Ժամանակն է, որ մարդկությունը մղվածություն դրսևորի և բարձրանա գիտակցության նոր մակարդակի վրա

 

Տեր Սուրիա

3 հունիսի, 2010 թիվ

 

ԵՍ ԵՄ Սուրիան՝ մեր դեսպանորդի միջոցով կրկին ձեզ այցի եկածս:

Այսօր ես չեմ եկել որևէ նոր բան հաղորդելու համար, այլ եկել եմ հիշեցնելու այն, ինչը հրաշալի գիտեք: Բայց երբ ձեզ ծանոթ առարկաներին նայում եք նոր տեսանկյունով, ապա նոր ընկալման շնորհիվ ոչ միայն պարզապես իմանում եք, այլ գիտելիքը ձուլվում է ձեզ հետ և դառնում ձեր մի մասը: Եվ դուք ձեր գիտակցությամբ ունակ եք դառնում ոչ միայն իմանալու ու հասկանալու շատ բաներ, այլ նաև ձեր ներքին էությունն այնքան փոխելու, որ կարողանաք բարձրանալ գիտակցության նոր մակարդակի վրա՝ մոտենալու ձեզ վիճակված գիտակցության մակարդակին և վերջապես հասնելու դրան:

Ամեն անգամ, երբ ուղերձ տալու հնարավորություն եմ ունենում, իմ հոգևոր տեսողությամբ մտասևեռվում եմ ձեր աշխարհի վրա: Եվ ամեն անգամ համակվում եմ ուրախությամբ, որ հնարավորություն ունեմ կիսելու ձեզ հետ իմ Իմաստությունը և ձեզ հաղորդակից դարձնելու ողջ Կյանքին Սպասավորելու իմ ցանկության հետ:

Աստծո ողորմածությամբ համայն տիեզերքում Կյանքը կառուցված է զարմանահրաշ կերպով: Կյանքի յուրաքանչյուր շերտը հնարավորություն ունի զարգանալու իր օրենքներին համապատասխան, բայց միևնույն ժամանակ այն ենթարկվում է համայն տիեզերքի Արարչի ընդհանուր մտահղացմանը: Ուստի լավ կլիներ, որ ձեր գիտակցության մակարդակով յուրացնեիք, թե որն է այս տիեզերքի Օրենքը և ընդունեիք, որ պետք է ենթարկվել դրան: Օրենքին ենթարկվելու ձեր չկամությունը պետք է փոխարինվի Արարչի կամքին հնազանդությամբ:

Այլ կերպ չի՛ կարող լինել: Եվ այն խաղերը, որ հիմա խաղում եք, պետք է փոխարինվեն իրական գործողություններով՝ ուղղված Կյանքին օգնելուն: Այնժամ, երբ կգիտակցեք Կյանքի յուրաքանչյուր մասնիկի հետ ձեր միասնությունը և ձեր ուշադրությունը կկենտրոնացնեք օգնության կարիք ունեցողներին օգնելու վրա, դուք կբարձրանաք գիտակցության այն մակարդակի վրա, որը ձեզ անհրաժեշտ է ունենալ ձեր էվոլյուցիայի ներկա փուլում:

Այն ամենն, ինչ չի համապատասխանում գիտակցության այդ մակարդակին՝ ձեր էգոյի՝ ձեր անիրական մասի բոլոր մգլապատ կապվածությունները, պետք է քշվեն բարեփոխումների քամիով և սրբվեն Երկիր մոլորակի ֆիզիկական ոլորտի երեսից:

Մղվածությու՛ն ունենալ դեպի բարեփոխումներ, դեպի Նոր Կյանք՝ ահա թե ինչ է ձեզ անհրաժեշտ ներկա էտապում: Պետք է վեր նայել, հայացքն ուղղել շրջապատող կյանքի ունայնությունից ավելի վեր՝ ձգտելով տեսնել այն ապագա աշխարհը, որն արդեն պատրաստ է ընդունելու ձեր հոգիները հետագա զարգացման համար:

Ձեզ թվում է, թե ես ինչ-որ վերացական բաների՞ց եմ խոսում, որոնք որևէ կերպ կապված չեն ձեր կյանքի հետ:

Ընդհակառակը՝ վստահեցնում եմ ձեզ, որ ես խոսում եմ հենց այն ամենագլխավոր բաների մասին, որոնք պետք է առաջնահերթ տեղ զբաղեցնեն ձեր գիտակցության մեջ: Միայն այն դեպքում, երբ հարկ եղած չափով կուղղորդեք ձեր մղումները, կկարողանաք շարունակել էվոլյուցիան ձեր մոլորակի վրա:

Ձեր գիտակցությունը ծաղկի չբացված կոկոն է հիշեցնում: Ավելի համարձա՛կ շրջեք ձեր գլուխը դեպի արևը, և նա իր քնքույշ ճառագայթներով սիրով կկատարի գործը, որպեսզի բացի ձեր Աստվածային գիտակցության լոտոսն այն Նոր Օրվա հանդեպ, որը վար է հասնում:

Ավելի համարձա՛կ ձերբազատվեք ձեր կապվածություններից: Մի՛ վախեցեք փոփոխություններից: Մի՛ վախեցեք ընկնելուց ու վնասվելուց: Նա, ով հավատ ունի, նվիրվածություն ու նկրտում, մշտապես գտնվում է մեր աննինջ հայացքի տակ: Եվ մենք հոգատար կերպով կկանխենք ձեր բոլոր անզգույշ շարժումները, որպեսզի ձեր հոգու հատիկը պահպանվի էվոլյուցիոն զարգացման ողջ ընթացքում:

Չէ՞-որ դուք խնամք եք տածում ձեր բույսերի ու տնկիների նկատմամբ: Խնամում և ջրում եք դրանք: Նույն կերպ մենք էլ հոգում ձեր մասին՝ ձեր հոգու մասին, ո՛չ միայն ձեր ուղու այն հատվածում, որն անցնում է մոլորակի վրա, այլ նաև այն ապագայի աշխարհներում, որտեղ անպայման մուտք կգործեք: Դուք պետք է մշտապես համահնչունություն պահպանեք Բարձրագույն աշխարհների հետ: Ձեր թրթիռները պետք է մշտապես պահեք արժանավայել մակարդակի վրա: Այն ամենն, ինչ խանգարում է, որ մշտապես կենտրոնանաք Աստծո, Բարձրագույն աշխարհների վրա, աստիճանաբար պետք է դուրս մղվի ձեր կյանքից:

Հարկ է, որ ավելի շատ ժամանակ հատկացնեք ձեր հոգուն, ձեր հոգու հետ զրույցին: Իհարկե, ձեզնից շատերի համար նույնիսկ կարճ ժամանակով դեմ առ դեմ ինքն իր հետ մնալը մեծ փորձություն է ու մեծ թեստ: Մի՛ վախեցեք միայնությունից: Մի՛ վախեցեք ինքներդ ձեզ հետ մենակ մնալուց: Հավատացե՛ք ինձ, դա թվացյալ մենակություն է: Հենց որ ձեր գիտակցության մեջ հաղթահարեք մենակության զգացողությունը, հանկարծ կբացահայտեք, որ ձեր շուրջը հազարավոր Լույսի էակներ կան: Եվ միայն ձեր պրոբլեմներին ու երկրային կապվածություններին հրաժեշտ տալ չկամենալն է, որ ձեզ բաժանում է Լույսի ողջ Հիերարխիայից: Մենք բոլորս կանգնած հետևում ենք ձեր գիտակցության աճին: Եվ մենք ամեն անգամ ցավ ենք զգում, երբ հետ եք դառնում ձեր հին կապվածություններին և ցուցադրում ձեր հին վարվելակերպերը:

Հասել է այն ժամանակը, երբ մարդությունը պետք է մղվածություն դրսևորի և դուրս գա գիտակցության նոր մակարդակի վրա: Դա անխուսափելի գործընթաց է:

Ձեր գիտության բոլոր նվաճումներն անհամեմատելի են այն հնարավորությունների հետ, որոնք ձեր առաջ կբացվեն գիտակցության նոր մակարդակին անցնելուց հետո: Բոլոր հնարավորությունները քնած վիճակում գտնվում են ձեր էության մեջ: Եվ շատ շուտով դուք կսկսեք զգալ այդ չդրսևորված ուժերի ու հնարավորությունների ներկայությունը ձեր էության ներսում: Միայն թե պետք է ձեր ներսում մաքրեք ուղին՝ հրաժարվելով ձեզ համար սովորական դարձած վարքի կարծրատիպերից:

Այն ամենն, ինչ խանգարում է գիտակցության նոր մակարդակի վրա բարձրանալուն, աստիճանաբար կսկսի մեռնել: Հավատացե՛ք ինձ, շատ ու շատ բաների ու վիճակների հետ ձեր կապվածությունը նման է անցած տարվա ձյունի ու խաշամի հետ ունեցած կապվածությանը:

Կծագի պայծառ գարնանային արևը և կհալեցնի ձեր անկատարության ձյունն ու սառույցը: Եվ արևի քնքույշ ճառագայթների ներքո կաճեն նոր խոտածածկույթն ու տերևները: Մի՛ վախեցեք հրաժեշտ տալ հնին ու իր դարն ապրածին: Մղվեք առա՛ջ՝ դեպի ամեն ինչում նորի ու Աստվածայինի դրսևորումը:

Քանի դեռ երեխան չի անի իր առաջին քայլը, չի սովորի քայլել: Եվ եթե նույնիսկ ձեր առաջին քայլն անհաջող լինի ու ձեզ ցավ պատճառի, ապա մի՛ վհատվեք: Եթե ձեր շարժառիթը մաքուր է և մղումն ուժեղ, ապա դուք կհաղթահարեք ժամանակն ու տարածությունը և վստահորեն կշարունակեք ձեր ընթացքն այս տիեզերքի լայնարձակության մեջ:

Վե՛ր ելեք: Դե՛ն նետեք վախն ու անվստահությունը:

Խիզախե՛ք:

Առա՜ջ...

 

ԵՍ ԵՄ Սուրիան...

 

Տատյանա Միկուշինա, 2010 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ