Ինչպիսի մեթոդիկաներ և ինչպիսի գործառություններ են հանձնարարված,

և որոնք պետք է իրագործվեն ներկա ժամանակում

Սանատ Կումարա

5 օգոստոսի, 2005 թիվ

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան:

Այն հարցը, թե ինչպիսի մեթոդիկաներ և գործառություններ են հանձնարարված, և թե որոնք պետք է իրագործվեն ներկա ժամանակում, կարող եմ պարզաբանել հետևյալով:

Հենց որ մարդկությունը հասնում է իր զարգացման որոշակի մակարդակի, վերանում է խստորեն հանձնարարվող գործառությունների միջոցով ծառայություն իրականացնելու անհրաժեշտությունը:

Ամեն մի անհատ ընդունակ է ինքն իր համար որոշել, թե որ մեթոդիկան է իր համար ընդունելի, և թե ինչպիսի գործառության հետևի:

Որոշակի մեթոդիկաներ տալը քո խնդիրը չէ:

Կհայտնվեն մարդիկ, և արդեն հայտնվում են, որոնք կկարողանան իրենց հետևից տանել ուրիշներին՝ օգտվելով այն մեթոդիկաներից, որոնք նրանք ուղղակիորեն կստանան իրենց Բարձրագույն Եսից:

Գլխավոր պայմանն է՝ հիերարխիայի հետ պահպանել համահնչունությունը, և աշխարհների միջև կապը պահպանել այն հաղորդիչների միջոցով, որոնց մենք ընտրել ենք մեր նպատակների իրագործման համար: Եվ դու հանդիսանում ես այդ հաղորդիչներից մեկը:

Ըստ այդմ, յուրաքանչյուր մարդ, ով ընդունում է քեզ որպես մեր դեսպանորդ՝ որպես մեր ներկայացուցիչը ֆիզիկական պլանում, միաժամանակ կանգնում է հիերարխիայի աստիճանի վրա և օգտվում է քո նվաճումների ամբողջ մոմենտումից ու մեր օժանդակությունից, որն անմիջականորեն կմատուցվի նրան` իր Բարձրագույն Եսի միջոցով:

Այն բանին զուգընթաց, որ մենք կհետևենք իրադրության զարգացմանը և կվերլուծենք այն, կկարողանանք տալ նաև անհրաժեշտ խորհուրդներ ու հանձնարարականներ:

Առայժմ անհրաժեշտ է օգտագործել այն հմտությունները, որոնց տիրապետում են մարդիկ, և կիրառել դրանք:

Եվ հատուկ ուշադրություն եմ հրավիրում այն բանի վրա, որ ֆիզիկական պլանում գլխավոր ծառայությունը պրակտիկ գործերն են:

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան

Տատյանա Միկուշինա, 2005

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ