Ես ձեզ առաջարկում եմ դառնալ այն ընտրյալները,

որոնք մարդկությանը կօգնեն կրիտիկական պահին

 

Պաշտելի Գուան Ին

28 հունիսի, 2014 թ.

 

ԵՍ ԵՄ Գուան Ինը` Գթասրտության և Կարեկցանքի Աստվածուհին:

Ձեզ զարմանք կպատճառի այն, ինչ այսօր ես մտադիր եմ ձեզ ասել:

Ոչ այն պատճառով, որ իմ շարադրածը նորություն կլինի ձեզ համար, այլ` որ Գթասրտության ու Կարեկցանքի Օրենքը շարունակում է գործել ձեր աշխարհում` անկախ չարանենգ ուժերի ցանկացած դրսևորումից:

Մենգ այսօր կխոսենք ձեր` մարմնավորման մեջ գտնվողներիդ մասին:

Մենք միասին կփորձենք հասկանալ, թե ձեզ ինչն է խանգարում երջանիկ լինելու համար: Ինչն է խանգարում, որ ձեր կյանքերում դրսևորեք միայն Աստվածային հատկանիշներ, և թե ինչու են մոլորակի վրա տեղի ունենում պատերազմներ ու զանազան անարդարություններ:

Մեր այս Ուսմունքը դուք շատ անգամ եք լսել: Սակայն ամեն անգամ գտնվում են մարդիկ, ովքեր մեր հերթական Ուղերձից հետո կարծես պայծառանում են: Մշուշը, որը երբեմն ամբողջ կյանքի ընթացքում փակած է լինում նրանց աչքերը, հանկարծ հետ է քաշվում, և նրանք հստակ տեսնում են իրենց տառապանքների ու դժբախտությունների պատճառները:

Եվ, ինչ խոսք, որ այդ պատճառները հենց ձեր ներսում են թաքնված: Երբեմն որքա՜ն ծանր է լինում տեսնելն այնպիսի մարդու, որն իր այդ պայծառացումն ստանում է իր կյանքի ամենակրիտիկական պահին:

Այնպես է լինում, որ միայն անտանելի վիշտը, տառապանքն ու պատահած դժբախտությունն են մարդու հոգուն պայծառացում տալիս: Եվ Երկրում շատ քիչ են այն հոգիները, որ դա հասկանում են և մոտենում անտանելի տառապանքներ կրող մարդուն, որպեսզի նրա վիճակը թեթևացնեն և Ծառայեն տառապող հոգուն:

Սովորաբար ձեր աշխարհում ընդունված չի լինում խոսել մարդկային տառապանքների մասին: Մահամերձ վիճակում, վատ պայմաններում հայտնված մարդիկ չեն շարժում ձեր զանգվածային տեղեկատվության միջոցների հետաքրքրությունը. կարծես մարդկային հանրության կյանքի ամենածանր կողմերն բացակայում են ձեր կյանքերում: Ո՜չ, նորություններից դուք իմանում եք միայն մարզական փայլուն նվաճումների, քաղաքական գործիչների հաղթանակների մասին: Անգամ թշվառությունը, դժբախտությունն ու տառապանքը որպես սենսացիա է ներկայացվում: Ամբողջ նյութն ու տեղեկատվությունը զանգվածային միջոցները ներկայացնում են այնպես, որ այն չհասկացվի և բուն պատճառները չբացահայտվեն, թե ինչու՞ են տեղի ունենում այդ դժբախտություններն ու աղետները. ինչու՞ են մարդիկ տառապում ու մեռնում` այդպես էլ չիմանալով իրենց դժբախտության պատճառը:

Շատ քիչ անհատականություններ կան, որոնք ի վիճակի են անեղծ կարեկցանքի ու գթասրտության: Կարելի է համարձակորեն ասել, որ անեղծ կարեկցանքի ու գթասրտության  ձեր աշխարհում նույնքան հազվադեպ կարելի է հանդիպել, որքան Աստծո և Բարձրագույն Օրենքի նկատմամբ իսկական հավատի:

Այս օրով ես եկել եմ, որպեսզի ձեզ հիշեցնեմ մեր Ուսմունքի ասպեկտներից մեկի մասին: Այն է` շատ  դարագլուխներ առաջ Երկիր իջան Մեծ Ոգիներ, որպեսզի Երկրի մարդկանց մեծ ծառայություն մատուցեն: Իհարկե, դեռ այն ժամանակ մեզ ամեն ինչ հայտնի էր: Մենք գիտեինք, որ կլինի այնպիսի ժամանակ, երբ մարդկությունը կկանգնի մեծագույն տառապանքների առաջ, որպես հետևանք` անցյալում կատարած իրենց  ոչ ճիշտ գործողությունների դիմաց: Գիտեինք, որ այդ պահը վրա կհասնի, նաև գիտեինք, որ քանի որ մեր ազատ կամքով կարմայական կապի մեջ ենք մտնում Երկրի մարդկության հետ, ապա Մենք նույնպես նրա հետ հանատեղ պետք է ըմպենք տառապանքով լի թասը:

Ես այսպես մանրամասն ձեզ պատմում եմ իմ և Իմաստության մյուս Տիրակալների պատմությունը, որպեսզի դուք հասկանաք, որ ձեր, իմ և Իմաստության մյուս Տիրակալների ճակատագրերն անխզելիորեն կապված են իրար հետ:

Եվ մենք շարունակում ենք Ծառայել մարդկությանը նույնիսկ այն դեպքում, երբ մարդկությունն իսպառ մոռացած է լինում մեր գոյության մասին:

Մենք ամեն օր մեր ոգեղեն նվաճումները զոհաբերում ենք հանուն այն բանի, որ մարդկությունը կարողանա շարունակել իր էվոլյուցիան: Մարդկությանը մեր Ծառայելը նման է խաչելության, միայն այն տարբերությամբ, որ այդ խաչելությունը տևում է բազմամիլիոն տարիներ:

Ձեզ համար դժվար է հասկանալ մեր Ծառայության էությունը: Սակայն երբ մարդը դեմ առ դեմ կանգնում է ահավոր դժբախտության առաջ, երբ նրա հոգին տառապում է, և նրա շուրթերից երախտագիտության խոսքեր են դուրս թռչում այն պայծառացման համար, որին նա հասու է դարձել իր կյանքի ամենածանր պահին, ապա նա ունակ է դառնում հասկանալու Մեր Ծառայությունն ու Մեր Սխրանքը հանուն Երկիր մոլորակի էվոլյուցիոն կենսահոսքերի:

Այսօր ես ձեզ այցի եմ եկել, որպեսզի տեղեկացնեմ այն մասին, որ Կարմայական Վարչության այսօրվա նիստում նաև որոշում է ընդունվել առ այն, որ մի քանի Լույսի Էակներ զոհողություն կատարեն, որպեսզի մարդկությունը շարունակի իր էվոլյուցիան:

Հիմա դուք պարտական եք այդ Լույսի Էակներին, որոնք կամեցան անհայտ մնալ:

Հաջորդ կիսամյակի ընթացքում դուք կարող եք անգնահատելի օգնություն ցուցաբերել այդ Վեհապետներին: Այդ նպատակով անհրաժեշտ է նամակ հղել Կարմայական Վարչությանը և ավելի եռանդուն Ծառայության պարտավորվածություն ստանձնել: Խնդրում եմ լրացուցիչ պարտավորություն վերցնել աղոթքային արթնության, անապաստաններին ու կարիքավորներին ծառայելու տեսքով: Ձեզնից նրանք, ովքեր որոշակի նվաճումների են հասել, կարող են նաև նվիրաբերել իրենց կաուզալ մարմինների մի մասը:

Ձեր բոլոր նամակները կքննարկենք մենք` Կարմայական Վարչության անդամներս: Թե որքան շոշափելի կլինի ձեր ներդրումը` կախված է այն թե որքանով կթեթևանան մարդկության տառապանքները հետագայում:

Այժմ տեղի է ունենում հազարամյակների ընթացքում մարդկության չկշռադատված գործողությունների, մտքերի ու զգացմունքների պատճառով կուտակված կարմայի ինտենսիվ վերադարձ:

Ձեզնից` մարդկային հանրության առավել գիտակից անդամներից, որ կարդում եք մեր Ուղերձները` կախված է այն, թե որքանով կթեթևանա մարդկության կարմայական բեռը:

Ձեր Ծառայությունը շատ նման է Իմաստության Տիրակալների Ծառայությանը: Եվ եթե յուրաքանչյուրդ ձեր մակարդակով` մոլորակի կենսահոսքերի բարօրության համար տարվող ձեր Ծառայությունը կարողանաք կատարել ամենայն մանրամասնությամբ, գիտակցվածությամբ ու անշահախնդրությամբ, ապա մեր համատեղ գործողությունները վիթխարի արդյունք կտան:

Խնդրում եմ, որ իմ այս կոչն անարձագանք չթողնեք:

Մարդկության անհաշիվ տառապանքները հնարավոր կլինի հեշտորեն դադարեցնել, եթե մարդիկ հասկանան այդ տառապանքների պատճառը և զղջան իրենց կատարած անբարո արարքների համար: Իսկ եթե մարդկությունն այնքան է ապականվել մեղքերով, որ ունակ չէ ինքնուրույնաբար գիտակցելու դժբախտությունների պատճառը, ապա պետք է գտնվի մեկը, որն իր նվիրական Ծառայությամբ կմարի համաշխարհային կարմայի մի մասը և այդքանով իսկ կթեթևացնի մարդկանց տառապանքները:

Ես ձեզ առաջարկում եմ այն ընտրյալները դառնալ, որոնք կրիտիկական պահին կկարողանան օգնություն ցուցաբերել մարդկությանը:

Խնդրու~մ եմ, լրացուցիչ Ծառայություն հանձն առեք ի բարօրություն մարդկության

Ես հույսով ու սրտի թրթիռով սպասում եմ ձեր նամակներին: Ձեր ամեն մի նամակը ես անձամբ կկարդամ և համապատասխան որոշում կկայացնեմ:

ԵՍ ԵՄ Գուան Ինը

Տատյանա Միկուշինա, 2014 թ.

թարգմանեց Խ. Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ      Նախորդ էջ         Հաջորդ էջ