Դուք ակնածալից երախտագիտությամբ պետք է

համակվեք այն մեծագույն զոհաբերության հանդեպ, որը

Սանատ  Կումարան արել է հանուն ձեր կենսահոսքերի

 

Զրադաշտ

27 դեկտեմբերի, 2012 թ.

 

ԵՍ ԵՄ Զրադաշտը...

Ես կրկին եկել եմ...

Այսօր մենք կդիտարկենք Աստվածային Ճշմարտության ևս մեկ եզրաշերտ:

Երբ ես մարմնավորման մեջ էի, դարձա մարգարեն մի կրոնի, որը հիմա այնքան էլ հայտնի չէ Երկիր մոլորակում: Բայց այն ժամանակվա համար ամենաառաջադեմ կրոնն էր դա: Իսկ եթե համեմատենք ներկայումս գոյություն ունեցող դավանաբանությունների հետ, ապա ինչ-որ բանով ես բավականին առաջ էի անցել ինչպես իմ ժամանակից, այնպես էլ ներկայիս դավանաբանական աշխարհայացքներից: Ես էի, որ հիմնեցի մարդկային բնույթի հրեղեն, բոցեղեն լինելու հասկացողությունը: Ես հաստատեցի հրի պաշտամունքը՝ հրեղեն, արևային Աստվածության պաշտամունքը, որին մարդկությունը պարտական է իր բանականության շնորհի համար: Ես հաստատեցի Արամազդի պաշտամունքը: Մարդկության պատմությանն այդ մեծագույն անհատականությունը հայտնի է բազմաթիվ անուններով: Իսկ հիմա այդ անհատականությունը ձեզ հայտնի է որպես Սանատ Կումարա:

Այո՛, ես եղա Սանատ Կումարայի մարգարեն: Եվ ցայսօր խոնարհվում եմ Նրա մեծության առջև՝ այդ Բարձր Ոգու մեծության առջև:

Այդ Ոգու շնորհիվ է, որ Երկրի մարդկությունը կարողացավ շարունակել իր էվոլյուցիան: Եվ չափազանց անարդար բան կլինի այդ բարձր անհատականության Ոգու սխրանքը մոռանալը: Չափազանց անարժան կլինի, եթե մոռացության մատնվի այն Էակը, որի շնորհիվ մարդկությունը մինչև այժմ շարունակում է իր էվոլյուցիան:

Հարկ է, որ պատմեմ ձեզ այդ պատմությունը: Այն, հնարավոր է, ձեզնից ոմանք շատ անգամ են լսել, ոմանք էլ գուցե առաջին անգամ կլսեն:

Անհիշելի ժամանակներ առաջ մոլորակի իրավիճակը սկսեց վատանալ: Ոչ ոք չէր կարողանում պահել ու պահպանել իր Աստվածային բնույթը: Ոգու թրթիռները չէին մնում նույնիսկ ստորին չակրաներում:

Համայն մարդկությունն անհուսալիորեն արգելափակել էր Աստվածային էներգիայի մատչելիությունը:

Դա եղել է միլիոնավոր տարիներ առաջ: Եվ այն ժամանակվա մոլորակի վիճակը շատ նման էր ներկայումս հաստատված վիճակին:

Մոլորակի վրա չկար որևէ մեկը, որ կարողանար իր չակրաներում պահպանել Կյանքի Բոցը՝ Աստվածային Հուրը: Մոլորակի վրա չկար որևէ էակ, որ կարողանար Աստվածային էներգիան փոխանցել աշխարհին:

Համաձայն Օրենքի՝ եթե աշխարհը կտրված է Աստծուց, ապա ենթակա է ոչնչացման՝ որպես ձախողված քաղաքակրթություն:

Աստված մտադրվել էր արդեն նոր խմոր հունցել Երկիր մոլորակի համար:

Սակայն գտնվեց շատ բարձր մի անհատականություն, որն իր հովանու տակ առավ մոլորակն ու նրա էվոլյուցիան:

Եվ ահա, բառացիորեն վերջին պահին, այսպիսի որոշում կայացվեց. Երկիր մոլորակի կենսահոսքերը կշարունակեն իրենց գոյությունը, բայց միայն այնքան ժամանակ, քանի դեռ Երկրի վրա մնացած կլինի մարմնավորման մեջ գտնվող գոնե մեկ մարդ, որը կպահպանի գիտակցության Աստվածային մակարդակը:

Առաջինը, ով հանձն առավ խավար մոլորակի վրա կրելու մարմնավորման խաչը, Սանատ Կումարան էր: Նա իր բոլոր նվաճումները զոհաբերեց, որպեսզի մարմնավորվի և Երկրի կենսահոսքերի մեջ ներարկի առաջնորդության Աստվածային սկզբունքներն ու Աստվածային Օրենքի ըմբռնումը:

Ոգու այդ սխրանքի շնորհիվ միլիոնավոր կենսահոսքեր կարողացան Երկիր մոլորակի վրա շարունակել իրենց էվոլյուցիան:

Ես պետք է ձեզ համար հատուկ նշեմ, որ Երկիր մոլորակի այդ խավար ժամանակների ինչ-որ հատվածում ձեզնից յուրաքանչյուրը մարմնավորվել է մոլորակի վրա: Եվ բոլորդ հենց Սանատ Կումարային եք պարտական, որ հիմա շարունակում եք ձեր էվոլյուցիան:

Արդյո՞ք ձեզնից շատերն են հիշում այդ մասին: Արդյո՞ք շատերիդ սրտում պահպանվում է Սանատ Կումարայի նկատմամբ երախտագիտության զգացումը:

Այդ ժամանակներից միլիոնավոր տարիներ են անցել: Սանատ Կումարան կրկին ու կրկին գալիս էր Երկիր, որպեսզի այնտեղ պահպանվի գիտակցության անհրաժեշտ մակարդակը: Եվ ես հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել Նրա մարգարեն լինելու:

Սանատ Կումարան՝ Արամազդը, ինձ իր մարգարեն համարելով, իմ միջոցով տվեց Օրենքի ըմբռնումը:

Դրանից հետո էլի  շատ ժամանակներ են անցել: Սակայն այն կրոնների հիմնադիրները, որոնք այս կամ այն տեղ առաջանում էին երկրագնդի վրա, իրենց ներսում ունենում էին այդ մեծ անհատականության՝ Սանատ Կումարայի ներկայությունը: Ուրիշ մեծ հոգիներ էլ են եղել, որոնք ներկա են գտնվել այս կամ այն  մարգարեի կամ կրոնի հիմնադիրի ներսում, սակայն բոլոր այդ ճշմարիտ մարգարեներից յուրաքանչյուրի ներսում, թեկուզ կարճ ժամանակով, ներկա է եղել Սանատ Կումարան: Եվ այն ներքին ուղղությունը, որը երկրագնդի տվյալ վայրում ու դարաշրջանում մարմին առած Երկնքի դեսպանը ստանում էր, դրանով իսկ կարողանում էր հաստատել Աստվածային առաջնորդող սկզբունքները և համայն Տիեզերքի Օրենքը:

Այն բանի համար, որ մարդկային էվոլյուցիան շարունակվում է, մարդկությունը պարտական է Մեծ Ոգուն՝ Սանատ Կումարային:

Ես օգտվում եմ ստեղծված հնարավորությունից, որպեսզի գամ և տամ ահա այս Ուսմունքը: Քանզի վստահ եմ, որ այս Դեսպանորդը կներդնի բոլոր ջանքերը և կանի հնարավոր ամեն ինչ, որ իմ այս Ուղերձը գրառվի ու մնա ձեր ու ձեր հետնորդների համար:

Հինավուրց Ուսմունքի իմացությունն ու դրա հիմնական դրույթները պետք է մշտապես առկա լինեն երկրագնդի վրա՝ լինեն դրանք սրբազան տեքստերի տեսքով, թե անմիջականորեն մեր դեսպանորդների ու մարգարեների աուրաներում:

Մեծ ողորմածություն է աշխարհի համար, որ Սանատ Կումարան շարունակում է իր սպասավորությունը՝ հանուն Երկիր մոլորակի կենսահոսքերի:

Եվ հիմա, երբ արդեն գիտեք, թե ում եք պարտական ձեր էվոլյուցիայի շարունակման համար, այլևս չեք կարողանա անպատասխանատու կերպով տնօրինել ձեր Աստվածային էներգիան: Միլիոնավոր տարիներ Սանատ Կումարան գամված է մատերիայի խաչին, որպեսզի ձեր հոգիներն ամրանան և կարողանան պատասխանատվություն վերցնել թե՛ մոլորակի, թե՛ իրենց սեփական էվոլյուցիայի համար:

Դուք այլևս չեք կարող այնպիսի տեսք ընդունել, թե ձեզ ոչինչ հայտնի չէ: Պարտավոր եք գիտակից լինել և ակնածալից երախտագիտությամբ համակվել այն մեծ զոհաբերության հանդեպ, որին Սանատ Կումարան գնացել է՝ հանուն ձեր կենսահոսքերի:

Ես այսօր եկա, որ բացեմ ձեզ համար այս հինավուրց պատմությունը, և որ դուք կարողանաք ավելի գիտակցված ու ակնածալից երախտագիտությամբ վերաբերվեք Երկնքի այն մեծ ողորմածությանը, որը միլիոնավոր տարիների ընթացքում ցուցաբերվում է Երկրի մարդկությանը:

Սիրո և երախտագիտության ձեր յուրաքանչյուր առաքումը Սանատ Կումարային, անցյալի ու ներկայի բոլոր մարգարեներին, որոնք Մեծ Աստվածային Ճշմարտություն են ուսուցանել մարդկությանը՝ Կարմայական Վարչությունը կդիտի որպես այն բանի նշան, որ մարդկությունը ցուցաբերում է գիտակցության այնպիսի մակարդակ, որը բավարար է նրան նոր ողորմածություններ ու թողություններ շնորհելու համար:

Ես եկա և հիմա լքում եմ ձեզ:

Աշխատեք չմոռանալ իմ այս Ուղերձը՝ ձեր աշխարհում թագավորող ունայնության ու քաոսի պայմաններում:

Իմ այս Ուղերձի փոխանցումով ձեր ուսերին մեծ պատասխանատվություն ընկավ:

Պահպանե՛ք ձեզ և ձեր ներսի Աստվածային կրակները...

 

ԵՍ ԵՄ Զրադաշտը

 

Տատյանա Միկուշինա, 2012 թ.

թարգմանեց Խ. Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ     Նախորդ էջ      Հաջորդ էջ