Միայն տգիտությունն ու սահմանափակությունն են ձեզ սահմանազատում այն բանից, որպեսզի ընդունեք կյանքի յուրաքանչյուր մասնիկի հետ ձեր միասնությունը

Տեր Մայտրեյա

5 հուլիսի, 2006 թիվ

ԵՍ ԵՄ Մայտրեյան՝ իմ դեսպանորդ Տատյանայի միջոցով նորից այս օրով ձեզ մոտ եկածս:

ԵՍ ԵՄ եկել, որպեսզի հիշեցնեմ ձեզ այն մասին, որ ձեզնից յուրաքանչյուրը հանդիսանում է Աստծո անկրկնելի ու առանձնահատուկ մի մասնիկը: Եվ Աստծո պլաններին համապատասխան՝ դուք պետք է զարգանաք, այսինքն՝ էվոլյուցիոն զարգացման Ուղով ընթանաք այնպես, ինչպես Աստծո կողմից պլանավորված է եղել համայն այս տիեզերքի սկզբում: Ձեզ թվում է, թե դուք անկախ եք և ինքնուրույն, կապված չեք ոչ իրար հետ, ոչ էլ՝ այս տիեզերքից որևէ մեկի հետ: Ձեր գիտակցության մակարդակում այդ համոզմունքը համարյա անվիճելի է: Քանի որ դուք ձեր շուրջը տեսնում եք այդ համոզմունքի՝ ձեր այդ տեսակետի, աշխարհակառույցի մասին ձեր հայացքի անվիճելի հաստատումները: Շատ անգամ է բերվել այն օրինակը, որ դեռևս մի քանի հարյուրամյակ առաջ դուք կարծում էիք, թե Երկիրը կլոր չէ և չի պտտվում արևի շուրջը: Այն հայացքներն ու համոզմունքները, որոնք այժմ դուք ունեք, այսուհետև կենթարկվեն փոփոխությունների, ընդ որում՝ հիմնարար փոփոխությունների: Դուք յուրացրել ձեր ֆիզիկական աշխարհը: Եվ, քանի որ յուրացրել եք այդ աշխարհը, ապա ձեր գիտակցության մեջ պետք է շարժվեք առաջ՝ դեպի այլ աշխարհների ճանաչում, որոնք ավելի նուրբ են: Եվ դուք պետք է ավելի ու ավելի զգաք այն կապը, որը գոյություն ունի ձեր և իմ, ձեր և Համբարձյալ Դասերի և նույնիսկ՝ ձեր և ձեր միջև:

Որքան էլ ձեզ թվա, թե դուք առանձին եք և ինքնուրույն, ժամանակի հետ ձեզ կվիճակվի զգալ ոչ միայն համայն տիեզերքի Միասնական ու անբաժանելի Արարչի հետ ձեր ներքին միասնությունը, այլ նաև կզգաք ձեր միասնությունը ձեզնից յուրաքանչյուրի հետ՝ մեկդ մյուսի հետ:

Քանի որ ես այս օրով ձեզ մոտ եմ եկել, ապա կուզենայի արդյունավետ օգտագործել մեր հանդիպման ամեն մի ակնթարթը: Եվ ըստ այդմ՝ ձեռնամուխ եմ լինում այն ամենագլխավորին, որի համար եկել եմ: Դուք գիտեք, որ ձեր մոլորակը միակը չէ Տիեզերքում: Գոյություն ունեն այլ աշխարհներ և այլ աստղային համակարգեր: Տիեզերքում դուք միայնակ չեք: Եվ ձեր փոխազդեցությունը, այլ տիեզերական էակների հետ ձեր կապերը, որոնք ի հայտ են գալիս դեպքից դեպք, ձեզ մոտ տարբեր զգացմունքներ են առաջացնում՝ սկսած վախից, վերջացրած հետաքրքրասիրությամբ: Սակայն, տիեզերքում առկա այլ էակների հետ ձեր փոխազդեցությունը ձեր զարգացմանը համընթաց կշարունակվի: Եվ ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչպիսին է ձեր գիտակցության ներքին վիճակը: Եթե դուք շարունակեք պնդել ձեր անկատարությունների վրա, ապա դեպի ձեր մոլորակը կքաշեք տեխնոկրատական, իրենց մեջ պարփակված քաղաքակրթությունների ներկայացուցիչների: Իսկ եթե ձգտեք փոխել ինքներդ ձեզ և ձեր մեջ զարգացնել Աստվածային որակներ, ապա շատ շուտով կկարողանաք հաղորդակցվել հրեշտակների, էլեմենտալների և այն աշխարհների ներկայացուցիչների հետ, որոնք ընթանում են զարգացման Աստվածային ուղով: Այդ առումով՝ մենք անդադար շարունակում ենք փաստարկներ բերել և համոզել ձեզ այն բանում, որ ձեզ անհրաժեշտ է լրջորեն զբաղվել ձեր գիտակցության հարցերով:

Ամբողջ Ուսմունքը, որը մենք տալիս ենք, անխզելիորեն կապված է միայն մի բանի հետ՝ փոխել ձեր գիտակցությունը, ընդլայնել այն: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի դուք կարողանաք դուրս գալ ձեզ բնորոշ սահմանափակումների շրջանակներից. կրոնական սահմանափակումների շրջանակներից, ազգային մշակույթի և ազգային հետաքրքրությունների շրջանակներից: Այն ամենն, ինչ ուղղված է մերձեցմանը, ինտեգրացմանը, Ընդհանուր Բարօրությանը՝ օգտակար է. այն ինչ տանում է դեպի առանձնացում՝ ենթակա է մոռացության:

Սակայն այն միասնությունը, որի մասին մենք ասում ենք, հնարավոր է միայն այն դեպքում, եթե դուք իրար հետ միավորվեք ընդհանուր սկզբունքների հիման վրա: Միավորվել հնարավոր չէ, եթե յուրաքանչյուրը պնդում է միայն իր տեսակետը և չի ցանկանում հաշվի առնել մյուսի տեսակետը: Բայց կա ընդհանուր շփման կետ՝ ընդհանուր դիրքորոշում, որի վրա հենվելու դեպքում հնարավոր է դառնում միավորումը: Իսկ այդ դիրքորոշումը ենթադրում է էգոյից հրաժարում: Էգոյից հրաժարվելու ուղին այն է, ինչը մենք ուսուցանում ենք: Առանձնացվածությունն ուժեղ է ձեր մեջ այնքան ժամանակ, քանի դեռ ձեզնից յուրաքանչյուրը պնդում է իր տեսակետը՝ ի վնաս ուրիշի: Եվ միայն այն ժամանակ, երբ դուք ունակ կլինեք հրաժարվել այն ամենից, ինչը խանգարում է ձեզ անկողմնակալ ձևով դիտարկելու ուրիշ մարդու դիրքորոշումը, դուք կկարողանաք ընթանալ միասնության և համաձայնության հասնելու ուղով:

Միասնության մասին շատ են խոսում, սակայն շատ քիչ բան է փոխվում: Քանզի ամեն մեկը, խոսելով միասնության մասին, ենթադրում է, որ բոլորը պետք է ականջալուր լինեն իր տեսակետին և կիսեն իր տեսակետը: Սակայն այն ամենը, ինչ ձեզ պետք է անել՝ դա բարձրանալն է գիտակցության այնպիսի մակարդակի վրա, երբ բոլոր հակասությունները հարթվում են և այլևս չեն երևում:

Ահա այդ խնդիրն է, որը մենք ուզում ենք, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը լուծի իր գիտակցության մեջ:

Ջանացե'ք վերլուծել, թե ինչն է ձեզ բաժանում տարբեր հոգևոր ուղղությունների ներկայացուցիչներից, և դուք կհասկանաք, որ բաժանողը ձեր էգոն է, ձեր տգիտությունը: Եվ ինչպես միշտ՝ մենք առաջարկում ենք մի ուղի, որով ընթանալով դուք կկարողանաք ձերբազատվել ձեր անկատարություններից և հասնել նախասահմանված միասնությանը:

Ըստ էության, միայն տգիտությունն ու սահմանափակությունն են ձեզ սահմանազատում այն բանից, որպեսզի ընդունեք կյանքի յուրաքանչյուր մասնիկի հետ ձեր միասնությունը:

Ձեզ վիճակված է մոտակա ժամանակներում ձեռնարկել քայլեր ու ջանքեր, որոնք ուղղված կլինեն այն բանին, որպեսզի հաղթահարվեն ձեզ իրարից բաժանող ներքին սահմանափակումները: Նկատի առեք, որ ես չեմ խոսում այն մասին, որ դուք պետք է որևէ մեկին համոզեք, թե իր ուսմունքը սխալ է, իսկ ձերը՝ միակ ճիշտը: Ես խոսում եմ այն մասին, որ ձեր գիտակցության մեջ դուք պետք է վերացնեք այն պատնեշներն ու սահմանափակումները, որոնք թույլ չեն տալիս ձեզ ընդունել այլ ուսմունքներ:

Խորհեցե'ք այն մասին, որ աշխարհի բոլոր կրոնների հիմնադիրները տարբեր ժամանակներում, տարբեր լեզուներով տվել են միևնույն Ճշմարտությունը: Եվ, եթե դուք ինքներդ ձեզ համարում եք մարդկության ուսյալ, ինտելեկտուալ ներկայացուցիչներ, ապա ջա'նք թափեք այն ուղղությամբ, որպեսզի գտնեք այն ընդհանուրը, որն ընկած է բոլոր կրոնների հիմքում: Ուշադրություն մի' դարձրեք տարբերությունների վրա: Կենտրոնացրե'ք ձեր ուշադրությունը ընդհանուր սկզբունքների և մոտեցումների վրա, և դուք կտեսնեք տարբեր աղբյուրներից մարդկության կողմից երբևէ ստացված բոլոր կրոնների և բարոյական ուսմունքների միասնությունը:

Եվ նշված բոլոր կրոնների միավորումը՝ նոր կրոնի ստեղծումը, որն իր մեջ ներառում է բոլոր համաշխարհային կրոնները, իրականություն կդառնա միայն այն ժամանակ, երբ ձեր գիտակցության մեջ դուք ունակ կդառնաք հարգել և ընդունել ուրիշի տեսակետը, այլ ոչ թե կուրորեն կպնդեք ձերը՝ նույնիսկ զենքի դիմելով: Այդ ամենը պետք է մնա անցյալում: Բոլոր և ամեն մի առանձին թշնամանքին տեղ չկա Նոր Աշխարհում: Իսկ թշնամանքը ձեր աշխարհից կանհետանա՝ ձեր գիտակցության փոփոխությանն ու աճին զուգընթաց:

Ձեր աշխարհի բոլոր պրոբլեմները գտնվում են ձեր գլխում՝ ձեր ներսում: Եվ ամբողջ Աստվածային կատարելությունը նույնպես գտնվում է ձեր ներսում:

Եվ ձեր կյանքի բոլոր գլխավոր խնդիրների լուծման համար դուք պետք է սովորություն դարձնեք դիմելու ձե'ր իսկ ներսում գտնվող ձեր Բարձրագույն Եսին:

Բարձրագույն Եսի հետ կապն ու էգոյից ձերբազատվելը հանդիսանում են մեր կողմից տրվող Ուսմունքի գլխավոր անկյունաքարերը:

Իսկ այժմ ես ուզում եմ հրաժեշտ տալ ձեզ:

Մինչև նոր հանդիպումներ...

ԵՍ ԵՄ Մայտրեյան

Տատյանա Միկուշինա, 2006

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ