Զրույց դեսպանորդության և Աստվածային Ողորմածության մասին

Պաշտելի Լանելո

27 հունիսի, 2012 թվական

 

ԵՍ ԵՄ Լանելոն:

Ինչպես կարող եք նկատել, մեր Դեսպանորդի միջոցով մեր Ուղերձների փոխանցման Աստվածային ողորմածությունը շարունակվում է:

Ես պետք է ասեմ, որ այս հրաշքում, որը շարունակվում է արդեն ութ տարի, առանձնապես ներդրում չունեն այն մարդիկ, ովքեր գտնվում են մարմնավորման մեջ և անմիջական մերձավորություն ունեն մեր Դեսպանորդի հետ: Այո՜, սիրելինե՛րս, ամեն անգամ, երբ Երկինքն իր թողության շնորհն է բացում և դրսևորում իր ողորմածությունը մարդկությանը, մենք հույս ենք կապում, որ մեր ու մեր Դեսպանորդի ջանքերն առավել մեծ օժանդակություն կստանան ձեր աշխարհում:

Բարեբախտաբար, դեռևս առկա է ընձեռնված հնրավորության շարունակությունը: Ես պետք է ամենայն որոշակիությամբ ու պատասխանատվությամբ հայտարարեմ, որ այս անգամ ողորմածությունը շարունակություն ստացավ Տեր Սանատ Կումարայի երաշխավորանքի և միայն Նրա շնորհիվ:

Մռայլ ու դաժան դրսևորումներն անպակաս են ձեր կյանքերում: Եվ եթե Համբարձյալ Դասերը չհասկանային ձեր այն դժվարություններն ու սահմանափակությունները, որոնցում ստիպված եք գոյատևել, ապա մենք չէինք փորձի ձեզ ցուցաբերել հնարավոր ամբողջ օգնությունը: Հուսով եմ, որ իմ այս Ուղերձը հենց այնպիսի օգնություն կհանդիսանա, ինչպիսին ձեզ հասցնում են Համբարձյալ Դասերը:

Ես եկել եմ, որպեսզի տամ ոչ մեծ հանձնարարականներ, որոնք, հուսով եմ, ձեզ համար օգտակար կլինեն, և դուք դրանք կօգտագործեք մոտակա ժամանակներում:

Խոսքի օրինակ՝ դուք պետք է հասկանաք ու գիտակցեք, որ Ուղերձների փոխանցման հնարավորությունը շարունակություն կունենա միայն այնքան ժամանակ, քանի դեռ մենք ունենք համապատասխան ուսուցում անցած փոխանցիչ՝ մեր Դեսպանորդը: Դեսպանորդության ինստիտուտը վերջին շատ հազարամյակների ընթացքում Իմաստության Տիրակալները մշտապես օգտագործել են, որպեսզի գիտելիքներ և Ուսմունք փոխանցեն մարդկանց: Իհարկե, ամեն մի Դեսպանորդ իր թրթիռների և իր ընկալումների կնիքն է դնում այն տեղեկատվության վրա, որը փոխանցվում է: Սակայն այդպիսին է ժամանակը, որով անցնում են մոլորակն ու մարդիկ: Մատերիական աշխարհի չափազանց մեծ թանձրությունը հնարավորություն չի տալիս բավարար մաքուր և առանց աղավաղումների տեղեկատվություն փոխանցել եթերային օկտավաներից: Մեզ հաջողվում է սոսկ պահպանել շարժման ընդհանուր ուղղությունը՝ ցույց տալով ձեր հոգևոր առաջընթացի և հոգևոր որոնումների ուղղությունը:

Իսկ առանց այդ առաջնորդության՝ մարդկությունն ի վիճակի չէր լինի թեկուզ մեկ հարյուրամյակի ընթացքում շարունակելու իր հետագա էվոլյուցիան: Ուստի կանոնավորապես Լույսի առաքելություններ են առաքվում դեպի ֆիզիկական աշխարհ: Յուրաքանչյուր հարյուրամյակում մարմնավորված են լինում մի քանի դեսպանորդներ և ավետաբերներ: Սակայն ոչ բոլոր առաքելություններն են հաջող ընթացք ստանում: Շատ առաքելություններ ընդհատվում են իրենց ուղու ամենասկզբում: Գաղտնիք չէ, որ իր առաքելությունն սկսելուց առաջ մեր ամեն մի դեսպանորդ խստագույն թեստեր է անցնում: Բոլոր այդ թեստերն ստուգում են նվիրվածության և գործունեության արդյունքին ու ֆիզիկական աշխարհին կապված չլինելու աստիճանը:

Քանի որ աշխարհն այժմ չափազանց թանձր է, ապա դեսպանորդների համար ավելի ու ավելի է դժվարանում թեստեր անցնելը, նաև ավելի դժվար է դառնում առաքելության ողջ ընթացքում մշտական ծանրաբեռնվածությանը դիմանալը: Դժվարություն է հարուցում աշխարհիկ, ներկայացուցչական առաքելության և նուրբ ոլորտներում կատարվող ներքին աշխատանքի համակցումը, ինչը վիթխարի ջանքերի գործադրում է պահանջում: Դեսպանորդի ուսերին բեռ է դրվում թե՛ ֆիզիկական ոլորտի, թե՛ Լինելիության նուրբ ոլորտների կողմից: Սկզբունքորեն իրարից տարբերվող որակներ են պահանջվում, որպեսզի դեսպանորդը և՛ հաղորդակցվի Համբարձյալ Դասերի հետ, և՛ համարժեք կապ պահապանի իշխանական  աշխարհիկ մարմինների ու կառույցների հետ:

Եվս մեկ անգամ կրկնեմ, որ այն բեռնվածությունը, որը դեսպանորդը կրում է իր ուսերին, հաճախ գտնվում է մարդկային հնարավորությունների սահմանագծի վրա: Ավելին ասեմ՝ եթե Համբարձյալ Դասերի օգնությունը չլիներ, Լույսի ոչ մի առաքելություն չէր կարող իր գոյությունը շարունակել մի քանի ամսից ավելի երկար: Լույսի բոլոր առաքելությունները պահանջում են վիթխարի պահուստային ուժերի ներդրում և էներգետիկական ծախսեր, որոնք հատկացվում են Կարմայական Վարչության և Մեծ Կենտրոնական Արևի կողմից:

Ուստի, որպեսզի մեր առաքելություններն ավելի հաջող ընթանան, նաև ձեր ներդրումն է պահանջվում՝ ձեր ջանքերն ու ունակությունները:

Պատկերացրեք մի մարդու, որն իր փողերը ներդնում է մի բիզնեսի մեջ, որը գտենվում է երկրագնդի մյուս ծայրին: Ամեն մի հաշվետու ժամանակահատվածում այդ գործարարը պետք է վստահություն ձեռք բերի, որ իր ներդրումները եկամուտ են բերում, այլապես նա ստիպված կլինի իր գործունեությունը տեղափոխել երկրագնդի մի ուրիշ վայր: Եվ եթե այն երկրի բնակիչները, որում տեղի է ունենում դրամական միջոցների ներդրում, ոչ թե նպաստում են նրա գործունեությանը, այլ նույնիսկ խանգարում, ապա 100 տոկոս հավանականությամբ այ գործարարն իր աշխատանքն ու բիզնեսը կտեղափոխի մի այլ երկիր, որն իր համար կապահովի ավելի բարենպաստ պայմաններ:

Դեսպնորդության հետ համանմանությունն այստեղ լիակատար է: Մենք էներգիա ենք ներդնում Լույսի առաքելության իրականացման համար: Եվ մենք որոշակի պարբերականությամբ վերահսկողություն ենք իրականացնում, որ մեր ներդրումներն արդարացված լինեն:

Եթե վերոհիշյալ դատողությունները կիրառենք մեր դեսպանորդի առաքելության նկատմամբ, ապա ի՞նչ կտեսնենք...

Ութ տարիների ընթացքում, ամենաբարձր տիեզերական խորհուրդների որոշմամբ, էներգիա է հատկացվել մեր դեսպանորդի առաքելությանն օժանդակելու համար: Աստվածային էներգիան զուգակցվում է նաև զուտ մատերիական էներգիայի հոսքով, որն ինքնաբերաբար հասնում է այն երկրին, որում իրականացվում է մեր առաքելությունը: Եվ եթե հետևեք վերջին տարիների ընթացքին, ապա կտեսնեք, որ ամենազարմանահրաշ ձևով Ռուսաստանը ծանր ժամանակներից անցում է կատարել հարաբերական ֆինանսական բարեկեցության:

Եվ հետո ի՞նչ ենք տեսնում. արդյո՞ք այդ բարեկեցությունը նպաստում է, որ ապահովվի որոշակի կրթական մակարդակ, որպեսզի ապագա սերունդը հնարավորինս ավելի շուտ պատկերացում ստանա Աստծո և Աստվածային Օրենքի մասին, որը գործում է այս աշխարհում:

Որքանո՞վ է ավելի շատ ուշադրություն դարձվում ընչազուրկներին և զրկյալներին օգնելու աշխատանքի վրա. դեպի լա՞վն են փոխվում արդյոք սոցիալական քաղաքականությունն ու առողջապահությունը...

Ես պետք է ձեզ ասեմ, որևէ նման բան մենք չենք տեսնում: Աստվածային էներգիայի այն ամբողջ հոսքը, որը դրսևորվում է որպես դրամական էներգիա, ծախսվում է զվարճանքի կենտրոնների ու խանութների կառուցման համար, քարոզվում է սխալ կենսակերպ՝ ազատ վարք և սեռական սանձարձակություն:

Ի՞նչ եք կարծում. Աստվածային Օրենքը թույլ կտա՞ արդյոք շարունակելու Ռուսատանին հատկացվող Աստվածային հնարավորությունը՝ մի երկրի համար, որում այս ամբողջ ընթացքում գտնվել է մեր դեսպանորդը:

Ես չեմ կարող ասել, թե այս անգամ ինչպիսին կլինի Կարմայական Վարչության որոշումը: Նիստն առայժմ շարունակվում է: Բայց եթե նույնիսկ դատենք մարդկային գիտակցության մակարդակով, ապա կարձանագրենք միայն էներգիայի ապարդյուն ծախս:

Ուղերձներ փոխանցելու հնարավորության հատկացումը Երկնքի մեծագույն ողորմածությունն է: Եվ ստիպված ենք զարմանալ, թե որքա՜ն են արժեզրկվել ձեր աշխարհում ճշմարիտ արժեքները: Երկնքի ողորմածությունը դուք դիտում եք որպես թուլության նշան և ինքներդ ձեզ արժանի էք համարում Աստվածային էներգիայի հոսքի առատությանը:

Քանի դեռ դուք չեք վերանայի ձեր արտաքին ու ներքին կողմնորոշիչների ուղղվածությունը, կշարունակեք դասեր քաղել ձեր սխալ նախընտրանքների կարմայի վերադարձով:

Կարո՞ղ եք մի պահ պատկերացնել, թե ինչպիսի կարմա է ստեղծում այն ժողովուրդը, որն Աստվածային էներգիան օգտագործում է ոչ թե Աստվածային կերպերի, այլ դրանց ճիշտ հակառակ կերպերի հաստատման համար:

Գովազդների ու տեղեկատվության զանգվածային միջոցների օգնությամբ քմայքների փքումը հանգեցնում է ֆիզիկական ոլորտում ոչ ճիշտ արարքների, որոնք կարմա են ծնում: Իսկ կարման վաղ թե ուշ պետք է բեռնաթափվի, որովհետև այդպիսին է Օրենքը:

Եվ հենց այստեղ է, որ Աստված հնարավորություն է ընձեռում և դրսևորում ողորմածություն: Ապաշավանքի, սխալ գործողությունների ու մեղքերի գիտակցման միջոցով կարելի է քավել արարքների հետևանքները: Սակայն ազգի գիտակցությունը դեռ պետք է հասնի ապաշավանքի մակարդակին:

Եթե վերհիշենք այդ երկրի ոչ շատ վաղ անցյալը, երբ տեղի ունեցավ ցարական ընտանիքի գնդակահարություն և դրան հետևեցին խավարում անաստված դեգերումների տասնամյակները, ապա կարող ենք արձանագրել, որ ներկայումս այդ երկրում մարմնավորվածների մեծամասնությունը հիմա՛ էլ չի զգում ապաշավանքի և զղջման անհրաժեշտությունը:

Յուրաքանչյուր արդար արարքի համար Աստված ձեզ դրա հազարապատիկը կտա: Բայց ինչու՞ դուք չեք կատարում այն...

ԵՍ ԵՄ Լանելոն

Տատյանա Միկուշինա, 2012 թ.

թարգմանեց Խ. Մանասելյանը

 

Գլխավոր էջ     Նախորդ էջ      Հաջորդ էջ