Ես եկել եմ ձեզ նախազգուշացնելու, որ այս թելադրությունը կարող է վերջինը լինել

Պաշտելի Սերապիս Բեյ

23 դեկտեմբերի, 2005 թիվ

ԵՍ ԵՄ Սերապիս Բեյը՝ մեր դեսպանորդի միջոցով այս օրով նորից ձեզ մոտ եկածս:

ԵՍ ԵՄ եկել, որպեսզի ձեր ընկալմանը ներկայացնեմ որոշակի տեղեկատվություն, որն օգտակար է ձեզ համար: Ինչպես կարող եք նկատել, մեր բոլոր թելադրությունները լի են ձեր նկատմամբ հոգածությամբ: Մենք ձգտում ենք մատչելի դառնալ ձեր սրտերին ու բանականությանը: Եվ որքան էլ ցավալի է՝ դեռևս չենք կարողանում: Մեր ուղերձներն ավելի շատ մենախոսություն են հիշեցնում, քան երկխոսություն: Մենք փորձում ենք ձեզ խորամուխ դարձնել մեր հոգսերի ու խնդիրների մեջ, սակայն դուք չեք կարողանում կամ էլ չեք ուզում հասկանալ:

Գաղտնիքի կարգով ասեմ ձեզ, որ Կարմայական Վարչության այն նիստում, որն այժմ ընթանում է, այլ հարցերի շարքում վճռվում է նաև այս դեսպանորդի միջոցով տրվող թելադրությունների շարունակման կամ դադարեցման հարցը: Մենք շատ էներգիա ենք ծախսում մեր ուղերձները տալու համար, և առայժմ չենք զգում, որ մեր էներգետիկական ներդրումներն ունենան որևէ դրական արդյունք: Այլ կերպ ասած՝ մենք կատարել ենք որոշակի միջոցների ներդրում, և մենք կուզենայինք ստանալ էներգիայի ինչ-որ մի աճ: Համաձայնեք, որ խելացի բան չէ՝ ծախսել ջանքեր ու միջոցներ և այդ ներդրումներից չստանալ ոչ մի դրական արդյունք:

Այս պահին, ձեր բոլոր այն ջանքերը, որոնք գործադրում եք՝ փորձելով իրագործել մեր խնդրանքները, չեն ծածկում մեր էներգետիկական ծախսերը: Եվ այսօր մենք այս թելադրությունը տալիս ենք ավելի ցածր էներգետիկական մակարդակից, քանի որ մենք արդեն գերազանցել ենք այն էներգետիկական սահմանը, որը թույլատրված էր թելադրությունների այս շրջանի համար:

Ըստ այդմ՝ ես եկել եմ ձեզ զգուշացնելու, որ այս թելադրությունը կարող է վերջինը լինել: Եվ այս շրջանի համար նախատեսված թելադրություններից մենք չկարողացանք տալ նույնիսկ դրանց մեկ հինգերորդ մասը: Այդ պատճառով, որքան էլ ցավալի է՝ ես տալիս եմ այս տեղեկատվությունն ու ափսոսանքով տեղյակ եմ պահում ձեզ, որ, հնարավոր է՝ այսօր կամ վաղը որոշում կընդունվի դադարեցնել սույն թողության շնորհը: Մենք չենք կարող անխելամիտ ձևով ծախսել թանկարժեք Աստվածային էներգիան:

Խորհե'ք այս մասին: Ամեն ինչ մեկ անգամ ևս կշռադատե'ք:

Չի' կարելի անվերջ օգտվել Երկնոլորտների ողորմածությունից:

Միակ բանը, որի շնորհիվ կարող է շարունակվել այս թողության շնորհը, ձեր նամակ-խնդրանքներն են՝ ուղղված Կարմայական Վարչությանը, և այն պարտավորությունները, որոնք կարող եք վերցնել ձեզ վրա:

Հասկացե'ք, այս աշխարհում ամեն ինչ պետք է հավասարակշռված լինի: Եվ մենք նույնպես կարմա ենք ստեղծում, երբ մեր էներգիան լցնում ենք ծակ խուրջինների մեջ:

Ես պետք է նշեմ, որ մենք որևէ պահանջ չունենք Տատյանայի նկատմամբ՝ որպես մեր դեսպանորդի: Նա կատարել է և շարունակում է անթերի կերպով կատարել աշխատանքի իր մասը: Սակայն այն արդյունքը, որը մենք ակնկալում էինք թելադրությունների այս նոր շրջանն սկսելուց, մեր կողմից չի ստացվել:

Չափազանց քիչ թվով մարդիկ են հետևում մեր հանձնարարականներին՝ պատրաստ լինելով մեր կողմից տրվող Աստվածային հնարավորությունների կենսագործմանը:

Ես չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի Կարմայական Վարչության այսօրվա որոշումը, բայց լիովին հնարավոր է, որ վաղվանից սկսած՝ մենք ստիպված լինենք դադարեցնել այս դեսպանորդի միջոցով տրվող մեր թելադրությունները:

Եվ այսօրվա իմ գալստյան նպատակը ձեզ այդ հնարավորության մասին տեղակ պահելն էր: Որպեսզի ձեզ համար անսպասելի չլինի մեր ուղերձների վաղաժամ ընդհատումը:

Այսքանով ես հրաժեշտ եմ տալիս ձեզ:

ԵՍ ԵՄ Սերապիս Բեյը

Տատյանա Միկուշինա, 2005

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ