Ուսմունք՝ ստացված Աստվածային էներգիայի նկատմամբ պատասխանատվության մասին

Տեր Շիվա

15 դեկտեմբերի, 2005 թիվ

ԵՍ ԵՄ Շիվան... ԵՍ ԵՄ այս դեսպանորդի միջոցով այս օրով ձեզ մոտ եկողը:

ԵՍ ԵՄ եկել, որպեսզի մեկ անգամ ևս ձեզ հիշեցնեմ այն թողության շնորհի մասին, որը ձեզ տվեցի այս տարվա նոյեմբերի 27-ին:

Դուք պետք է մեկ անգամ ևս կշռադատեք և գործնականում կիրառեք այն հնարավորությունը, որը ձեզ տալիս են Երկնոլորտները: Մի' կարծեք, թե նման հնարավորությունները ձեր գխին կթափվեն Երկնային մանանայի պես: Մենք տալիս ենք հնարավորությունը, որից հետո ուշադրությամբ հետևում ենք, թե ինչպես եք դուք օգտագործում այդ շնորհված հնարավորությունը: Եվ, եթե դուք այնքան եք խրվել ձեր պատրանքի մեջ, որ տրվածը չեք կարող գնահատել, ապա իմաստ չունի շարունակել ձեզ տալ հնարավորություններ, գիտելիքներ և տեղեկատվություն:

Հասկացե'ք, այն, որ հերթական անգամ Երկնոլորտները որոշել են այս դեսպանորդի միջոցով դիմել Երկրի մարդկությանը, սովորական իրադարձություն չի հանդիսանում՝ նման այն դեպքերին, երբ շատ մարդիկ դիմում են Աստծուն և ստանում ցուցումներ ու խրատներ: Այս դեպքում մենք մտադիր ենք աշխատել ողջ աշխարհի մասշտաբով: Եվ հերթական անգամ մեր գիտելիքներն ու տեղեկատվությունը մենք տալիս ենք մեր դեսպանորդի միջոցով:

Ես ուզում եմ, որ դուք ըմբռնե'ք տարբերությունն այն բանի միջև, երբ որոշ մարդիկ հնարավորություն ունեն որոշակի տիպի տեղեկատվություն ստանալ՝ այն ձեռք բերելով նուրբ պլանի որոշակի մակարդակներից, և այն բանի միջև, երբ մենք տեղեկատվություն ենք տալիս մեր դեսպանորդի միջոցով:

Տարբերությունը շատ մեծ է: Ամենից առաջ, այդ տարբերությունը կապված է մատուցվող տեղեկատվության հավաստիության մեծ աստիճանի հետ, քանի որ տեղեկատվության հաղորդումն իրականցվում է ոչ թե դեպքից դեպք՝ ինքնաբուխ կերպով, այլ լիովին նպատակամղված: Տեղեկատվության հաղորդման համար ծախսվում է շատ մեծ քանակի Աստվածային էներգիա: Ըստ այդմ՝ գնահատե'ք տրվածը և մի' մոռացեք այն պատասխանատվության մասին, որը դուք ձեռք եք բերում անմիջապես այն բանից հետո, երբ ստանում եք տրված տեղեկատվությունը:

Եթե դուք ձեր կյանքերում չեք կիրառում այն, ինչը ձեզ տրվում է, չեք առաջնորդվում այն խորհուրդներով ու հանձնարարականներով, որոնք մենք տալիս ենք այս դեսպանորդի միջոցով տրվող թելադրություններով, ապա դուք ինքնաբերաբար կարմա եք ստեղծում, քանի որ ըստ նշանակության չեք օգտագործում այն Աստվածային էներգիան, որը պարունակվում է այդ թելադրություններում:

Իսկ նպատակը, որի համար մենք տալիս ենք այդ էներգիան, միանշանակ է: Մենք ցանկանում ենք բարձրացնել մարդկության գիտակցությունը և նախապատրաստել այն նոր մակարդակի վրա անցնելու համար, որը կհամապատասխանի տիեզերական էվոլյուցիայի նոր փուլին:

Ըստ այդմ՝ ևս մեկ անգամ մտորե'ք: Եվ, հնարավոր է՝ հարկ չկա, որ կարդաք այս թելադրությունները, և դա ձեզ համար լինի լավագույն որոշումը, քան եթե դուք վերցնեք այս թելադրությունների էներգիան և չկիրառեք ոչ մեկն այն հանձնարարականներից, որոնք ձեզ տրվում են: Այդ դեպքում դուք կստեղծեք անգործության կարմա, որի մասին մանրամասն պատմել է պաշտելի Կութհումին իր թելադրության մեջ:

Դուք չեք կարող էներգիան վերցնել, բայց այն չօգտագործել այն նպատակով, որի համար տրվում է: Տվյալ դեպքում՝ նպատակը մարդկության գիտակցության բարձրացումն է և դրանով հանդերձ՝ այն համաղետների ու տարերային աղետների կանխումը, որոնք կապված են մարդկային անկատար գիտակցության հետ:

Բայց պետք է ձեզ ասեմ, որ եթե այս թելադրությունները ձեզ մատչելի են դարձել, և դուք կարդացել եք դրանք, ապա դա նշանակում է, որ եկել է Երկրի մարդկությանը ծառայելու ձեր հերթը: Եվ, եթե այժմ դուք հրաժարվեք այս թելադրությունները կարդալ՝ այն հույսով, որ կխուսափեք անգործության կարմայից, ապա դրանով հանդերձ դուք կկատարեք մի ընտրություն, որը ձեզ դուրս կհանի Ուղուց: Եվ դեռ հայտնի չէ, թե կարմայի ո'ր տեսակը ձեզ համար ավելի ծանր կլինի:

Հասկացե'ք, որ Տիեզերքում չկա ոչինչ, որ չենթարկվի այն օրենքին, որը գոյություն ունի համայն այս աշխարհում: Եվ հատվել է այն սահմանը, երբ մարդկությունը կարող էր չափազանց կամայական կերպով օգտագործել Աստվածային էներգիան: Մենք արդեն ձեզ ասել ենք, որ մարդկությանը շնորհված ազատ կամքն ունի իր ժամանակային շրջանակները: Եվ եթե մարդկությունը, հասնելով այն սահմանագծին, մինչև որը նրան թույլատրված էր ազատ կամքով փորձարարություններ անել, ինքնուրույնաբար չվերադառնա համայն տիեզերքի համար նախատեսված Օրենքով շարժվելուն, ապա նա կոպտորեն հետ կշրջվի ու կխրատվի՝ նույնիսկ եթե դրա համար հարկ լինի տակնուվրա անել ամբողջ Երկիրը:

Ըստ այդմ՝ խելամի'տ եղեք: Եվ կանգնե'ք, վերջապես, տիեզերական հիերարխիայի այն աստիճանի վրա, որը համապատասխանում է ձեզ էվոլյուցիոն զարգացման ներկա փուլում:

Որքան շատ դուք տատանվեք և վերադառնաք այն վարքին, որը կապված է ազատ կամքի չարաշահման հետ, այնքան ավելի կոշտ կերպով կկանգնեցվեք այն ուղու վրա, որը նախատեսված է ձեզ համար և համապատասխանում է տիեզերական էվոլյուցիայի առաջիկա փուլին:

Ձեզ կարող է թվալ, թե ես չափազանց դաժան եմ և վախեցնում եմ ձեզ:

Այո', ես շատ վճռական ու անհաշտ Տիրակալ եմ: Ես կատակել չեմ սիրում, և նաև չեմ սիրում, երբ ինձ չեն ենթարկվում:

Եվ ես անում եմ այն, ինչը պարտավոր եմ անել, քանի որ Տիեզերական Հիերարխիայի իմ կարգավիճակն ինձ թույլ է տալիս ձեզ հետ շատ կոշտությամբ խոսել: Ավարտվել է այն ժամանակաշրջանը, երբ մեզ կարող էինք թույլ տալ՝ համոզել ձեզ և հաճոյախոսել: Այժմ մենք կխոսենք ավելի կոշտ, և այդ կոշտությունն ու անսասանությունն արդարացված են տիեզերական ժամկետների մոտեցմամբ: Եվ ձեզ համար ավելի լավ կլինի, եթե ձեզ կշտամբեմ ամենակոշտ ձևով, քան թե ամենանհարմար ժամի ձեր գլխին կոտրվի գլոբալ համաղետ:

Եվ, եթե չլիներ այդ ահավոր այլընտրանքի հավանականությունը, որը մեծանում է ամեն րոպե, ապա ես կարող էի և շարունակել ձեզ հաճոյախոսել և արժանացնել ձեզ մեր ուշադրության պարգևին ու մեր ուշադրության նշաններին:

Այժմ ես ձեզ առաջարկում եմ ամենայն լրջությամբ վերաբերվել այն հնարավորություններին, որոնք տրվել են ձեզ պաշտելի Սուրիայի և պաշտելի Ալֆայի նախորդ թելադրություններում:

Ձեզ կարող է թվալ, թե այն, ինչ առաջարկվում է, բավարար չէ մոլորակի հավասարակշռությունը պահպանելու և համաղետը կանխելու համար: Բայց, եթե ընդամենը մի քանի հարյուր կամ հազար մարդ լիովին անկեղծ արձագանքեն մեր կոչին, ապա ես երաշխավորում եմ, որ արդյունքը շատ շուտ կդրսևորվի և թույլ կտա վերացնել մոլորակի անհավասարակշռությունը, որը դեռևս շարունակում է շիկանալ:

Եվ հատկապես կարևոր է դա անել հիմա՝ մինչև տարեվերջ:

Մենք սկսել ենք թելադրությունների նոր շրջան: Եվ դուք տեսնում եք, որ յուրաքանչյուր թելադրության մեջ մենք նախազգուշացնում ենք սպառնացող վտանգի մասին: Արդյոք դա ձեզ տարօրինակ չի՞ թվում: Եվ արդյոք դա չի՞ վկայում այն մասին, որ ժամանակն է վերջապես պոկվել ձեր պատրանքից և զբաղվել իրական գործով: Ընտրությու'ն կատարեք. կամ պատրաստվել տոներին, կամ էլ ողջ հաստատակամությամբ ու վճռականությամբ իրագործել այն, ինչ ձեզնից խնդրում են Տիրակալները: Բավարար է և մյուս այն մարդկանց քանակը, որոնք այս տոնական օրերի ընթացքում կճոճեն նավակը: Ինչ-որ մեկն ի վերջո պետք է պահպանի հավասարակշռությունը: Եվ հենց դուք եք, որ դա պետք է անեք: Քանզի ոչինչ այս աշխարհում պատահական չի լինում: Եվ այն, որ հիմա դուք կարդում եք այս թելադրությունները, խոսում է այն մասին, որ հատկապես դու'ք եք այն մարդիկ, ում հետ Երկնոլորտները հույսեր են կապում այս պատասխանատու ժամանակաշրջանում:

ԵՍ ԵՄ Շիվան... Եվ ես հուսով եմ, որ որևէ ուրիշ Տիրակալ հազիվ թե ձեզ ասեր հանապազօրյա խնդիրների մասին ավելի միանշանակ և ավելի կոշտ, քան ես ասացի:

Տատյանա Միկուշինա, 2005

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ