Նախորդ և այս դարասկիզբների իրադարձությունների փոխկապակցվածությունը Ռուսաստանում

 

Պաշտելի Լանելո

(Մարկ Փրոֆեթ)

27 դեկտեմբերի, 2010 թիվ

 

ԵՍ ԵՄ Լանելոն՝ կրկին ձեզ այցի եկածս:

Այսօր մենք կխոսենք շատ կարևոր բանի մասին՝ ընթացիկ իրավիճակի մասին: Եվ մեծավ մասամբ խոսքը կվերաբերվի Ռուսաստանին: Ոչ այն պատճառվ, որ մեր դեսպանորդը Ռուսաստանից է, այլ որովհետև այդ երկրի հետ են կապված Համբարձյալ Դասերի որոշակի հույսեր:

Ձեզ հայտնի է, որ նախքան Ամերիկայում մարմնավորվելս՝ ես մարմնավորվել էի Ռուսաստանում: Եվ ըստ իմ ծննդյան պայմանների՝ իմ հոր մահից հետո ես պետք է գլխավորեի Ռուսաստանը: Նրանց համար, ովքեր իրազեկված չեն, ասեմ, որ ես արքայազն Ալեքսեյն էի: Իմ այդ մարմնավորմամբ Ռուսաստանը պետք է ստանար լուսավորչական կառավարում և բարեփոխումներ, որոնք այդ երկրին հնարավորություն կընձեռեին իրականացնելու իր հիմնական առաքելությունը՝ ցույց տալ քաղաքակրթության զարգացման այլընտրանքային ուղի, հատկապես՝ հոգևոր ուղի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սակայն գիտեք, որ տեղի ունեցավ արյունալի հեղաշրջում, որին հետևեց ազգի ընտրյալ խավի նկատմամբ հաշվեհարդարը:

Ես այժմ չեմ խորանա տեղի ունեցածի քաղաքական մանրամասների մեջ: Կխոսեմ միայն այդ իրադարձությունների հոգևոր կողմի մասին:

Դուք հիշում եք Հիսուսի դեպքը: Հիշում եք Հերովդես թագավորին, որը հրամայեց սրախողխող անել արական սեռի բոլոր մանուկներին, քանի որ գուշակություն էր լսել, թե պետք է ասպարեզ գա հուդայական նոր թագավոր:

Միշտ այդպես է եղել: Կան ուժեր, որոնք փոփոխություններ չեն ուզում, վախենում են դրանցից և պատրաստ են հաշվեհարդար տեսնելու յուրաքանչյուրի հետ, ով նոր գիտակցության կրող է հանդիսանում:

Բայց և կան նրանք, ովքեր պատրաստ են գնալու իքնազոհողության՝ հանուն նոր էներգիաների հաղթարշավի:

Նախքան որպես արքայազն Ալեքսեյ մարմնավորվելս՝ ես լուրջ նախապատրաստություն էի անցել եթերային մենաստաններում: Ես քննություններ էի հանձնել, որպեսզի իրավունք ձեռք բերեմ լինելու նա, ով կարող է անարյուն, էվոլյուցիոն եղանակով Ռուսաստանը դուրս բերել հոգևոր ուղու վրա: Սակայն, ինչպես Հիսուսի դեպքում եղավ, հայտնվեցին ուժեր, որոնք Աստվածային փոփոխություններ չէին ուզում: Եվ խռովություն բարձրացավ:

Հետագա տասնամյակների Ռուսաստանի ամբողջ պատմությունն այդ խռովության հետևանքը եղավ: Ցայսօր Ռուսաստանը և այն երկրները, որոնք մտել էին նրա կազմի մեջ, վայելում են այդ խռովության պտուղները:

Կարող է տարօրինակ թվալ, որ ես ձեր հայացքն ուղղում եմ դեպի անցյալ, ընդ որում՝ դեպի անցյալի ոչ ամենալավ դրվագները, փոխանակ դեպի վեր ուղղեմ ձեր գիտակցությունը:

Սակայն դուք պետք է լավ ըմբռնեք ընթացող պրոցեսները, որպեսզի հնարավորություն ունենաք գործելու գոյացած պայմաններում: Մոտավորապես հարյուր տարի է անցել այն դեպքերից, որոնք տեղի ունեցան անցած քսաներորդ դարասկզբին: Եվ ներկայումս մարմին են առել այն անհատները, որոնք իրենց նախորդ մարմնավորման ժամանակ այն կարմիրբանակայիններն ու նավաստիներն էին, որոնք տապալեցին ինքնակալությունը: Խռովություն, ագրեսիա և կյանքից դժգոհություն, արժեքների տիրացման ցանկություն, որի իրավունքը չունեն ըստ Կարմայի Օրենքի՝ ահա այն բնութագծերը, որոնցով օժտված է նոր ժողովված սերունդը: Նրա տարբերակիչ առանձնահատկություններից է նաև բարոյական իդեալների ու հոգևոր ձգտումների իսպառ բացակայությունը:

Ահա այդ սերունդն այժմ հասնում է իր հասուն տարիքին: Բայց երիտասարդության մեջ կան և այնպիսինները, որոնք այն ժամանակ պահպանում էին հավատի հիմքերը և մարտնչում հակառակ կողմի դիրքերում:

Որքան էլ ձեզ տարօրինակ թվա՝ և՛ այս, և՛ այն կողմում եղան այնպիսինները, որոնք կարմայի հսկայական մաս բեռնաթափեցին և հասան մեծ նվաճումների: Այո՛, խռովությունը, իդեալների բացակայությունը վատ բաներ են: Աստծո և Նրա սպասավորների դեմ գնալը՝ է՛լ ավելի վատ: Սակայն կարևոր է այն շարժառիթը, որով մարդ սկսում է գործել: Եվ եթե նա գործի է անցել ոչ թե ներքին ագրեսիայի կամ իշխանություն զավթելու մղումով, այլ հանուն պայծառ ու երջանիկ ապագայի ու դրա իդեալների, ապա նրա ձգտումները կարմայի Տիրակալները կգնահատեն բոլորովին այլ չափանիշներով:

Եվ այսպես, ի՞նչպես է այդ անցյալը կապված այսօրվա հետ: Շատ պարզ ձևով: Նոր սերունդը, որն այժմ իր աշխատունակ հասակի մեջ է մտնում, կարմայորեն ստիպված է բեռնաթափելու իր այն արարքների ու գործողությունների հետևանքները, որոնք իր կողմից ի կատար են ածվել անցյալում:

Հնարավոր է, որ ֆիզիկական ոլորտում բացահայտ դիմակայության դուք չհանդիպեք, ինչպես անցյալ դարասկզբում էր, թեև դա՛ էլ չի բացառվում: Սակայն անարժան կերպով արժեքներին, իշխանությանը և չգիտեմ է՛լ ինչին տիրանալու ցանկությունը և հանուն դրա ցանկացած հանցագործության դիմելու պատրաստակամությունը՝ ընդհուպ մինչև սպանություններն ու աստվածուրացությունը, պետք է ձեր մեջ սպառեն իրենց: Եվ Աստված այն մարդկանց հոգիներին, որոնք ժամանակին խռովություն են բարձրացրել Աստծո և Նրա Օրենքների դեմ, հնարավորություն է տալիս, որպեսզի դրսևորեն հնազանդության ու հավատի որակներ:

Ե՛վ հանցագործությունները, և՛ ինքնամոռաց սխրանքները՝ ընդհուպ մինչև անձնազոհություն, երկու իրար դեմ ելած կողմերում էլ եղան: Եվ հիմա ագրեսիվության հետ մեկտեղ, որը դուրս հորդալու ելք է փնտրում, շատ երիտասարդների մոտ նաև մենք տեսնում ենք արժանապատիվ պահվածքի նմուշներ:

Այսպիսով, մենք նորից բախվեցինք կարմայական պարտքերի մարման անհրաժեշտության հետ: Անցյալ դարում ես ընդամենը դեռահաս էի և չկարողացա մասնակցել իրադարձություններին: Այս անգամ արդեն համբարձյալ վիճակում եմ գտնվում և կարող եմ խրատներ տալ միայն կարճառոտ ուղերձների տեսքով:

Ամեն դեպքում, երբ մարդ հասկանում է, թե ինչ է կատարվում, նա կարող է գիտակից քայլեր ձեռնարկել՝ նախ և առաջ ինքն իրեն փոխելու ուղղությամբ:

Ձեր ժամանակներում նույնպես, ինչպես այն ժամանակ էր, գոյություն ունեն բավականաչափ հրապուրանքներ, որոնք իրենց կողմն են քաշում երիտասարդ մարդկանց: Ես նույնիսկ կասեի, որ հրապուրանքների քանակն այժմ անհամեմատ մեծ է: Ի՜նչ արած, այդպես է գործում Աստվածային Օրենքը: Եթե մի անգամ խախտել եք Աստվածային Օրենքը, ապա ապագայում պարտավոր եք ապացուցել Օրենքին ձեր հնազանդությունը՝ անհամեմատ ավելի ծանր պայմաններում:

Այս ուղերձի միջոցով էներգիաներ մղելով դեպի ֆիզիկական աշխարհ՝ ես լիահույս եմ, որ իմ այս ուղերձն արձագանք կգտնի նույնիսկ նրանց հոգիներում, ովքեր երբեք այն չեն կարդա: Քանզի ամեն ինչ փոխկապակցված է ձեր աշխարհում: Իսկ նուրբ աշխարհում յուրաքանչյու ոք, ով կարդում է ուղերձ և համաձայնում դրա հետ, նմանվում է յուրահատուկ ռադիոհաղորդչի, որը լրատվություն է իրականացնում ամբողջ երկրագնդի համար՝ ի լուր ողջ մարդկության, որը համալարված է Աստվածային ալիքի հետ:

Այդպես ենք մենք գործում: Եվ նախազգուշացումը լավագույն զենքն է:

 

ԵՍ ԵՄ Լանելոն

 

Տատյանա Միկուշինա, 2010 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ