Փրկությունը ձեր ձեռքերում է

 

Վեհապետ Մորիա

22 դեկտեմբերի, 2016 թ.

 

ԵՍ ԵՄ  Վեհապետ Մորիան...

Դուք սպասու՞մ էիք ինձ:

Դե ինչ, ես ահա եկել եմ...

Որքա՜ն շատ էին ձեզնից նրանք, որոնք Վեհապետների պլանների իրականացմանն էին ապավինում:

Հույսեր էիք կապում դրա հետ, այդպես չէ՞...

Եվ հիմա մենք գալիս ենք և իրար հետևից ասում ենք ձեզ, որ Մեր հույսերը չարդարացան, որ մեզ հակադիր ուժերը չտեսնված առավելություն ունեցան:

Վիրավորական ու ցավալի է Լույսի բազմամյա առաքելության այսպիսի տխուր արդյունքի մասին լսելը, որը մենք իրականացրինք, ավելի ճիշտ՝ փորձեցինք իրականացնել Ռուսաստանում:

Ձեզնից նրանց, ովքեր չեն հավատում այս տեղեկատվությանը և փորձում են ինչ-որ հույսեր ակնկալել ապագայի հետ կապված, ես կասեմ. Նայեցե՛ք ձեր շուրջը...:

Վերջին տարիների ձեր բոլոր ձեռքբերումները տեսանելի են անզեն աչքով:

Ո՛չ կրթության, ո՛չ առողջապահության, ո՛չ սոցիալական պաշտպանության, ո՛չ էլ հոգևոր ասպարեզներում որևէ դրական փոփոխություն չկա:

Մենք պարտություն կրեցինք այս հարյուրամյակի ամենավճռորոշ ճակատամարտերից մեկում:

Ի՞նչ անել, ուրեմն...

Աստված, սիրելինե՛րս, ցանկացած իրավիճակից միշտ կարող է գտնել այն ելքը, որը կհամապատասխանի զարգացման էվոլյուցիոն ուղուն:

Հակադիր ուժերը հաղթեցի՞ն...

Հիասքա՜նչ է:

Դա թվացյալ հաղթանակ է:

Աստծուն հաղթել հնարավոր չէ:

Աստծո դեմ ուղղված ցանկացած գործողություն ուժեղացված հակազդեցության է հանգեցնում նրա դեմ, ով կատարել է այդ գործողությունը:

Իշխող ընտրանին հրաժարվե՞ց հասարակության կառավարման աստվածային սկզբունքներից:

Մահկանացու մարմնում անմահության հասնելու մասի՞ն են բառբառում:

Նյութական արժեքներն ավելի բա՞րձր են հռչակում հոգևոր արժեքներից:

Հիասքա՜նչ է:

Օրենքը կգործի անողոք և անբեկանելի:

Ամենայն ինչ, որ կտրված է Աստծուց, չի կարող հարատևել քիչ թե շատ երկարատև պատմական ժամանակով:

Խավարի ուժերը որքան շատ են դրսևորում իրենց, այնքան մոտեցնում են իրենց վախճանը:

Ինչպե՞ս դա վրա կհասնի... Թույլ տվեք չպատասխանել այդ հարցին:

 Նրանք, ովքեր իրենց թույլ տվեցին իջնելու գիտակցության անասնական մակարդակին, իրենց գոյությունը կավարտեն անձավներում ու անտառներում: Եվ մի քանի հազար տարի հետո նոր մարդկությունն այդ նոր նեանդերթալցիների կմախքների մնացորդները կգտնի երկրագնդի դժվարամատչելի վայրերում:

Իսկ ի՞նչ անեն նրանք, ովքեր իրենց լուսակիրներ են համարում և հիմա խելակորույս կանգնած են նոր իրականության առջև...

Ձեր խնդիրը նույնն է մնացել:

Դուք պետք է գործեք, գործեք և էլի՛ գործեք...

Ձեր ժամանակներում միայն աղոթքներով ու ներխոկումներով անձնական փրկության հասնել հնարավոր չէ:

Պահանջվում է սպասավորություն, պահանջվում է օգնել դրա կարիքն ունեցողներին:

Դուք պետք է մտահոգվեք ապագայի համար:

Այս պայմաններում չեն կարող մարմին առնել զարգացած հոգիները:

Այս պահին Երկրի վրա, հատկապես խոշոր քաղաքներում ստեղծված պայմանները կարող են դեպի իրենց քաշել միայն հետամնաց էվոլյուցաների հոգիներին:

Արդ, որպեսզի կարողանան մարմին առնել արժանավոր, առաջադեմ և հոգեպես բարձր զարգացած հոգիները, դուք պետք է հենց այժմվանից մոլորակի վրա պայմաններ ստեղծեք նրանց գալստյան համար:

Ապագա ծնողների նախապատրաստման յուրաքանչյուր քայլը, սկսած սաղմնավորումից և վերջացրած դաստիարակությամբ ու կրթությամբ, պետք է մանրակրկիտ ձևով կշռադատվի:

Ինքներդ որոշեք, թե այդ գործով որտեղ կզբաղվեք՝ առանձնացված նոր բնակավայրերու՞մ, թե՞ արդեն գոյություն ունեցողներում:

Միայն ասեմ, որ խոշոր քաղաքների պայմանները բոլորովին չեն համապատասխանում մարդկության ապագա փրկիչների գալստյանը:

Ձեր խնդիրն է՝ ստեղծել հիմնահարթակ, յուրատեսակ նոյան տապան, որ կարողանաք պահպանել բանական մարդու գենոֆոնդը:

Նշանակություն ունի ամեն ինչը՝ սնունդը, ջուրը, կենսապայմանները, ուսուցումը:

Եթե անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար հարկ լինի գնալ անտառ, ապա պետք է գնաք անտառ:

Եթե պայմաններ ստեղծելու համար հարկ լինի նոր օրենքներ գրել, ապա պետք է մտնեք քաղաքականության մեջ և հասնեք այդ օրենքների ընդունմանը:

Ներկա ժամանակում դուք չեք կարող ապահովել ձեր անձնական փրկությունը՝ չօգնելով համայն մարդկությանը:

Այդ դեպքում ձեր անցողիկ բալերն ուղղակի չեն հերիքի Երկնային Արքայություն մուտք գործելու համար:

Ուստի պատրաստվե՛ք գործել:

Միաբանվե՛ք:

Թևքներդ քշտե՛ք:

Հատկապես հիմա՛ է պետք ինքնազոհողության գնալ հանուն մարդկության ապագայի:

Փրկությունը հենց ձեր ձեռքերում է:

ՄԻ՛ սպասեք կետ առ կետ ցուցումների:

Անհապաղ գործի՛ անցեք:

 

ԵՍ ԵՄ Վեհապետ Մորիան...

 

Տատյանա Միկուշինա, 2016 թ.

թարգմանեց Խ. Մանասելյանը

 

Գլխավոր էջ     Նախորդ էջ