, ես կգամ ու կհանդիպեմ իրենց սրտի անդորրության մեջ:

 

ԵՍ ԵՄ Էլ Մորիան, մինչ նոր հանդիպումներ...

 

Տատյանա Միկուշինա, 2006

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Նախորդ էջ