Կգտնվեն նրանք, ովքեր կդրսևորեն իրենց կայունությունն ու նվիրվածությունը և կկարողանան օգնել մեզ մեր նպատակների իրականացման գործում

Տիրակալ Մորիա

7 հուլիսի, 2006 թիվ

ԵՍ ԵՄ Էլ Մորիան, որ նորից եկել եմ իմ դեսպանորդի միջոցով, որպեսզի Ուսմունք տամ և զրուցեմ ձեզ հետ առօրյա խնդիրների մասին: Ես ուրախ եմ, որ ինձ ընձեռնվում է այսպիսի հնարավորություն: Ամեն անգամ ես գալիս եմ և չեմ կարողանում թաքցնել իմ հիացմունքը, որ կա մեր հաղորդակցության հնարավորությունը: Այդ պատճառով՝ այսօր առանց ժամանակ կորցնելու ես ձեռնամուխ եմ լինում շարադրելու այն, ինչն անհրաժեշտ է: Իսկ ձեզ շատ բան է անհրաժեշտ իմանալ: Եվ, եթե դուք կարողանայիք մշտապես կենտրոնանալ Եղբայրության նպատակների վրա ու իրագործել նրա պլանները, ապա մոլորակի վրա էվոլյուցիան կընթանար անհամեմատ ավելի մեծ տեմպերով: Սակայն դուք շարունակում եք մնալ պատրանքի մեջ՝ զբաղեցնելով ձեր գիտակցությունն այն պատրանքային դրսևորումներով, որոնք ձեզ շրջապատում են: Այդ պատճառով ես գալիս եմ նորից ու նորից և փորձում եմ ձեր գիտակցությանը հասցնել այն բաները, որոնք ձեզ անհրաժեշտ են: Դուք մոռանում եք իմ ասած բոլոր բաների մասին՝ տառացիորեն անմիջապես այն բանից հետո, երբ դադարում եք կարդալ իմ ուղերձները: Եվ ես ստիպված եմ լինում նորից գալ և միևնույն Ուսմունքը տալ մի փոքր այլ տեսանկյունով, այն հույսով, որ կգտնվեն նրանք, ովքեր կդրսևորեն իրենց կայունությունն ու նվիրվածությունը և կկարողանան օգնել մեզ մեր նպատակների իրականացման գործում: Դուք ձեր խլրտուն մարդկային խելքով կարծում եք, թե այն ամենն, ինչ մենք ասում ենք, դուք արդեն գիտեք, և մղվում եք նոր տպավորությունների հետևից՝ ձեր մարմնական ուղեղը զբաղեցնելու հույսով: Սակայն ձեզ որևէ նոր գիտելիքներ պետք չեն: Քանզի կա միայն մեկ Ուսմունք և մեկ Աստվածային Ճշմարտություն: Եվ այդ Ուսմունքը ճանաչել հնարավոր է միայն մանկան խելքով: Հրաժարվե'լ ավելորդ իմաստակությունից և ինտելեկտուլ նրբամտությունից՝ ահա այն, ինչ դուք պետք է կատարեք: Ես ինձ հաշիվ եմ տալիս, որ ձեր մենտալային մարմինները դեռևս այնքան էլ զարգացած չեն: Այդ պատճառով էլ՝ դրանք դուք ուզում եք բեռնավորել ինտելեկտուալ ճամարտակություններով: Դուք գալիս եք հոծ աշխարհ, և ձեզ հետ բերած նպատակներից մեկն էլ այն է, որ զարգացնեք ո'չ միայն ձեր ֆիզիկական մարմինը, այլ նաև ձեր նուրբ մարմինները՝ աստրալային մարմինը, մենտալային մարմինը և եթերային մարմինը: Ձեր նուրբ մարմիններն իրենցից ներկայացնում են ձեր հոգին: Եվ ձեր հոգին զարգացման կարիք ունի: Այդ պատճառով, դուք մատերիայի մեջ կմնաք այնքան ժամանակ, քանի դեռ բավականաչափ փորձ չեք ձեռք բերել և ձեր բոլոր մարմինները չեն զարգացել: Այժմ բոլորաշրջանն այնպիսին է, որ ձեր մենտալային մարմիններն իմպուլս են ստանում զարգացման համար: Նրանք հետաքրքրասեր են՝ ինչպես մանուկները, և փորձում են նորանոր ասպարեզներ գտնել իրենց գործունեության համար: Սակայն ճիշտ այնպես, ինչպես դուք հրաժարվում եք ալկոհոլից, նիկոտինից և ձեր ֆիզիկական մարմնի այլ կապվածություններից ու սովորություններից, դուք պետք է ձեր մեջ ուժ գտնեք և հրաժարվեք նաև ձեր մենտալային մարմնի՝ ձեր մարմնական խելքի, կապվածություններից: Երկիր մոլորակի վրա էվոլյուցիայի են ենթարկվում ձեր բոլոր ստորին չորս մարմինները: Եվ դուք պետք է հասնեք ձեր բոլոր մարմինների ներդաշնակությանն ու զարգացածությանը: Քանի դեռ բավականաչափ փորձ չեք ստացել՝ ձեր մարմիններն էլ չեն ունենա բավականաչափ փորձ. դուք չեք կարողանա վերադառնալ այն աշխարհը, որտեղից սկզբնապես դուրս եք եկել՝ որպես Աստվածային մասնիկներ: Եվ դուք ձեզ հետ այդ Աստվածային աշխարհը կտանեք ձեր կուտակած փորձը, բայց միայն այն մասով, որը համապատասխանում է Աստվածային նմուշօրինակներին:

Եվ այսպես, քանի որ այժմ մարդկության մեծ մասի մենտալային մարմիններն իրենց փորձառությունն են անցնում և ձեռք են բերում անհրաժեշտ գիտելիքներ, ապա դուք պետք է դա հաշվի առնեք ձեր զարգացման ընթացքում: Դուք պետք է մշտապես հետևեք, թե երբ է ձեր խելքը ձեզ տանում դեպի ինտելեկտուալ խորհրդածությունները, և երբ եք դուք իսկապես հաղորդակցվում հավերժական Աստվածային Իմաստության հետ: Եվ փորձե'ք այդ զանազանումը կատարել ձեր ներսում: Աստվածային Իմաստությունը ոչ մի ընդհանուր բան չունի ինտելեկտուլ իմաստակության հետ, ինչը ձեր մարմնական խելքի համար յուրատեսակ թմրանյութ է հիշեցնում:

Մարդկանցից շատ շատերը, բացելով հերթական ուղերձը և նրա մեջ իրենց ճարտար խելքի համար կերակուր չգտնելով, մղվում են դեպի այդ կերակուրի փնտրտուքն այլ վայրերում և ստանում են այն, ինչին ձգտում են, այն էլ՝ բավականին մեծ քանակությամբ: Սակայն մեզ համար տեսանելի են բաներ, որոնք ձեզ համար տեսանելի չեն: Մեզ համար տեսանելի է, որ այն, ինչ դուք երբեմն ստանում եք և համարում դա շատ արժեքավոր ու անհրաժեշտ, լավագույն դեպքում ձեզ համար անօգտավետ են, իսկ վատագույն դեպքում՝ ձեր հոգու զարգացումը հետ են շպրտում տարիներով ու ամբողջ մարմնավորումներով:

Կան շատ ինտելեկտուլ ծուղակներ, որոնց մեջ մտնում են լուսավոր մարդկանցից շատերը: Իսկ այդ ծուղակներն այնպես հմտորեն են տեղադրված, որ երբեմն հնարավոր չի լինում նրա մեջ չընկնելը, եթե դուք մշտապես համահնչունություն չեք պահպանում մեր Հիերարխիայի հետ և օգնության խնդրանքով չեք դիմում Համբարձյալ Տիրակալներին: Շատերը հույս են դնում իրենց սեփական ուժերի վրա, մարմնական մկանի վրա՝ անտեսելով Լույսի Հիերարխիայի օգնությունը: Սակայն դա սոսկ ինտելեկտուլ գոռոզամտության ևս մեկ դրսևորումն է: Մարդկության զարգացման ժամանակակից փուլում դուք չեք կարող տարբերել ճշմարիտ նմուշներն իրենց այլակերպ կրկնակներից, ինտելեկտուլ իմաստակությունը՝ Աստվածային Իմաստությունից: Քանզի նրանց միջև եղած տարբերությունը երբեմն տեսանելի է միայն Աստվածային ինտուիցիայի և թրթռումների այն մակարդակում, որն ունեն այդ դրսևորումները:

Այժմ ես ձեզ պետք է ասեմ ևս մեկ կարևոր բան: Եվ դա վերաբերում է Ձեռնադրումների ձեր Ուղուն, որով շատերն են ուզում ընթանալ՝ պարտավորվում են ընթանալ այդ Ուղով, բայց ճիշտ այն խանդավառությամբ, որով ձեռնարկում են գործը, այնպես էլ հետ են դառնում այդ Ուղուց՝ կամ սեփական ծուլության, կամ էլ Հավատի ու նվիրվածության պակասի պատճառով:

Պատճառն այն է, որ կայունության, նվիրվածության և նպատակամղվածության որակները հատուկ են միայն շատ քիչ թվով անհատների: Եվ որպես կանոն՝ այդ որակները նրանք ձեռք են բերվել նախորդ մարմնավորումների ընթացքում՝ հոգևոր Ուսուցիչների համայնքներում կամ ճգնավորների կացարաններում իրենց մեջ վարժեցնելով այդ որակները: Մի' կարծեք, թե այն ամենն, ինչ ունեք այս կյանքում, ժառանգություն եք ստացել ձեր ծնողներից, կամ էլ ինքներդ եք ձեռք բերել այս կյանքի ընթացքում: Ձեր շատ նվաճումների ու որակների հետքերը տանում են դեպի հեռավոր անցյալը՝ ընդհուպ մինչև հինավուրց Ատլանտիդայի ու Լեմուրիայի ժամանակները: Եվ միայն այժմ՝ այս կյանքում են դրանք դուրս լողում ձեր միջից, և ձեզ իրավունք է տրվում դրանցից օգտվել: Ըստ այդմ՝ խնդրու'մ եմ, կիրառե'ք ձեր Աստվածային շնորհներն ու որակները, որպեսզի ծառայեք Ընդհանուր Բարօրությանը, Երկրի վրայի Կյանքին ու մեզ՝ Մեծ Սպիտակ Եղբայրությանը: Քանզի մենք մարդկության այն Ուսուցիչներն եք հանդիսանում, ովքեր ուղեկցել են մարդկությանը միլիոնավոր տարիների ընթացքում: Եվ մենք ձեզ հետ ենք եղել, երբ դուք մարմնավորվել էիք Լեմուրիայի և Անտլանտիդայի ժամանակներում, և մեր դպրոցներում ու աշրամներում ուսուցանել ենք ձեզ, երբ դուք դեռևս ավելի ցածր զարգացում ունեցող անհատներ էիք:

Ըստ այդմ՝ գնահատե'ք այն, ինչ ձեր ունեցվածքն է՝ ձեր ձեռքբերումները, որոնք գալիս են հեռավոր անցյալից: Ձեր շնորհներն օգտագործեք ո'չ այն բանի համար, որ խորասուզվեք պատրանքի մեջ, այլ այն բանի համար, որ բարձրանաք Աստվածային գիտակցության գագաթը: Մի' կարծեք, թե դուք միայնակ եք ձեր Ճանապարհին: Մենք մշտապես ձեր կողքին ենք և պահում ենք ձեր ձեռքերը մեր ձեռքերի մեջ: Սակայն մենք չենք կարող բռնությամբ քաշել ձեր ձեռքերից ու տանել, եթե դուք համառ երեխաների պես հետ եք քաշում ձեր ձեռքերը և հեռու եք փախչում էվոլյուցիոն զարգացման ուղուց: Երևում է՝ ձեր ինտելեկտուլ մարմինները դեռևս բավարար չափով զարգացած չեն, որպեսզի ենթարկվեք Օրենքին և գիտակցեք այն բանի առավելությունը, երբ ձեզ Համբարձյալ Տիրակալներն են առաջնորդում և օգնում ձեզ ձեր Ուղում:

Այսօր ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, սակայն կանխավ վայելում եմ մեր հաջորդ հանդիպումներն ու զրույցները:

ԵՍ ԵՄ Էլ Մորիան՝ ձեր նկատմամբ հույսով լի:

Տատյանա Միկուշինա, 2006

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ