Ոսկեդարն անխուսափելի է ձեզ համար

 

Սեն Ժերմեն

18 հունիսի, 2011 թիվ

 

ԵՍ ԵՄ Սեն Ժերմենը

Այս օրով ես եկել եմ, տիկնայք և պարոնա՛յք, որպեսզի մեկ անգամ ևս վկայեմ Համբարձյալ Դասերի նվիրվածությունը Ճշմարտությանը և Երկիր մոլորակի կենսահոսքերին Սպասավորելուն:

Եվ մեր այդ Սպասավորությունը մենք մտադիր ենք կյանքի կոչել Մտադիր ենք գործուն կերպով կյանք տալ այն հիմնարար սկզբունքներին, որոնց հիման վրա պետք է կազմավորվի Ոսկեդարի հասարակությունը, որի գաղափարը շարունակաբար առաջ եմ մղում ձեր գիտակցութան մեջ: Եվ այն բանին զուգընթաց, երբ ավելի ու ավելի կհամակվեք Ոսկեդարի իդեալներով, այն կսկսի իջանել ֆիզիկական ոլորտ:

Ոսկեդարն անխուսափելի է ձեզ համար, որովհետև ներկայումս դա՛ է Աստծո Կամքը, և այդպիսի՛ն է Համբարձյալ Դասերի ցանկութունը

Եվ որքան էլ ձեզ տարօրինակ թվա, մենք համակված ենք լավատեսությամբ  և նախկինի պես Ոսկեդարի վերածնունդը կապում ենք Ռուսաստանի հետ: Եվ որքան ավելի մեծ դիմադրության այժմ հանդիպեն մեր բոլոր սկզբունքներն ու գաղափարներն այդ երկրի բնակչության շրջանում, այնքան ավելի արագ ճոճանակը կթեքվի հակառակ կողմը: Եվ այն, ինչ անիրականալի երազանք էր թվում, այժմ ամբողջովին ա՛յլ կողմով կերևա: Իսկ այն հատկանիշները, որոնք ներկայումս խոչընդոտում են բարեփոխումներին, Աստված կշրջի իր օգտնին: Մի՛ կասկածեք, փոփոխություններն ու բարեփոխություններն անպայման տեղի կունենան: Աստղերը, տիեզերական հնարավորությունն ու բոլոր Երկնային Դասերն արդեն պատրաստ են Ոսկեդարի գալստյանը: Քիչ բան է մնացել` ընդամենը այն, թե անհրաժեշտ բարեփոխումներն ինչպես կընթանան ֆիզիկական ոլորտում: Եվ նույնիսկ այն դեպքում, եթե դրանք չընթանան մեր ակնկալած ձևով`ներկայումս ապրող սերնդի կյանքում, ապա, միևնույնն է, այն տեղի կունենա ոչ հեռավոր ապագայում:

Համբարձյալ Դասերին մի՛ ստիպեք սպասել Ավելի համարձակորե՛ն միացեք նոր գիտակցության, նոր մտածողության կազմավորման գործընթացին: Հատկապես այնժամ, երբ ձեր գիտակցությամբ կընդունեք, որ ամեն ինչ կարող է փոխվել, փոխվել` Աստվածային Օրենքին համապատասխան, այդ փոփոխությունները տեղի կունենան:

Սիրելինե՛րս, ձեզ վիթխարի աշխատանք է սպասվում ձեր գիտակցությունը փոխելու ուղղությամբ: Եվ գաղտնիքի կարգով ձեզ պետք է ասեմ, որ հիմնական աշխատանքը մենք արդեն իսկ կատարել ենք: Մենք փոփոխությունների համար անհաժեշտ Աստվածային էներգիայի բավարար քանակություն ենք փոխանցել ձեր աշխարհ: Եվ հիմա այդ էներգիան փրփուր է վեր հանել այն ամբողջ հնից ու իր դարն ապրածից, որը ժամանակի ընթացքում կսրբվի-կտարվի էվոլյուցիոն փոփոխությունների քամիով:

Ուստի չարժե~ չափազանց շատ թևաթափ լինել, թե ամեն ինչ վատ է: Ձեր գիտակցությամբ ձգտեք Աստվածային տպավորությունների: Ներքուստ մանկան հավատ պահպանեք հրաշքի նկատմամբ: Եվ հրաշքն անպայման տեղի կուենա

Արժե, որ ներքուստ զարգացնեք ու աճեցնեք ձեզնից դուրս և ձեր ներսում տեղի ունեցող ամեն ինչի նշանակալիության զգացումը: Հատկապես այն պահն է դրամատիկ ապրումներ առաջացնում, երբ շրջադարձ է կատարվում հնից նորին: Մի՛ երկյուղեք սպասվող փոփոխություններից, այլ մտածեք բացվող վիթխարի հնարավորությունների մասին

Ձեր միտքը զբաղեցրեք այն բանով, որ նոր հնարավորությունները բոլորովին այլ կյանքի հեռակարներ կբացեն ձեր առջև, եթե վստահությամբ նայեք ապագային, եթե չքանան վախն ու անվստահությունը, եթե ժողովրդին բնորոշ դարավոր սովորույթներն ու կապվածությունները հալվեն ու ցնդեն ամպերի պես: Այդ դեպքում Աստվածային հնարավորության արևը կլուսավորի այն հեռակարները, որոնք կբացվեն ձեր հայացքի դեմ:

Մի՛ սևեռեք ձեր ուշադրությունն առկա նեգատիվ բաների վրա: Ձեր գիտակցությամբ հնարավոր համարեք, որ ամեն ինչ կարող է փոխվել, և այդ դեպքում անպայման ամեն ինչ կփոխվի դեպի լավը:

Նորից եմ կրկնում`տիեզերական հնարավորութունը Ռուսաստանի, այնուհետև նաև ամբողջ մոլորակի համար դեռևս պահպանվում է: Ինքս էլ պատրաստ եմ մարմին առնելու և ղեկավարելու Ոսկեդարի կառավարոթյունը, եթե Երկրի վրա պայմաններ ստեղծվեն իմ մարմնավորման համար:

Երկիր մոլորակի նուրբ ոլորտում ես ինքս եմ նախապատրաստում անհրաժեշտ պայմանները: Եվ ողջունում եմ յուրաքանչյուրին, ով իր գիտակցության նեգատիվ վիճակները պատրաստ է փոխարինելու բարեփոխումներին սպասելու վիճակով:

Ամբողջ բանը, սիրելինե՛րս, ձեր գիտակցության մեջ է: Եվ, աճեցնելով ճիշտ տրամադրվածութուն, ճիշտ վարվելակերպեր, կարգավորելով հասարակության մեջ տիրող բարոյական նորմերը` հաշված տարիների ընթացքում կարելի է հասնել շատ մեծ փոփոխութունների:

Իհարկե, այն ուժերի դիմադրությունը, որոնք կառչած են մնում հնին, հսկայական է: Բայց հենց այդ հսկայական դիմադրության շնորհիվ մենք հնարավորություն ենք ստանում դրան հակադրելու հավասարարժեք բարեփոխումների ուժ: Վաղ թե ուշ, մենք կճեղքենք զրահը, և բաեփոխումներն ու փոփոխությունները, ամբարտակի պատնեշը խորտակած ջրերի նման, կհեղեղեն ֆիզիկական ոլորտը:

Մենք հավատում ենք, որ կգտնվեն ձեր մեջ բավարար քանակի անհատներ, որոնք պատրաստ են ծառայելու առաջապահ ջոկատներում, և որոնք հարվածներն իրենց վրա կվերցնեն ու պատվով կդիմանան դրանց:

Իմ խոսքը վերաբերում է այն անխուսափելի գործընթացին, երբ նոր գիտակցությունը գալիս է փոխարինելու հնին: Սկզբում այն իր աճն է ստանում շատ քիչ թվով խիզախների մեջ, որոնք համարձակվում են հին մտածողությանը հակադրել նորը: Հին վարվելակերպերին` նոր վարվելակերպեր: Եվ սկզբնական շրջանում մեր ներկայացուցիչները նմանվում են սպիտակ ագռավների: Սակայն մենք կզորեղացնենք նրանց յուրաքանչյուր գործողությունը`խոսքն ու գործը: Չէ՞-որ յուրաքանչյուր ոք, ով վառվում է Երկիր մոլորակին Ոսկեդար բերելու գաղափարներով, ունակ է դառնում  շատերի սրտերը բոցավառելու, որոնք իր կողքին են գտնվում:

Մեզ լուսակիրներ են պետք, որոնք պատրաստ են ինքնազոհողության, պատրաստ են զոհաբերելու այն ամենը, ինչ ունեն, որպեսզի առաջ քաշեն նոր գաղափարներ և այն նոր կենսակերպերը, որոնք անխուսափելիորեն կգան փոխարինելու հին կենսակերպերին:

Միացե~ք Երկիր մոլորակի կյանքի վերափոխման գործին` հիմք ընդունելով Աստվածային սկզբունքներն ու Աստվածառաջնորդութունը:

Չէ՞-որ շատ հեշտ է դա անելը, սիրելինե՛րս

Պարզապես ցանկություն դրսևորեք, և մենք կլրացնենք ձեր վճռականության պակասը

Մի փոքր ձգտում դրսևորեք, և մենք կլրացնենք ձեր էներգիան ու զորությունը

Դրսևորեք սեր և կարեկցանք այն մարդկանց նկատմամբ, որոնք դրանց կարիքն ունեն, և մենք ձեզ կտանք հասարակությունը վերափոխելու Աստվածային հնարավորություն:

Կա՞ն ձեր մեջ խիզախներ ու համարձակներ

Ձեր սրտերին հասա՞վ իմ այսօրվա ուղերձը

Եվ եթե պատրաստ եք մեր առաջապահ ջոկատների կամավորները դառնալու, ապա նամակ գրեք ինձ,  և ես անձամբ կզբաղվեմ ձեզ ուսուցանելու և անհրաժեշտ խրատները տալու գործով:

Ես վստահ եմ, որ այս գիշեր իմ մենաստանի առջև մեծ հերթ կառաջացնեն նրանք, ովքեր վառվում են Երկիր մոլորակի կենսահոսքերին օգնելու ցանկութամբ

Ես սպասում եմ ձեզ

 

ԵՍ ԵՄ Սեն Ժերմենը

 

Տատյանա Միկուշինա, 2011 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ