Ես եկել եմ ձեզ համար պարզաբանելու մոլորակում հաստատված իրադրությունը

 

Հաութամա Բուդդա

24 դեկտեմբերի, 2014 թ.

 

ԵՍ ԵՄ Հաութամա Բուդդան:

Այսօր ես եկել եմ, որ ձեզ ասեմ այն գլխավորը, որն այժմ կարող է հուզել ու մտահոգել մեր նվիրյալ աշակերտներից շատերին:

Ես եկել եմ ձեզ համար պարզաբանելու մոլորակում հաստատված իրավիճակը:

Չնայած Կարմայական Վարչության նիստն իր բուռն ընթացքի մեջ է, բայց արդեն քիչ բան կարող է ազդել նրա ելքի վրա: Վերջին ժամանակների դեպքերն ու իրադարձությունները միանգամայն ակներև են, որպեսզի կայացվի այն որոշումը, որն արդեն հասունացել է, և որը ես ձեզ չեմ տեղեկացնի:

Սակայն ես պետք է որոշ մանրամասներ հաղորդեմ իրադրության և այդ մանրամասներից բխող հրատապ անհրաժեշտության մասին, որոնցով դուք որոշումներ կկայացնեք և գործողությունների կդիմեք:

Ինքներդ էլ կարող եք առանց մեր օգնության վերլուծել մոլորակի իրադրությունը: Եվ ես կարծում եմ, որ հազիվ թե ձեզնից որևէ մեկը հանձն առնի ենթադրել, թե իրադրությունը դեպի լավն է գնում: Ավելի շուտ՝ հակառակն է...

Մենք դրան սպասում էինք և ձեզ զգուշացնում էինք, որ իրադրությունը մոլորակում շատ ծանր է, և պահանջվում է ձեր ամբողջ նվիրյալ ծառայությունն ու ձեր ամբողջ տիտանական ջանքերը, որպեսզի ոչ միայն իրադրությունը փոխվի, այլև նրա ընթացքը շրջվի դեպի բարենպաստ հուն:

Մենք առավելագույն ջանքեր գործադրեցինք մոլորակի իրադրության կայունացման համար, բայց չեմ կարող ասել, որ դուք ևս նույն կերպ վարվեցիք:

Չափազանց ծանր է խոստովանել այն փաստը, որ մեր բոլոր այն ջանքերը, որոնք ուղղված էին նրան, որ մեր Ուսմունքն իր ծիլերն արձակի հնարավորինս շատ մարդկային անհատների սրտերում, բախվեցին անհասկացության ու դիմադրության երկաթբետոնե պատին, որն ի ցույց դրեց անգիտակից համայնական մարդկությունը:

Տիեզերքի և մարդկային համակցության զարգացման բոլորաշրջանային բնույթը ենթադրում է, որ պետք է իրար հաջորդեն զարգացման և հետընթացի բոլորաշրջաններ: Կախված այն բանից, թե որքանով է մարդկությունը հետևում Աստվածային Օրենքներին և իր մեծամասնությամբ որքանով է պատրաստ իրենց կյանքերի ընթացքում ճանաչելու Բարձրագույն օրենքի գերակայությունը՝ մարդկության զարգացման կրիտիկական պահերին կարող  է տեղի ունենալ համամոլորակային բեկվածք կամ զարգացման ընթացքի կայունության մասնակի դադարեցում:

Եթե ավելի ճշգրիտ ասելու լինենք, ապա մենք մուտք ենք գործել Երկիր մոլորակի համար անբարենպաստ արտաքին հանգամանքների գոտի:

Ձեզ հայտնի է, և մենք շատ անգամ ենք տվել այս Ուսմունքը, որ արտաքին դրսևորումը ճշտորեն համապատասխանում է Երկրի մարդկության մեծամասնության կամ գոնե նրա որոշ կրիտիկական զանգվածի ներքին մղումներին: Ուստի մենք փորձեցինք մեր Ուղերձների միջոցով ազդել մարդկային համակցության առավել առաջադեմ մասի գիտակցության վրա, որպեսզի գիտակցության այդ փոփոխության միջոցով էլ ազդենք մոլորակի իրադրության վրա:

Մեր ջանքերը մշտական բնույթ էին կրում, և դուք չեք կարող տրտնջալ, թե թեկուզ մի տարի մենք ձեզ թողել ենք առանց մեր ցուցումների ու ղեկավարության:

Մենք տալիս էինք մանրակրկիտ մանրամասներ, որոնցով առաջնորդվելով կարճագույն ժամկետներում կարող էիք փոխել ձեր գիտակցությունը:

Մեր Ուսմունքը ձեզ փոխանցելու բոլոր հնարավորությունները սպառված են:

Ամեն ինչ այս աշխարհում ունի իր սկիզբն ու ավարտը:

Դա չի նշանակում, թե մենք կլքենք մարդկությանը, նրան մատնելով ինքնահոսի: Ո՛չ, իհարկե, ո՛չ:

Բայց մենք մեզ իրավունք ենք վերապահում փոխելու Երկիր մոլորակի էվոլյուցիայի կարգավորման գործընթացներում մեր մասնակցության ձևաչափը:

Մեր մասնակցությունը մարդկությանն օգնություն ցուցաբերելու մեջ է: Բայց այդ օգնությունը կլինի բոլորովին այլ տեսակի:

Որպեսզի մարդկության գիտակցությունը փոխվի և փոխվի Աստվածային էվոլյուցիոն օրենքին համապատասխան, դրա համար գոյություն ունի երկու հիմնական ուղի. մեկը՝ Խոսքի փոխանցման միջոցով Աստվածային գիտության հիմունքների ուսուցանումն է, իսկ մյուսը՝ նույն Աստվածային գիտության հիմնունքների ուսուցանումը բաց թողած հնարավորություններով և սխալներով պայմանավորված կարմայի վերադարձի միջոցով:

Առաջին ուղին ներկա պահին սպառել է իրեն: Մենք այլևս չենք կարող անտեղի վատնել Աստվածային էներգիան, քանի որ մեր ջանքերի պտուղներն ի հայտ չեկան:

Ուստի մոտակա ժամանակներում ձեզ կվիճակվի մոտենալ Աստվածային Ճշմարտություններին մի այլ կողմից՝ տառապելով ու զրկանքներ կրելով:

Ավելի դյուրին ուղով ընթանալու հնարավորությունը միշտ կա: Բայց այդ հնարավորությունը բաց է միայն ոչ շատ մարդկանց համար, որոնք անկեղծորեն հետևում են Հինավուրց Ուսմունքին և ընդմիշտ կապվել են Աստծո հետ:

Մարդկության մնացած մասը, ցավոք, պետք է բախվի այն կարմայի վերադարձի հետ, որն ինքն է ստեղծել՝ ոչ ճիշտ ձևով օգտագործելով Աստվածային էներգիան:

Հարկ կա՞ արդյոք ասելու, թե ինչ ճանապարհներով այդ կարման կվերադարձվի մարդկությանը...

Ես կարծում եմ, որ ձեզնից ամեն ոք կարող է ինքը կռահել այդ ճանապարհները կամ դրանց մասին կարդալ մեր նախորդ Ուղերձներում, որոնք անխոնջ կերպով մենք ձեզ տալիս ենք վերջին տասը տարիների ընթացքում:

Ամբողջ Ուսմունքը մենք մանրազնին կերպով վերաշարադրեցինք, և դուք չեք կարող ասել, թե այն չեք ստացել այն ձևաչափով, որ էվոլյուցիոն զարգացման ներկա փուլում մատչելի լինի ձեր հասկացողության համար:

Մենք չենք կարող շարունակել տալ մի բան, որը պահանջարկ չունի ձեր մեջ:

Ուստի մոտակա ժամանակերում դուք ձեզ համար շատ բացահայտումներ կանեք, եթե մեր Ուղերձները վերընթերցեք այն իրադարձությունների պրիզմայի միջով, որոնք տեղի կունենան:

Ամեն ոք ինքն է կատարում իր ընտրությունը: Եվ ամեն ոք էլ ստանում է իր կատարած ընտրության պտուղները: Եվ ձեզնից նրանք, ովքեր ընտրել են պատրանքային աշխարհը՝ հրապուրվելով դրա սատանայական գրավչությամբ, կմնան հենց իրենց ընտրած աշխարհում:

Իսկ նրանք, ովքեր չենթարկվեցին պատրանքային աշխարհի կախարդանքին և ընտրեցին Աստվածային աշխարհը, իրենց էվոլյուցիան կշարունակեն նոր էներգետիկական մակարդակում:

Ընտրության ժամանակի, հատիկը որոմից ջոկելու ժամանակի և Լույսի ու խավարի միջև տեղի ունեցող վերջնական ճակատամարտի ժամանակի վերաբերյալ ամբողջ Ուսմունքը բազմիցս տրվել է մեր կողմից:

Եվ հիմա վրա է հասնում մի ժամանակաշրջան, երբ ձեր կատարած ընտրությունների հետևանքները պետք է դրսևորվեն ֆիզիկական ոլորտում:

Միշտ էլ սկզբում ընտրություն է կատարվում մտքի և հույզի ոլորտում, որից հետո այդ ընտրության արդյունքն իջանում է ֆիզիկական ոլորտ:

Ես այսօր ձեզ ասացի շատ ավելին, քան թույլատրելի է ձեր գիտակցության համար:

Եվ այսօրվա իմ զրույցն օգնություն է այն քչերի համար, որոնց այդ օգնությունը կարելի է ցուցաբերել:

 

ԵՍ ԵՄ Հաութամա Բուդդան

 

Տատյանա Միկուշինա, 2014 թ.

թարգմանեց Խ. Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ      Նախորդ էջ     Հաջորդ էջ