Մենք միասին կարող ենք գործել այն հրաշքը,

որն սպասվում է Ռուսաստանին

 

Պաշտելի Մայր Մարիամ

23 հունիսի, 2011 թիվ

 

ԵՍ ԵՄ Մայր Մարիամը:

Ես այս օրով եկել եմ, որպեսզի մեկ անգամ ևս զրուցեմ ձեզ հետ, իմ սիրելինե՛ր: Եկել եմ մի մտադրությամբ՝ ամրապնդել ձեր Սպասավորությունը: Հատկապես հիմա է ժամանակը, որ այն քչերը, որոնք նվիրվածություն են պահպանում Աստծուն և ինձ՝ որպես Նրա հավատարիմ սպասուհու, կարող են ցուցադրել իրենց հավատն ու նվիրվածությունը:

Նոր Աստվածային ողորմածությամբ շարունակվեց Ռուսաստանին հատկացված հնարավորությանը: Եվ ձեզ հայտնի է, որ ես հատուկ վերաբերմունք ունեմ այդ երկրի նկատմամբ: Այդ երկրին ես հովանավորում եմ արդեն շատ հարյուրամյակների ընթացքում: Ուստի այժմ այն ժամանակներն են հասել, երբ ձեր Սպասավորությամբ կարող եք անգնահատելի օգնություն ցույց տալ Համբարձյալ Դասերին:

Սիրելինե՛րս, խնդրում եմ լրջորե՜ն վերաբերվել իմ խոսքերին: Ես կամենում եմ, որ իմ խոսքերը մուտք գործեն ձեր սրտերը և այնտեղ մնան, քանի դեռ գտնվում եք մարմնավորման մեջ:

Եվ այսպես, սիրելինե՛րս, ես եկել եմ խնդրանքով: Այն վերաբերում է ձեր աղոթքներին: Դրանք հենց այն օգնությունն են, որը կարող եք ներկա ժամանակում ցուցաբերել:

Շատ քիչ հավատարիմ ու անեղծ սրտեր կան այժմ մարմնավորված: Չափազանց ծանր է բեռը նրանց ուսերին: Սակայն ի մի՛ բերեք ձեր ուժերը: Շատ քիչ մնած սպասելուն, սիրելինե՜րս:

Մենք սպասում ենք Նոր Օրվա լուսաբացին Ռուսաստանի վրա, որից հետո էլ՝ մնացյալ ողջ աշխարհի վրա:

Պատմական ոչ վաղ անցյալում ես երևացել եմ ռուսական երկրի շատ Սրբերի: Եվ ես նրանցից օգնություն եմ խնդրել այն պահերին, երբ սև ամպեր են կուտակվել ռուսական հողի վրա: Օտարաբնակների արշավանքներից և ահեղ ժամանակներից առաջ:

Դուք գիտեք միայն Սերգեյ Ռադոնեժսկուն և Սերաֆիմ Սարովսկուն: Բայց չգիտեք հարյուրավոր այլ Սրբերի, որոնք իմ խնդրանքով աղոթում էին, որպեսզի այդ ծանր ժամանակներում իրենց աղոթքների էներգիան հատկացնեն իմ խնամարկությանը:

Ռուսաստանը չունի այլևս այն վերերկրյա պաշտպանությունը, որը պաղատվել էր այն փառավոր ժամանակներում, երբ ոգու մարտիկները հեռանում էին դեպի անապատներն ու անտառները, որպեսզի ինձ տան իրենց աղոթքների էներգիան:

Աղոթքներով չպաշտպանված տարածք են ներխուժում ամեն տեսակի ավերիչ այլանդակություններ: Ահա դուք դրանք տեսնում եք ձեր շուրջը: Եվ չգիտեք, թե ինչպես շրջանցեք դրանց: Դուք խնամարկություն եք որոնում և խնդրում եք խնամարկություն: Բայց, սիրելինե՛րս, Երկնոլորտները ձեզ օգնություն կցուցաբերեն, եթե տեսնեն, որ ինքներդ նո՛ւյնպես ջանքեր եք գործադրում և ձեր ողջ ազատ ժամանակը հատկացնում եք աղոթքներին ու աղոթքային արթնությանը:

Վերռուսաստանյան տարածքը պաշտպանության կարիք ունի: Եվ Երկնային զորախմբերը չեն կարող ձեզ պաշտպանել, եթե ձեր կողմից չկա ազատ կամքի և մղման դրսևորում, եթե ձեր կողմից ոչ մի ջանք չի գործադրվում:

Մենք ձեր կանչով ենք գալիս, մենք արձագանքում ենք ձեր աղոթքներին: Բայց հիմա հասել է այն ժամանակը, երբ դուք պետք է արձագանքեք իմ կանչին: Պետք է դրսևորեք ձեր ազատ կամքն ու ջանասիրությունը:

Երկնային ողորմածության հոսքը չի կարող անվերջ լինել, եթե Երկինքը չի տեսնում ձեր ջանքերը:

Շատերը չգիտեն, թե ինչով զբաղվեն և ինչպես օգտակար լինեն այն ծանր իրավիճակում, որն այժմ առկա է մոլորակի վրա: Ահա ասում եմ ձեզ, որ ամենահասարակ օգնությունը ձեր աղոթքը կլինի: Աղոթքի համար չկա և չի կարող լինել որևէ սահմանափակում: Դեր չունի և այն կրոնական համավատամքը, որին պատկանում եք: Ազգությունը նույնպես դեր չի խաղում:

Երբ մարդ անկեղծորեն է աղոթում, ապա նույնիսկ աղոթքի բառերը կարևոր չեն: Քանզի դուք ձեր գիտակցությունը վեր եք հանում Համբարձյալ Դասերի մակարդակին, և Լինելիության մեր ոլորտների միջև տեղի է ունենում էներգիաների անմիջական փոխանակություն: Եվ այդժամ անհնարինը կարող է հնարավոր դառնալ: Կարող է իրականանալ այն հրաշքը, որին միշտ սպասել է Ռուսիայի ժողովուրդը:

Ձեր հողը պաշտպանության կարիք ունի: Ձեր մոլորակը պաշտպանության կարիք ունի: Ձեզնից ամեն ոք պաշտպանության կարիք ունի այն ուժերից, որոնք կատաղի մոլուցքի մեջ են ընկել, քանի որ իրենց ժամանակը սպառվելու վրա է: Եվ արդեն քիչ է մնում, որպեսզի վրա հասնեն ավելի ուրախ ժամանակներ:

Ինչպես վաղեմի ժամանակներում էին Սրբերն աղոթքներով ոռոգում իմ հողը և այն պաշտպանում հրոսակներից, այնպես էլ ձեր ժամանակներում է աղոթք պահանջվում:

Շատ քչերն են ձեզնից, որ ունակ են օրվա մեջ գոնե մեկ ժամ հատկացնելու աղոթքին: Մի ձեռքի մատների վրա կարող եմ հաշվել նրանց, ովքեր իրենց ամբողջ ազատ ժամանակը հատկացնում են աղոթքին և իմ պատկերի վրա մտասևեռվելուն:

Սիրելինե՛րս, Աստված ձեզ տալի՜ս է հնարավորություն: Եվ ձեզնից շատ քիչ բան է պահանջվում, որպեսզի ձեր ամենօրյա ջանքերով պատասխանեք իմ խնդրանքին:

Աղոթքի ուժն այն զենքն է, որը դուք կարող եք հակադրել ցանկացած բռնության, արյունահեղության և ցանկացած անարդարության, որը գոյություն ունի ձեր աշխարհում:

Չեն կարող լինել հրաշքներ, որոնք ամրապնդված չեն Երկնքի օգնությամբ: Նաև ձե՛ր ժամանակներում կա հրաշք գործելու հնարավորություն: Եվ այդ հրաշքը դուք կարող եք նախապատրաստել ձեր սրտերի ջանքներով:

Եղե՛ք անդորրի ու երանության մեջ: Կենտրոնացրե՛ք ձեր աղոթքային ջանքերը նրանց համար, որոնք խոհեմ չեն և պարուրված են տգիտությամբ: Աղոթե՛ք, որ լուսավորվեն ձեր կառավարիչների մտքերը:

Նույնիսկ ամենավերջին մեղսագործը կարող է մեղա գալ և բոլոր իր ունակություններն ու տաղանդները, որոնք առաջ ծախսում էր մեղքեր գործելու վրա, ուղղել Տիրոջը ծառայելուն:

Աղոթե՛ք, որ լուսավորվեն այն մարդիկ, որոնցից կախված է կրթության, առողջապահության բնագավառներում որոշումներ կայացնելը: Աղոթե՛ք այն հոգիների փրկության համար, որոնք, ամոթը կորցրած, թալանում են իմ երկրի անգին գանձերը:

Մեղքն ու տգիտությունը մի ակնթարթում կարող են փոխարինվել սրբությամբ ու պայծառացմամբ: Եվ ձայնն Աստծո կկանգնեցնի նրանց, ինչպես ժամանակին Պողոսին կանգնեցրեց, ասելով. Դժվար է քեզ խթանին քացի տալ...:

Հնարավո՜ր չէ դեմ գնալ Աստծուն: Աստծո և նրա սպասավորների դեմ կատարած ձեր ամեն մի քայլը շատ ծանր կարմա է առաջացնում, որից ազատվել հնարավոր է միայն տառապանքով: Արյունով ու քրտինքով:

Բավականաչա՜փ տառապանքներ են արդեն կրել Ռուսաստանի հողն ու նրա մարդիկ:

Առջևում լուսավորի հնարավորությունն է, որը կարող է և իր դրսևորումն ունենալ:

Ես խնդրում եմ, որ վհատությունը փոխարինեք հավատով ու մղվածությամբ:

Ես խնդրում եմ, որ ձեր սրտերում գտնեք անվերապահ Սիրո զգացում, որն այս ծանր ժամանակներում կարող է փրկության խարիսխ դառնալ մոլորյալ շատ հոգիների համար:

Ես կոչ եմ անում, որ ձեր գիտակցությունը հասցնեք հնարավոր ամենաբարձր վիճակին:

Աղոթե՛ք այն լեզվով և այն բառերով, որ ձերն են:

Մղվե՛ք դեպի ինձ, և ես կլինեմ այնտեղ, որտեղ աղոթում եք:

Միասին մենք կարող ենք գործել այն հրաշքը, որն սպասվում է Ռուսաստանին:

 

ԵՍ ԵՄ Մայր Մարիամը՝ այս օրով եղա ձեզ հետ:

 

Տատյանա Միկուշինա, 2011 թ.

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ