Մենք կուզենայինք ձեզ տրամադրել նոր խնդիրների իրագործման

Սանատ Կումարա

12 դեկտեմբերի, 2005 թիվ

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան: ԵՍ ԵՄ եկողը, որպեսզի բացեմ թելադրությունների նոր շրջան, որոնք մենք ցանկանում ենք տալ այս դեսպանորդի միջոցով:

Դուք գիտեք, որ մեր դեսպանորդի միջոցով այս տարվա մեջ արդեն տվել ենք թելադրություններ: Եվ կարևոր պայման էր այն, որ դրանք բավականաչափ լայնորեն տարածվեին Ռուսաստանի բնակիչների շրջանում և ամբողջ աշխարհում:

Մենք ուրախ ենք, որ մեր պայմանը բավարարվել է: Հազարավոր մարդիկ, ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում կարողացան ծանոթանալ մեր թելադրությունների հետ և Համբարձյալ Դասերից ստանալ տեղեկատվություն, որն էվոլյուցիոն զարգացման տվյալ փուլում այնքան անհրաժեշտ է շատերի համար:

Մենք գոհունակությամբ ուզում ենք նշել, որ մեր ջանքերն ու մեր էներգիան չեն ծախսվել իզուր: Դուք աշխատանքի ձեր բաժինը կատարել եք, և մենք կարող ենք շարունակել մտադրվածը և ևս մի փոքր տեղեկատվություն տալ այս տարվա ու հաջորդ տարվա իրադարձությունների մասին, և այն մասին, թե ինչին դուք պետք է պատրաստ լինեք, ինչի մասին անհանգստանաք և ինչ միջոցներ ձեռնարկեք:

Այդ պատճառով ես նորից եկել եմ և ուզում եմ հայտարարել, որ ինչքան էլ դժվար լինի, մենք կկատարենք Երկրի մարդկության առջև մեր վերցրած պարտավորությունները և ըստ կարելվույն կցուցաբերենք նրան այն ամբողջ անհրաժեշտ օգնությունը, որի կարիքը նա ունի իր էվոլյուցիոն զարգացման այս փուլում:

Ամեն անգամ, երբ մենք կտանք մեր խրատները, Աստվածային էներգիայի մի մասնիկ կդնենք մեր ուղերձներում: Եվ դուք նորից երանություն կզգաք՝ Աստվածային էներգիայի նեկտարն ըմպելով: Անցած անգամվա պես մենք կխնդրենք մեր դեսպանորդին, որպեսզի ապահովի թելադրության հրապարակումն իր կայքում հենց այն օրը, երբ այն ընդունվել է: Դա փաստորեն ձեզ հնարավորություն կտա ներկա գտվելու թելադրության ընդունմանը՝ անկախ այն բանից, թե երկրագնդի որ մասում եք գտնվում: Բավական է միայն՝ նստեք համակարգչի առաջ և Ինտերնետ մտնեք:

Այն մարդկանց, ովքեր չեն կարող օգտվել համակարգչից, մենք քիչ ավելի ուշ հնարավորություն կտանք ծանոթանալու այս թելադրություններին՝ դրանց տպագիր հրատարակման միջոցով:

Իսկ այժմ ես կուզենայի անցնել գլխավորին, հանուն որի մենք կրկին եկել ենք ձեզ մոտ: Այն վերաբերում է տարվա սահմանագծին և նոր տարեշրջանի սկզբին: Մենք կուզենայինք ձեզ տրամադրել նոր խնդիրների և նոր նպատակների իրագործման, որոնք պետք է ձեր առջև դնեք և կատարեք հաջորդ տարվա ընթացքում: Ըստ այդմ՝ լրջորե'ն վերաբերվեք այն տեղեկատվությանը, որը կտրվի ձեզ այս և հաջորդ թելադրությունների միջոցով:

Եվ այսպես, ամենից առաջ ամփոփենք անցնող 2005 թվականի արդյունքը: Մենք դա հաճույքով ենք անում, քանի որ, անկախ այս տարվա բոլոր անակնկալներից ու աղետներից, այնուամենայնիվ մենք կարողացանք հասնել գլխավորին՝ մեծ քանակի մարդկանց գիտակցության անցմանը նոր, ավելի բարձր մակարդակին: Եվ դա տեղի' ունեցավ, դա իրականացվե'ց: Որեմն այդ տարվա արդյունքները տպավորիչ են, և այդ արդյունքները չեն հապաղի իրենց ազդեցությունը թողնել ձեզ շրջապատող ֆիզիկական պատրանքի վրա: Դուք կկարողանաք զգալ այն բարեշնորհ փոփոխությունները, որոնք նվաճեցիք ձեր ծանր աշխատանքով, ձեր աղոթքային արթնությամբ և ձեր այն գործերով, որ իրականացնում եք ֆիզիկական պլանում:

Ես պետք է ասեմ, որ դուք հայտնվել եք ձեր աշխարհում, որպեսզի գործեք: Դուք հայտնվել եք, որպեսզի ֆիզիկական պլանում առաջին հերթին իրականացնեք կոնկրետ գործողություններ: Հետևաբար դուք պետք է առաջին հերթին հոգաք և անհանգստանաք այն մասին, թե ինչ է ձեզ շրջապատում: Թողե'ք այն ամենը, ինչ կատարվում է ձեր մոլորակի սահմաններից դուրս՝ այլ աշխարհներում ու տարածություններում: Հավատացե'ք ինձ. տիեզերքում բավարար քանակի Լույսի Էակներ կան, որոնք հավուր պատշաճի կատարում են իրենց գործը: Ես առաջարկում եմ կենտրոնանալ ձե'ր իսկ մոլորակի կարիքների վրա: Իսկ ավելի կոնկրետ՝ այն մարդկանց կարիքների վրա, որոնք ձեր կողքին են: Վերահսկողության տակ առեք այն ամենն, ինչն ի վիճակի եք վերահսկել: Ձգտե'ք այն բանին, որ Աստվածային վարքի նմուշներ դրսևորվեն այն ամենի մեջ, ինչը ձեզ շրջապատում է: Եվ դա չի վերաբերում միայն ձեր բնակավայրի ու աշխատավայրի մաքրությանը: Դա վերաբերում է նաև ձեր մտքերի մաքրությանը և ձեր ամբողջ վարվելակերպին: Դուք այն մարդիկ եք, որոնք ազդեցություն են թողնում ամբողջ աշխարհի վրա: Ձեր օգնությամբ մենք կկարողանանք փոխել այս աշխարհը: Երկրի վրա բնակվող մարդկանց ընդհանուր քանակի համեմատ՝ շատ քիչ մարդիկ են կարդում այս թելադրությունները: Կարող եք ինձ չհավատալ, բայց բավական է յուրաքանչյուր ազգությունից մի քանի հազար մարդ կարողանան առնչվել այս թելադրություններին և դրանց միջոցով փոխեն իրենց գիտակցությունը, որպեսզի փոխվի իրադրությունն իրենց երկրում և մոլորակի բոլոր երկրներում: Որովհետև կարևորը Լույսի կետեր՝ հենարան ունենալն է, որի միջոցով մենք կկարողանանք իրականացնել մեր գործողությունները: Եվ ես պետք է ձեզ ասեմ, որ անցնող տարում մենք այդ հենարանը ստացանք:

Եվ, բարեբախտաբար, դա վերաբերում է ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև աշխարհի շատ երկրների, հատկապես՝ Բուլղարիային, Ուկրաինային և մի քանի այլ երկրների, որտեղ կարդում և հասկանում են ռուսերեն տեքստը: Ըստ այդմ՝ այս փուլի առաջնահերթ խնդիրն է թելադրությունները թարգմանել աշխարհի այլ լեզուներով և, առաջին հերթին՝ անգլերեն: Քանի որ այն փոթորիկներն ու տարերային աղետները, որոնք Ամերիկան ապրեց այս տարվա ընթացքում, ուղղակիորեն այն բանի հետևանքն էին, որ Ամերիկան չկարողացավ պահել Լույսի կիզակետը, և մենք ստիպված եղանք այն տեղափոխել Ռուսաստան: Այդ պատճառով, կախված այն բանից, թե որքանով Ամերիկան կկարողանա ընկալել այն տեղեկատվությունը, որը մենք տալիս ենք ռուս դեսպանորդի միջոցով, մոտակա ժամանակներում այդ երկիրը կամ կկարողանա պահպանել քաղաքակիրթ և բարձր զարգացած երկրի իր կարգավիճակը, կամ էլ՝ չի կարողանա:

Այդ պատճառով ես դիմում եմ յուրաքանչյուրին, ով կարդում է այս թելադրությունները և հնարավորություն ունի դրանք թարգմանել անգլերեն. եկել է աշխարհին ծառայելու ձեր հերթը: Ձեր ձեռքին է միլիոնավոր մարդկանց ճակատագիրն ու կյանքը, որոնք չեն կարողանում ստանալ մեր էներգիան ու մեր տեղեկատվությունը, և դրա համար նրանց երկրները ենթարկվում են ու դեռ կենթարկվեն այնպիսի տարերային աղետների, որոնց մասին իրենց գիտակցության մեջ նրանք նույնիսկ չէին կարող պատկերացնել: Նաև ես դիմում եմ Ամերիկայի այն բնակիչներին, որոնք ունակ են, իրենց կանխակալ կարծիքը հաղթահարելով, ընդունել այն տեղեկատվությունը, որը մենք տալիս ենք ռուս դեսպանորդի միջոցով. Դե'ն նետեք ձեր գիտակցության բոլոր նախապաշարմունքներն ու դոգմաները: Վստահե'ք ձեր սրտերին: Արե'ք ձեզնից կախված ամեն ինչ, որպեսզի մեր տված տեղեկատվությունը տարածում գտնի անգլիախոս երկրներում:

Եկել է ֆիզիկական պլանում կոնկրետ պրակտիկ գործողություններ կատարելու հերթը, և դուք պետք է գիտակցեք, որ այն ամենն, ինչը մոտակա ժամանակներում դուք պետք է անեք, պետք է վերաբերվի ֆիզիկական պլանի համար մեր պլանների իրականացմանը: Մի' փնտրեք մեկին, որը գտնվում է աշխարհի ծայրում և ձեզ կղեկավարի: Ամբողջ առաջնորդությունը, ամբողջ օժանդակությունն ու ամբողջ էներգիան դուք կգտնեք ձե'ր իսկ ներսում: Դրա համար ենք մենք ձեզ տալիս Ներքին Ուղու մասին գիտելիքը: Ուղի, որով ընթացել են բոլոր ժամանակների բոլոր ձեռնադրյալները: Ուղի, որով պարտավոր եք ընթանալ և դուք, քանի որ այլևս ժամանակ չկա սպասելու և հետաձգելու Երկիր մոլորակի համար նախատեսված մեր պլանների իրականացումը: Սկսե'ք անել որևէ կոնկրետ բան հենց այնտեղ, որտեղ գտնվում եք: Թող դա լինի փոքր բան, թող լինի տարածումն այն գիտելիքի, որն առկա է այս թելադրություններում, և որը դուք կարող եք փոխանցել ընդամենը մի քանի մարդկանց, որոնք բնակվում են ձեզ հետ նույն բնակավայրում. թող դա լինի դասախոսություն, որը դուք կկարդաք դպրոցում կամ արտադրության մեջ: Օգտագործե'ք ամեն մի հնարավորություն, որպեսզի ձեր աշխարհում տարածեք մեր տեղեկատվությունը, մեր էներգիան և մեր թրթռանքը:

Դա է այն, ինչը դուք պետք է անեք հենց հիմա, և դա է այն, որը կլինի ձեր գլխավոր ծառայությունը հաջորդ տարվա ընթացքում:

Ըստ այդմ՝ ժամանակ մի' վատնեք մոտեցող ծննդյան տոների և նոր տարվա տոնակատարության ճոխ նախապատրաստության վրա: Լավագույն ծառայությունը, որը կարող եք ցուցաբերել մեզ, կարտահայտվի ձեր այն գործերով, որոնք կիրականացնեք մեր ղեկավարությամբ, ինչը կբխի ձեր ներսից:

Սովորե'ք լսել լռության ձայնը, որը բխում է ձեր ներսից և ձեզ հնարավորություն է տալիս նորից վերապրելու Երկնոլորտների հայրական Սիրո երանությունը, որը Երկնոլորտները չեն հոգնում ներարկել ձեր աշխարհ:

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան՝ ձեր նկատմամբ անսահման Սիրով լի:

Տատյանա Միկուշինա, 2005

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ