Դուք ինքնե'րդ պետք է սովորեք գնահատել ձեր արարքները, ձեր մտքերը և ձերբազատվեք այն բոլոր ունայնից ու մարդկայինից, ինչը խանգարում է Ուղով ձեր առաջընթացին

Պաշտելի Զրադաշտ

2 հունվարի, 2006 թիվ

ԵՍ ԵՄ Զրադաշտը՝ այս դեսպանորդի միջոցով նորից ձեզ մոտ եկածս:

Ժամանակային այն հեռավորությունը, որը բաժանում է մեզ նախորդ մեր հանդիպումից*, այնքան էլ նշանակալի չէ, սակայն այն տարածությունը, որը դուք հաղթահարել եք ձեր գիտակցության մեջ՝ հատկապես նրանց մոտ, ովքեր կանոնավորապես կարդում են մեր կողմից այս դեսպանորդի միջոցով տրվող թելադրությունները, այնքան նշանակալի է, որ այն կարելի է համեմատել գերնոր աստղի բռնկման հետ. բանականության աստղի և Աստվածային գիտակցության բռնկման հետ, որը մեր հանդիպումից հետո ընկած ժամանակահատվածում պայծառացրել է ձեր մտքերն ու սրտերը:

Ես հետևում եմ ձեր գիտակցության վիճակին: Ես ունեմ այդ հնարավորությունը: Եվ նրանց, ովքեր այս թելադրությունները կարդալով բարձրացել են գիտակցության նոր մակարդակի վրա, ես դիտում եմ՝ որպես գերնոր աստղի բռնկում այն խավարում, որը դեռևս շարունակում է պատել Երկրին:

Ձեզնից յուրաքանչյուրը մի փոքր տարածք է լուսավորում իր շուրջը՝ լույս տալով այն մարդկանց, որոնց հետ հանդիպում է առօրյա կյանքում: Սակայն, որքան ավելի մեծ քանակությամբ աստղեր ու աստղիկներ բռնկվեն Երկիր մոլորակի վրա, այնքան ավելի լուսավոր ու բերկրալից կլինի մոլորակի վրա թագավորող ընդհանուր մթնոլորտը:

Դուք առօրեական ունայնության մեջ չեք նկատում այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում ձեր գիտակցության մեջ: Ուստի՝ ուղղակի հավատացե'ք ինձ: Եվ, եթե մոտակա ժամանակներում մեզ հաջողվի պահպանել ձեր գիտակցության աճի այդ տեմպը, ապա ներկայումս ապրող սերնդի կյանքի ընթացքում դուք արդեն բարենպաստ տեղաշարժեր կնկատեք մոլորակի վրա: Տեղաշարժեր՝ ոչ թե ուղղված դեպի տեխնիկական առաջընթացը, որով այս ողջ ժամանակի ընթացքում շարժվել է ձեր մոլորակը, այլ ուղղված դեպի հոգևոր առաջընթացը, դեպի հոգու զարգացումը: Եվ, այն բանին զուգընթաց, երբ դուք ավելի ու ավելի մեծ համահնչունություն ձեռք կբերեք Բարձրագույն Աշխարհների հետ, այդ աշխարհների ներթափանցումը ձեր աշխարհի մեջ ավելի ու ավելի զգալի կդառնա: Եվ դա այն է, ինչին մենք ձգտում ենք, այն է, դեպի ուր կանչում ենք ձեզ:

Երբ դուք մշտապես սուզված եք անհավատության մթնոլորտում, որում թագավորում են բացասական էներգիաներն ու հատկանիշները, ձեզ համար դժվար է լինում զգալ մեր թրթռումները, դժվար է լինում զգալ Աստվածային աշխարհի հետ կապը: Սակայն, ավելի ու ավելի է շատանում նրանց թիվը, ովքեր, նույնիսկ գտնվելով խոշոր քաղաքներում, ունակ են դառնում թեկուզ կարճատև ժամանակով բարձրացնել իրենց գիտակցությունը, որպեսզի հնարավորություն ունենան շփվելու նուրբ աշխարհի հետ: Եվ, որքան մեծ լինի ձեզնից նրանց թիվն, ովքեր ունակ են բարձրացնելու իրենց գիտակցությունն ու ճամփորդելու նուրբ աշխարհներում, այնքան ավելի արագ տեմպերով կընթանան Աստվածային Ուղով զարգանալու ուղղությամբ մոլորակի վրա տեղի ունեցող փոփոխությունները: Այժմ դուք գտնվում եք մատերիականության ամենացածր կետում: Եվ այդ պատճառով, մութ էներգիաների ազդեցությունը ձեզ վրա այնքան մեծ է, որ դուք տառացիորեն փաթաթված եք այդ էներգիաներով: Դրանք բարուրել են ձեզ և զրկել տարածության ու ժամանակի մեջ տեղաշարժվելու բավարար ազատություն ունենալուց: Եվ ձեր մարդկային գիտակցությամբ ձեզ համար դժվար է պատկերացնել այն հնարավորություններն ու այն հորիզոնները, որոնք ցանկացած պահի կարող են ձեր առջև բացվել՝ հենց որ դրսևորեք մղման ու հավատի որակներ:

Ըստ այդմ՝ ինչպիսի վիճակում էլ գտնվեն ձեր հոգիները, որքան էլ ծանրաբեռնված լինեք ընթացիկ գործերով ու մարդկային խնդիրներով, միշտ հիշեք, որ այդ ամենը ժամանակավոր է: Եվ հենց որ ձեզ հաջողվի անել առաջին՝ դեռևս ոչ վստահ քայլն Աստվածային իրականության ճանաչման ուղղությամբ և օգնության կանչ հղել, բոլոր Համբարձյալ Դասերն ու հրեշտակները գլխապատառ կշտապեն ձեզ օգնության հասնել: Թող ձեզ չվրդովի այն, որ օգնությունը կցուցաբերվի ո'չ ակնթարթորեն: Մեզ ժամանակ է պետք, որպեսզի դասավորենք արտաքին հանգամանքներն ու քերենք կարմայական կուտակները: Բայց, որպես կանոն, այն ամենն, ինչ դուք կխնդրեք ձեր աղոթքներում ու նամակներում, այս կամ այն աստիճանով կիրականցվի: Բավական է միայն, որ դուք ոչ մեծ ամենօրյա ջանքեր գործադրեք: Երբեմն ձեր աղոթքներն ինքնին այնքան էլ կարևոր չեն, քանի որ դուք դեռևս չեք տիրապետում աղոթքների ընթերցման այն մոմենտումին, որն անհրաժեշտ է՝ նրա իրական ազդեցության համար: Բայց ձեր ամենօրյա ջանքերն անպայմանորեն կարժանանան իրենց պարգևատրմանը: Քանզի մենք հասկանում ու գնահատում ենք, թե երբեմն ձեզ համար որքան դժվար է լինում թեկուզ մի քանի րոպե աղոթքին հատկացնելը: Որովհետև, կարծես ձեր շրջապատի ամեն ինչն ինդդիմանում է ձեզ, երբ դու լրջորեն սկսում եք զբաղվել ձեր պարտականությունների կատարմամբ, որոնք ձեզ վրա եք վերցրել Կարմայական Վարչությանն ուղղված ձեր նամակներում կամ պարզապես սրտի մղում եք դրսևորել և որոշել անշահախնդիր կերպով որոշակի ժամանակ տրամադրել սրբազան աշխատանքի կատարման համար:

Մի' վախեցեք բոլոր այն խոչընդոտներից, որոնք ձեր աշխարհում ծառանում են ձեր առջև: Քանզի խոչընդոտները միայն խոսում են այն մասին, որ անհրաժեշտ է դրանք հաղթահարել: Եթե դուք ամեն օր խոչընդոտներ հաղթահարեք և ամեն օր կատարեք ձեր վերցրած պարտավորությունները, ապա մղման այն մոմենտումը, որն այդ ընթացքում դուք ձեռք կբերեք, ժամանակի ընթացքում ձեր աղոթքներում ոգտակար կլինի ձեզ, և ժամանակի ընթացքում ձեր աղոթքները կօժտվեն ավելի ու ավելի մեծ ուժով:

Դուք նույնիսկ խոսքերով չեք աղոթում, այլ աղոթում եք ձեր սրտերով՝ ձեր սրտերի պոռթկումով: Եվ մեզ համար դուք տեսանելի եք դառնում, երբ անկեղծորեն աղոթում եք: Այդ պահերին դուք նմանվում եք լույսի հսկայական բռնկման, և այն մեզ ու հրեշտակների համար որպես ազդանշան է ծառայում, որպեսզի շտապենք ձեզ օգնության:

Դուք գիտեք, որ ամենալավն ազդեցություն են գործում այն աղոթքները, որոնք ձեր սրտում դուք կարդում եք անկեղծորեն ու անշահախնդիր կերպով:

Ուստի՝ Հիսուսի այն խոսքը*, որ դուք պետք է մեկուսանաք և փակեք այն սենյակի դուռը, որտեղ աղոթք եք կարդում, լիովին ճշմարիտ խորհուրդ է հանդիսանում: Քանզի ամեն մի հրապարակային աղոթք իր վրա երկերեսանիության կնիք է կրում:

Եվ նրանցից շատերն, ովքեր հաճախում են եկեղեցիներն ու աղոթատները, դա անում են ոչ թե ճշմարիտ հավատից ու նվիրվածությունից, այլ կեղծ բարեպաշտությունից ու երկերեսանիությունից դրդված:

Կարողացե'ք տարբերել ձեր ներսում այդ վիճակները: Մի' ձևացեք ու մի' խաբեք ինքներդ ձեզ: Ձեր աշխարհում ձեզնից բացի ուրիշ դատավոր չկա: Եվ Դուք ինքնե'րդ պետք է սովորեք գնահատել ձեր արարքները, ձեր մտքերը և ձերբազատվեք այն բոլոր ունայնից ու մարդկայինից, ինչը խանգարում է Ուղով ձեր առաջընթացին:

Եվ ընդհանուր հաշվով, ձեզ ոչ մի արտաքին ղեկավար պետք չէ, որովհետև ձեր գլխավոր դատավորը մշտապես ձեր ներսում է գտնվում: Դա ձեր Բարձրագույն Եսն է, ձեր խիղճը, ձեր Ես-Քրիստոսը:

Ուստի՝ ձեզ համար օգտակար կլինի, եթե վերլուծեք օրվա ընթացքում թույլ տված ձեր բոլոր արարքները: Խստորեն մի' դատեք ձեզ այն սխալների համար, որոնք թույլ եք տվել: Եվ թույլ մի' տվեք, որ ձեր մարմնական խելքը ձեզ նորից ու նորից ներքաշի այն տհաճ իրադրությունների մեջ, որոնցում օրվա մեջ հայտնվել եք: Պարզապես տվե'ք ձեր գնահատականը ծագած իրադրությանը և ձեր սրտում հաստատապես որոշեք այլևս երբեք չհայտնվել այդ տհաճ իրադրության մեջ կամ թույլ տալ անբարեհաճ արարքներ: Օգնություն խնդրեք ձեր Բարձրագույն Եսից, որպեսզի նա ձեզ նախազգուշացնի այն պահին, երբ հաջորդ անգամ կանգնած կլինեք նմանատիպ իրադրության շեմին և օգնի ձեզ, որպեսզի ճիշտ ընտրություն կատարեք:

Երբեք թույլ մի' տվեք ձեզ՝ մեկ րոպեից ավել ժամանակով կենտրոնացած լինել օրվա ընթացքում տեղի ունեցած որևէ բացասական դեպքի վրա: Քանզի, երբ դուք սկսում եք խորհել ու չափազանց երկար վերլուծել բացասական իրադրությունը, ապա նրան սնուցում եք ձեր էներգիայով: Եվ արդյունքում ստեղծում եք բացասկան էներգիայի կուտակ, որը, թափառելով տարածության մեջ, կձգվի դեպի այն մարդկանց կողմը, որոնց թրթռումները համընկնում են այդ բացասական էներգակուտակի թրթռումների հետ: Դրանով հանդերձ՝ դուք տառացիորեն կկերտեք ձեր ապագա խնդիրների ու նման իրադրությունների դրդապատճառները:

Ձեր գիտակցությունը մշտապես պետք է օժտված լինի այն մաքրությամբ, որը հատուկ է փոքրիկ երեխաներին: Հատեք ու դե'ն նետեք ձեզնից բոլոր ցածրորակ բացասական վիճակները:

Պատկերացրեք, որ վերցնում եք դանակն ու ձեզնից կտրում եք այն մտքերն ու կպչուն վիճակները, որոնցից չեք կարողանում ձերբազատվել: Փորձեք փոխարինել այդ բացասական վիճակները դրական պատկերներով ու զգացմունքներով: Ներքին հայացքով մտասևեռվեք գեղեցիկ գույների, բնության պատկերների վրա, ունկնդրեք հանդարտ, մեղմ երաժշտություն: Քնից առաջ շատ օգտակար կլինի աստղերի ու գալակտիկաների պատկերների վրա մտասևեռվելը: Ունկնդրեք և փորձեք լսել անդորրության այն ձայնը, որը ձեզ է հասնում տիեզերքի ու տարածության խորքերից:

Ես ձեզ մտորումների նյութ տվեցի: Եվ ձեզ լքում եմ այն հույսով, որ կօգտվեք իմ խորհուրդներից ու կհիշեք դրանց մասին այն ժամանակ, երբ դրանք ձեզ անհրաժեշտ կլինեն:

ԵՍ ԵՄ Զրադաշտը՝ կանգնած Աստվածային ներդաշնակության բոցում:

*Պաշտելի Զրադաշտն իր նախորդ թելադրությունը տվել է 2005 թ.-ի մարտի 30-ին Մարմնական խելքը պետք է իր տեղը զիջի Աստվածային բանականությանը

*(հատված Նոր կտակարանից՝ Մտթ. 6:5-8)

Տատյանա Միկուշինա, 2006

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ