Ընդունելու ունակություն

 

Վեհապետ Մորիա

26 հունիսի, 2011 թիվ

 

ԵՍ ԵՄ Մորիան:

Ահա կրկին եկել եմ մեր դեսպանորդի միջոցով...

Սիրելիներս, ես այսօր եկել եմ, որպեսզի ձեր սրտերում և մտքերում հաստատեմ Աստվածառաջնորդության սկզբունքը: Քանզի ձեր կյանքերում չկա ավելի կարևոր բան, քան Աստծո Կամքին հետևելն ու Աստծո Կամքին ենթարկվելն է:

Եթե այս պարզ ճշմարտությունը պարուրում է մարդու էությունը, ապա ունակ է դառնում հրաշքներ գործելու Լինելիության բոլոր ոլորտներում:

Ձեզ սահմանափակում են մատերիայի շրջանակները և նրանում գործող օրենքները, քանի դեռ վեր չեք հանում ձեր գիտակցությունը և չեք անցնում Աստվածային գիտակցության մակարդակին: Այդ մակարդակում վերանում են նյութական աշխարհի բոլոր սահմանափակումները, և դուք հայտնվում եք տիեզերական լայնարձակությունում:

Ես և մյուս Համբարձյալ Վեհապետները հենց այս պարզ ճշմարտությունն ենք ուզում հասցնել ձեր գիտակցությանը: Քանզի Աստվածային Ճշմարտությանը հասու դառնալու այդ գործընթացն ամենակարևորն է: Հենց որ ձեր գիտակցությունն ընդունի, որ կա մի այլ աշխարհ,  որ այն բաց է ձեր պրպտուն մտքի համար, անմիջապես ձեր կյանքում կծագեն այնպիսի հնարավորություններ, որոնք ձեզ կմղեն դեպի Նոր Աշխարհ, դեպի նոր փորձառություն:

Մի՛ երկյուղեք այն ամենից ինչ սպասվում է ձեզ: Քանզի այն, ինչ սպասվում է ձեզ, ավելի բերկրալի ու ոգևորիչ կլինի, քան այն, ինչով շրջապատված եք ֆիզիկական աշխարհում: Հատկապես հենց ձեր էությամբ նոր կյանքի հեռանկարն ընդունելու ունակությունն է, որ հնարավոր կդարձնի, որպեսզի հաղթահարեք ներկայումս ձեզ հատուկ շատ անկատարություններ, սովորություններ ու կապվածություններ:

Ձեր նկրտումն ու Աստվածային իրականությանը համապատասխանող գիտակցության մակարդակին անցնելու կամեցողությունն ունակ են հրաշքներ գործելու ձեր կյանքում:

Ուստի՝ խիզախե՛ք... Ուղին բա՛ց է... Եվ ձեզնից միայն մի բան է պահանջվում՝ անել առաջին քայլը և առանց կանգ առնելու առա՜ջ մղվել:

Եվ այնժամ, երբ ձեր միտքը կխոչընդոտի ձեզ՝ մատնացույց անելով անհնարինությունն ու առկա հանգամանքները, իմացեք, որ բոլոր խոչընդոտներն ու հանգամանքներն Աստծո և Համբարձյալ Դասերի օգնությամբ հաղթահարելի են:

Ուստի՝ Հավատ, Հավատ և Սեր՝ ահա թե ինչը պետք է մշտապես ձեզ հետ լինի: Ահա դրանցով պետք է ղեկավարվեն ձեր արարքներն ու գործողությունները ֆիզիկական ոլորտում:

Խելքն ու ինտելեկտն առաջնորդվում են մարդկային տրամաբանությամբ: Ըստ այդ տրամաբանության՝ շատ բաներ, որոնց մասին մենք խոսում ենք կամ ձեզ կանչում դեպի դրանց կողմը, տրամաբանական չեն:

Սակայն մենք ձեզ կոչ ենք անում առաջնորդվելու Աստվածային տրամաբանությամբ: Իսկ այդ տրամաբանության դիրքերից՝ ֆիզիկական աշխարհում սահմանափակումներ և խոչընդոտներ գոյություն չունեն:

Դուք պատկերացնում եք, որ ջուրը քարի պես պինդ է, և քայլում եք ջրի վրայով:

Պատկերացնում եք, որ օդից թեթև եք, և թռչում եք:

Պատկերացնում եք, որ ելնում եք գիտակցության նոր մակարդակի վրա, և ահա հայտնվում եք այդ մակարդակի վրա:

Եթե Աստծո հետ եք, ամեն ինչ հաղթահարելի է ու հնարավոր...

Ուստի Հավատի, նկրտման և հաստատունության որակները ձեր զարգացման ներկա փուլում անփոխարինելի են ձեզ համար:

Եվ այն, ինչ չի կարող անել մարդը, կարող է անել Աստված: Նույնիսկ այն, ինչը մարդկային տրամաբանության տեսակետից անհնարին է թվում:

Ուղղակի թույլ տվեք, որ Աստված մուտք գործի ձեր գիտակցության մեջ: Մնացածը Նա Ինքը կանի:

Անհարմար է այս պարզ Ճշմարտությունները կրկնելը: Սակայն սին կյանքն ու դրա հանգամանքները մշտապես ձեզնից ծածկում են այն հեռանկարները, որոնք մենք բացում ենք մեր ուղերձներով: Ուստի ամեն օր պետք է բառացիորեն ինքներդ ձեզ դուրս քաշեք զանգվածային գիտակցության ճահճից և մղվեք դեպի Աստվածային գիտակցության գագաթները: Բաց թողնված մեկ օրը ձեզ հետ է գցում մի ամբողջ շաբաթով:

Միայն ինքներդ ձեզ հետ տարվող ամենօրյա շխատա՛նքը, միայն ամենօրյա ջանքե՛րը կարող են փոխել ձեզ ու ձեզ շրջապատող պատրանքը:

Մի՛ կարծեք, թե հնարավոր է ամեն ինչ փոխել արագորեն: Ձեզնից յուրաքանչյուրը գտնվում է Ուղու իր հատվածում: Մեկը չնչին ջանքերով կարող է հաղթահարել լեռնանցքը, որպեսզի դրանից այն կողմ տեսնի Աստվածային գիտակցության գագաթը, իսկ մյուսը դրա համար պետք է անցնի անցյալի իր կարմայական սխալների ու մոլորությունների թավ անտառի միջով:

Ուստի ոչ մի րոպե մի՛ թուլացեք: Մարմնավորման ընթացքում ամեն օր գործադրած ձեր ամեն ջանքը փոխարինում է հազարավոր տարիների այն ջանքերին, որոնք մարմնավորումների միջև ընկած ժամանակահատվածում գործադրում եք նուրբ աշխարհում:

Իզուր մի՛ կորցրեք թանձր աշխարհում լինելու ձեր ոչ մի րոպեն: Հավատացե՛ք ինձ, հենց հիմա է այն ժամանակը, երբ ջանքեր գործադրելու ձեր ամեն մի օրը յոթմղոնանոց քայլերով ձեզ առաջ է տանում դեպի Նոր Օրվա ապագան:

Ուշադրություն մի՛ դարձրեք շրջապատի մարդկանց վրա: Նրանցից յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր ապագան: Եվ ոչ ոքի հնարավոր չէ ստիպել, որ մղվի դեպի Աստված: Իսկ մեր Ուսմունքի Լույսին ժամանակից շուտ առնչվելը պատրանքում գտնվողների համար նույն ազդեցությունը կարող է ունենալ, ինչպես լինում է, երբ մութ զնդանից դուր եկողի աչքերին օրվա պայծառ լույսն է ընկնում:

Աչքերը նախ պետք է վարժվեն Լույսին: Հոգին պետք է խորապես կարոտի իրական աշխարհին, որպեսզի սկսի ընթանալ Ուղով: Այդ դեպքում պատրանքային աշխարհի ոչ մի հրապուրանք կամ խոչընդոտ ի վիճակի չի լինի կոտրելու այն մարդու Ոգին, որը դուրս է պրծել թանձր աշխարհի զնդանից և մղվում է դեպի այն Լույսը, որն արդեն տեսնում է իր էության խորքում:

Ձեր մոլորակը նորացման նորանոր էներգիաներ է ընդունում՝ նոր թրթռանքների էներգիաները: Եվ այդ էներգիաները նորանոր հոգիների են արթնացնում, ստիպում նրանց քաղցր հորանջով արթնանալ ու վեր ձգվել Նոր Օրվա կանխազգացությամբ:

Նոր Օրվա և նոր գիտակցության գալուստը, ինչպես նաև դեպի նոր իրականություն անցում կատարելն անխուսափելի են նրանց համար, ովքեր ունակ են արթնանալու, ովքեր դեռ ապրում են:

Մարդու հոգին վաղ թե ուշ կստիպի նրան վեր կենալու տեղից և բռնելու դեպի իրական աշխարհ տանող հետադարձ ճանապարհը:

Այսօր ես եկա, որպեսզի խթանեմ ձեզ իմ էներգիայով, ճիշտ ուղղություն տամ ձեր շարժմանը և ձեր էության մեջ ներարկեմ Նոր Օրվա հույսը...

 

ԵՍ ԵՄ Էլ Մորիան...

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ