Արմագեդոն

 

Սանատ Կումարա

20 դեկտեմբերի, 2016 թ.

 

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան: ՕՄ:

Այսօր այն օրն է, որը ես նշել էի, որ ձեր գիտակցությանը հասցնեմ ոչ հաճելի շատ բաներ:

Երկար մտորելուց հետո ես հանգեցի այն եզրակացությանը, որ ձեզ անհրաժեշտ է այդ բաներն իմանալը, որպեսզի գիտակցված ձևով կտարեք ձեր ընտրությունները:

Ձեր ժամանակը բնութագրվում է Հոգևոր ճակատամարտ եզրույթով: Այդ ճակատամարտն ընթանում է Լույսի և խավարի միջև:

Ձեզ թվում է, թե ձեր շուրջը խաղաղ երկինք է և ավերածություններ չկան:

Պաշտելինե՛րս, ձեզնից շատերը սխալ պատկերացում ունեն ընթացող ճակատամարտի վերաբերյալ:

Ֆիզիկական ոլորտում այդ ճակատամարտը կարող է արտահայտվել պատերազմի՝ պայթյունների, ռումբերի ու հրետակոծությունների տեսքով:

Սակայն անհամեմատ ավելի ահավոր է այն ճակատամարտը, որն ընթանում է ձեր հոգիների համար: Իսկ այդ ճակատամարտը հիմա հասել է իր թեժության գագաթնակետին:

Հնարավոր է, որ ձեզնից ոմանք գլխի չեն ընկնում, որ այդ ճակատամարտն ընթացքի մեջ է: Նրանք փորձում են ազատվել իրենց կարծիքով վատագույնից՝ պատերազմից, որի նմանը տեղի ունեցավ անցյալ դարի կեսերին:

Ո՜չ, պաշտելինե՛րս, ներկայումս ընթացող պատերազմը կամ ճակատամարտը շատ ավելի վտանգավոր է հենց այն պատճառով, որ դուք նույնիսկ չեք էլ կասկածում, որ գտնվում եք այդ ճակատամարտի կիզակետում, և կռիվը գնում է հենց ձեր հոգու համար:

Այժմ ես ուզում եմ մի փոքր հետ գնալ: Դա թույլ կտա ձեզ, որ ավելի լավ հասկանաք, թե ինչպես են աշխատում Լույսի ուժերը, և ինչպես են աշխատում մեզ հակադիր ուժերը:

Ձեզ հայտնի է, որ այս դարի սկզբում Մենք փորձեցինք Ուղերձների տեսքով Ուսմունք տալ Ռուսաստանին:

Մենք բազմիցս ասել ենք, որ դա կատարյալ աննախադեպ հնարավորություն է՝ Երկնքի վիթխարի ողորմածությունը:

Մենք նաև անընդհատ կրկնում էինք, որ յուրաքանչյուր Ուղերձ տրվում է Աստծո էներգիայի հսկայական ծախսով: Իրոք այդպես էր, սիրելինե՛րս:

Իս ինչու՞ էր Երկինքն այդքան ջանքեր գործադրում...

Արդարացվա՞ծ էին արդյոք այդ ջանքերը...

Միայն հիմա՛ ես կարող եմ բացել ճշմարտության մի մասը և ասել, թե ինչ նպատակով էր տրվում Ուսմունքը:

Մեր Դեսպանորդին Մենք նախապատրաստեցինք արագացված տեմպերով և ուրախացանք, որ ամեն ինչ լավ ստացվեց: Անոթը պատրաստ էր Լույսի էներգիան ընդունելու և փոխանցելու համար:

Մենք ձեռնամուխ եղանք Ուսմունքի և նրան ուղեկցող Լույսի արտազատման գործին:

Ուսմունքի փոխանցումը տևեց ավելի քան 10 տարի:

Եվ միայն հիմա ես կարող եմ ձեզ համար բացել ճշմարտության մի մասը, թե ինչի համար էր պետք այդ փոխանցումը:

Ամեն անգամ, երբ ավարտին են մոտենում տիեզերական բոլորաշրջանները, գալիս է մի ժամանակ, երբ հոգիները պետք է ընտրություն կատարեն: Եվ այդ ընտրությունից կախված՝ նրանք կա՛մ իրենց էվոլյուցիան շարունակում են նոր մակարդակում, կա՛մ զրկվում են իրենց բոլոր ձեռքբերումներից և իրենց էվոլյուցիան շարունակում ավելի ցածր մակարդակում, կա՛մ հոգու էվոլյուցիան ընդմիշտ դադարեցվում է, և այդ հոգին մահվան հրեշտակների բաժին է դառնում:

Այդ պատճառով ամեն մի բոլորաշրջանի վերջնամասում մարդկանց նորացված Ուսմունք ստանալու հնարավորություն է տրվում, որի շնորհիվ հոգիները ճշմարիտ կողմնորոշիչներ են ստանում և պահպանում իրենց հետագա էվոլյուցիայի հնարավորությունը:

Մենք մեր առաքելությունը սկսեցինք իրականացնել Ռուսաստանում: Այդ երկիրը պատահաբար չէր ընտրված: Հենց այդ ժամանակ այդտեղ էին մարմնավորվել լավագույն հոգիները, որոնք հատուկ ընտրված էին այդ առաքելության իրականացման համար:

Մի քանի հարյուր հոգիներ էին կանչվել գործի, որ միլիոնավոր հոգիների փրկեն ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև ամբողջ երկրագնդում:

Մենք սկսեցինք առաքելությունը Ռուսաստանում: Լույսի հսկայական քանակություն ճառագվեց:

Սակայն հետո տեղի ունեցավ այն, ինչը մեր պլանների մեջ չէր մտնում. Ռուսաստանի մարմինը մեր Դեսպանորդին օտարեց իրենից:

Մեր Դեսպանորդը ստիպված եղավ լքել Ռուսաստանի տարածքը:

Մենք ևս 4 տարի սպասեցինք այն հույսով, որ լուսակիրները խելքի կգան և համատեղ ուժերով կկարողանան փոխել իրավիճակը:

Սակայն դա տեղի չունեցավ:

Դուք գիտեք, որ բնությունը դատարկություն չի սիրում:

Հենց որ Ռուսաստանի տարածքն ազատվեց մեր էներգիաներից, կատաղի պղտոր հեղեղով այնտեղ ներխուժեցին մեզ հակադիր ուժերը:

Խավարի ուժերն ուղղակի զավթեցին այդ երկիրը:

Դա հասարակության առավել գիտակից մասի կատարած ընտրության արդյունքն էր՝ այն լուսակիրների, որոնք որոշեցին չկատարել իրենց առաքելությունը:

Լուսակիրների հետ կանգնելու պատրվակները տարբեր էին՝ ուղղակի դավաճանությունից մինչև լուռ անգործություն:

Ռուսաստանի մարմինը հայտնվեց Մեզ հակադիր ուժերի զավթման տիրույթում:

Այնինչ դուք պատերազմ էիք սպասում, ավերածություններ...

Պաշտելինե՛րս, պատերազմը լրիվ ընթացքի մեջ է: Դա հոգևոր պատերազմ է՝ ձեզ համար ամենացավալի ելքով:

Մահանում են մարդկանց հոգիները: Ամենանենգ եղանակներով:

Հատուկ նշանառության տակ է երիտասարդությունը:

Հատկապես նրա դեմ են ուղղված այն տեխնոլոգիաները, որոնք խոցում են հոգին և նրան զրկում էվոլյուցիան շարունակելու հնարավորությունից:

Համակարգչային խաղերը, ավերիչ երաժշտությունը, թմրանյութերը, կեղծ բարոյական իդեալները, ցանկությունների բորբոքումը և ամեն գնով դրանց իրականացմանը մղելը՝ կանգ չառնելով ոչնչի, նույնիսկ սպանության առջև:

Տարածության թրթռանքն իջեցվում է այնքան, որ Մեր էներգիաներն այլևս չեն կարողանում ներթափանցել ոչ մի խոշոր քաղաքի տարածք:

Չստանալով Մեր օգնությունը, մարդիկ կատարյալ անօգնական վիճակում հայտնվում են հակադիր ուժերի նենգության առջև:

Իսկ հիմա ես ձեզ կհիշեցնեմ հիմնականը՝ այն մասին, թե ինչու էինք տալիս մեր Ուղերձները: Մենք ձգտում էինք ձեր հոգիները հետ բերել դեպի զարգացման էվոլյուցիոն Ուղին: Իսկ այդ Ուղով առանց Աստծո հնարավոր չէ ընթանալ:

Աստված տաճարներում կամ եկեղեցիներում չի բնակվում: Աստված մարդկանց սրտերի մեջ է:

Եվ երբ մարդկանց կրիտիկական մեծամասնությունը հրաժարվում է Աստծուց, այնժամ հասարակությունը հայտնվում է հակադիր ուժերի իշխանության տակ:

Եվ Ուղին փակվում է:

Օր օրի հանգչում է նորանոր եկեղեցիների, տաճարների, մզկիթների զոհասեղանների կրակը:

Օր օրի մարում է բոցը հազարավոր մարդկանց սրտերում:

Օր օրի հազարավոր մարդիկ զրկվում են իրենց էվոլյուցիան շարունակելու հնարավորությունից:

Եվ այդ ամենը ձեր կատարած ընդհանրական ընտրության արդյունքն է:

Դա Աստծուց և Աստվածառաջնորդությունից հրաժարվելու արդյունքն է:

 

Տխուր է այս մասին լսելը: Բայց էլ ավելի տխուր է այս ցավալի ճշմարտությունը ձեր գիտակցությանը հասցնելը:

Զի ողջ աշխարհը դեպի կործանում է գնում:

Դեպի ուր ընթանա Ռուսաստանը, այնտեղ էլ կգնա ողջ աշխարհը, - այսպիսին է եղել այս հազարամյակի սկզբում հայտնված մարգարեությունը:

Եվ ահա այն իրականանում է ձեր աչքերի առաջ:

 

Այն, ինչ ցածր է Աստվածային կատարելությունից, չի կարող անցնել էվոլյուցիոն զարգացման հաջորդ փուլ:

Ավարտվում է մեծ տիեզերական բոլորաշրջանը: Այն ամենը, ինչն Աստծուց չէ, ենթակա է կործանման:

Դրա համար էլ Աստված թույլ է տալիս, որ մոլեգնեն հակադիր ուժերը:

Մեկը պետք է ավարտին հասցնի տիեզերական աղբից մոլորակը մաքրելու գործը:

 

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան: ՕՄ

 

Տատյանա Միկուշինա, 2016 թ.

թարգմանեց Խ. Մանասելյանը

 

Գլխավոր էջ     Հաջորդ էջ