Հասել է ձեր գործելու ժամանակը...

 

Տեր Շիվա

21 հունիսի, 2014 թ.

 

ԵՍ ԵՄ Շիվան...

Այսօր՝ ամառային արևադարձի այս օրով, ես այցի եմ եկել ձեզ...

Եվ, ինչպես միշտ, վճռական եմ և անդրդվելի:

Մեր հետևորդներին ներկայացվող պահանջներն օրեցօր մեծանում են:

Եվ դա լիովին արդարացված է: Եթե մի քանի տարի առաջ մենք ջանում էինք ձեզ ուսուցանել և խրատել, ապա հիմա ուսուցման ժամանակն ավարտված է, և հասել է վճռական գործողությունների ժամանակը:

Թերսովորածը լրացնելու այլևս հնարավորություն չկա:

Ահա ձեզ ասում եմ՝ իրավիճակն օր օրի, անգամ ժամ առ ժամ շիկանում է:

Հենց հիմա վրա է հասել այն պահը, հանուն որի ձեզնից շատերը մարմնավորվել են:

Մոլորակի համակշռությունը խզվելու եզրին է:

Երկրում խաղաղությունը տառացիորեն մազից է կախված:

Եվ  ձեզնից շատերը, փոխանակ Աստվածային աշխարհը պաշտպանելու պատրանքի ուժերից, որոշել են հանգստանալ՝ կարծես թե աշխարհում ոչինչ տեղի չի ունենում:

Ահա ասում եմ ձեզ՝ մեզ հակադիր ուժերն անում են ամեն ինչ, որ Երկիր մոլորակում հետագա էվոլյուցիոն զարգացումը դառնա անհնարին:

Ահա ասում եմ ձեզ՝ հենց հիմա է այն պահը, երբ պետք է գործադրեք ձեր բոլոր ջանքերը, ունակությունները, տաղանդներն ու հմտությունները, որպեսզի նախ և առաջ վերականգնեք ուժերի ներքին համակշռությունը, ապա վճռական հարձակման անցնեք արտաքին աշխարհում:

Դուք պարտավոր եք ձեր աշխարհում վերականգնել Աստվածային կարգը...

Եթե առաջվա պես այնպիսի տեսք ընդունեք, թե իբր ոչինչ տեղի չի ունենում, և եթե անտեսեք մոլորակում Աստվածային կերպերը պահպանելու ձեր պարտքը, ապա կկորցնեք ձեր մոլորակը՝ այն պլատֆորմը, որի վրա ընթանում է միլիարդավոր հոգիների զարգացումը:

Դուք պատասխանատու՛ եք Երկիր մոլորակի համար...

Դուք չե՛ք կարող ոչինչ չանել...

Խաղաղ ուսուցման համար հատկացված ժամանակն սպառվա՛ծ է...

Հասել է վճռական գործողությունների՛ ժամանակը...

Ցուցադրե՛ք, թե ինչ եք սովորել անցած այս 10 տարիների ընթացքում, երբ ուսում էիք առնում Համբարձյալ Դասերի ղեկավարությամբ...

Մոլորակի համակշռությունը կարելի կլիներ պահպանել աղոթքային Արթնության օգնությամբ: Անձամբ ես մեր դեսպանորդի միջոցով այս տարվա մարտի 23-ին ձեզ խնդրեցի աղոթքային Արթնության միջոցով էներգիա հղել Վեհապետներին:

Եվ եթե ընդամենը տասը հազար մարդ արձագանքեին իմ կոչին, ապա մեզ կհաջողվեր դեռևս գարնանային գիշերահավասարի օրերին մոլորակի իրավիճակը շրջել դեպի խաղաղ հուն:

Սակայն աղոթողների քանակը հազիվ հասավ երկու հազար հոգու:

Սկզբնական շրջանում նուրբ ոլորտում կազմավորվող ցանկացած բացասական էներգիա կարելի է մարել աղոթքի օգնությամբ: Սակայն գալիս է այնպիսի պահ, երբ բացասական էներգիաները սկսում են իջանել ֆիզիկական ոլորտ: Իսկ այդպիսի պահերին արդեն ձեզնից պահանջվում է ոչ միայն աղոթքային էներգիա, այլ նաև կոնկրետ աշխատանք ֆիզիկական ոլորտում:

Լինելիության ամեն մի ոլորտում պետք է հակահարված տրվի բացասական էներգիաներին...

Ես ձեզ կհիշացնեմ Օրենքը. Երբ մարդկության Մեծագույն Ուսուցիչները գալիս են, որպեսզի Ուսմունք տան մարմնավորված մարդկությանը՝ նշանակում է մոլորակին սպառնում են համամոլորակային բացասական գործընթացներ:

Մենք մարդկությանը միշտ հնարավորություն ենք տալիս ընթանալու ամենահեշտ ուղով՝ սեփական գիտակցությունը փոխելու ուղով:

Մենք Ուսմունք ենք տալիս, որի շնորհիվ հաշված տարիների ընթացքում կարելի է փոխել մարմնավորման մեջ գտնվող անհրաժեշտ քանակությամբ մարդկանց գիտակցությունը:

Մենք դրա համար վիթխարի քանակությամբ Աստվածային էներգիա ենք ծախսում, որպեսզի մեր Ուղերձները փոխանցենք ձեր աշխարհին:

Սակայն վրա է հասնում այնպիսի պահ, երբ մարդկությունը հրաժարվում է ընթանալ հեշտ ուղով:

Ավելի ու ավելի է շատանում այն անհատների թիվը, որոնց հետ մենք հույսեր ենք կապում, իսկ իրենք գայթակղվում են պատրանքի մոգությամբ և դուրս գալիս Ուղուց:

Եվ ահա՝ այդ պահը վրա է հասել:

Այնժամ, երբ մարդկությունը զանգվածաբար հրաժարվում է ընթանալ գիտակցությունը փոխելու հեշտ ուղով, ուժի մեջ է մտնում կարմայի օրենքը:

Ցանկացած կարմա կարելի է մեղմել մտքի և հույզի մակարդակով: Իսկ դրա համար անհրաժեշտ է ընդունել սխալները և ապաշավել:

Երբ հեշտ ուղին մերժվում է, կարման սկսում է իջանել ֆիզիկական ոլորտ: Որոշակի պարբերականությամբ դա տեղի է ունենում սովորականից ավելի եռանդուն կերպով:

Ամեն անգամ, հերթական համաշխարհային պատերազմից առաջ մենք համաձայնության ենք գալիս այս Տիեզերքի Բարձրագույն Խորհրդի հետ և թողության շնորհ ենք ստանում մեր Ուսմունքը փոխանցելու համար: Մենք դա անում ենք այն հույսով, որ մարդկությունը կհամաձայնի ընթանալ գիտակցությունը փոխելու ուղով:

Բայց ամեն անգամ մեր փորձերն անհաջողության են մատնվում, և մենք չենք կարողանում հասնել այն բանին, որ մարմնավորման մեջ գտնվող հարկ եղած քանակի անհատներ ընթանան մատնանշած Ուղով:

Եվ այդ հրաժարվելուն միշտ հաջորդում է կարմայի իջանելը:

Ես պետք է ձեզ հայտնեմ, որ ցանկացած պահի հնարավոր է վերադառնալ հեշտ ուղուն: Նաև պետք է հայտնեմ, որ պատերազմները, արհավիրքները տարերային աղետները Տիրոջ պատիժը չեն հանդիսանում:

Բոլոր այդ երևույթները մարմնավորման մեջ գտնվող մարդկանց գիտակցության արգասիքներն են: Հատուցումը՝ որպես հետևանք, անխուսափելիորեն հաջորդում է իրեն ծնող պատճառին:

Մարդկության գիտակցության փոփոխությունը, միևնույնն է, տեղի է ունենալու: Դա անխուսափելի է, ինչպես արևածագը: Այստեղ հարցը միայն այն է, թե տառապանքների ի՞նչ քանակություն է պահանջվում, որպեսզի մարդկությունը վերջապես քաղի իր դասերը:

Իմ այս Ուղերձը ես տալիս եմ այն հույսով, որ թեկուզ քիչ քանակությամբ մեր աշակերտներ կկարողանան համախմբվել և գործել:

Անհրաժեշտ է, որ լինելիության բոլոր ոլորտներում և մարդկային գործունեության բոլոր բնագավառներում դուք կարողանաք կանխել մեզ հակադիր ուժերի բոլոր դրսևորումները:

Եվ որքան ավելի կուռ համախմբված գործեք, այնքան ավելի շատ մահերից, բռնություններից ու դժբախտություններից կհաջողվի խուսափել:

Հասել է ձեր գործելու ժամանակ...

Հենց հիմա...

 

 ԵՍ ԵՄ ՇԻՎԱՆ...

 

Տատյանա Միկուշինա, 2014 թ.

թարգմանեց Խ. Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ     Հաջորդ էջ