Թող որ իմ Գթասրտության ու Կարեկցանքի ճառագայթը հասնի ձեր սրտերին

 

Գուան Ին

23 դեկտեմբերի, 2009 թիվ

 

ԵՍ ԵՄ Գուան Ինը: Ես այսօր ձեզ այցի եմ եկել, քանի որ ցանկություն ունեմ ձեզ հետ զրուցելու: Իմ զրույցը կշոշափի մի թեմա, որը հրատապ է ձեզ համար: Այսօր ես եկել եմ որպես Կարմայական Վարչության անդամ և պետք է ձեզ կարևոր մի բան հայտնեմ:

Իմ նախաբանը երկար չի տևի: Հուսով եմ, որ դուք հասկանում եք ընթացիկ պահի ողջ պատասխանատվությունը:

Դեռևս ցավալի փաստ է մնում այն, որ մարդկությունն իր հիմնական մեծամասնությամբ պատրաստ չէ ընկալելու այն ճշմարտությունները, որոնք միլիոնավոր տարիների ընթացքում նրան ուսուցանում են Համբարձյալ Վեհապետները:

Ներկայումս մարմնավորման մեջ են մնացել մարդկության այն ներկայացուցիչները, որոնք, բազմաթիվ անգամ մարմնավորվելով, եթե կարելի է այսպես ասել, կյանքի դպրոցում մնացել են նույն դասարանում:

Նրանք մարդկության լավագույն ներկայացուցիչները չեն:

Եվ նրանց մեջ կան այնպիսինները, որոնք պատրաստ են շարունակելու էվոլյուցիոն զարգացման ուղին, բայց նաև կան այնպիսինները, որոնք այլևս ունակ չեն դա անելու, և ես իմ խորին ափսոսանքն եմ հայտնում այդ առթիվ:

Հիմա այն ժամանակներն են հասել, երբ տեղի է ունենում հոգիների տեսակավորում: Հավանաբար, առիթ ունեցե՛լ եք այդ մասին լսելու: Տարբեր կրոնական համակարգերում այդ ճշմարտությունը տարբեր կերպ է մատուցվում, բայց այն նկատելի է բոլոր ճշմարիտ հոգևոր ուղղություններում: Ես այժմ չեմ շեղվի զանազան նոր ուղղությունների լուսաբանմամբ, որոնք մատուցում են ինչ-որ իրենցը:

Այսպիսով, մարդկությունը հասել է իր զարգացման այն կետին, երբ նրա չափազանց շատ ներկայացուցիչներ պատրաստ չեն հետագա էվոլյուցիային: Որպես Բարեգթության ու Կարեկցանքի Աստվածուհի՝ ես այն հանգուցային օղակներից մեկն եմ ներկայացնում, որոնք վերջնական որոշում են կայացնում այդ հոգիների նկատմամբ: Եվ ամեն անգամ ես փորձում եմ կառչել բարի զգացմունքների որևէ հատկանիշից կամ դրսևորումից, որն ունի այն հոգին, որի նկատմամբ վերջնական որոշում պետք է կայացվի: Եվ որքա՜ն ծանր էլինում ինձ համար, երբ, զննելով ակաշիի գրառումները, ես չեմ գտնում որևէ բան, որ առողջ լինի ու պատրաստ զարգացման այն անհատի ներսում, որն իր նուրբ մարմիններով կանգնած է լինում իմ առջև:

Դա իմ առաքելության ամենադառը մասն է, երբ ստիպված եմ լինում ընդհատելու այս կամ այն մարդկային անհատի զարգացումը: Նման դեպքում ես առաջնորդվում եմ Բարեգթության ու Կարեկցանքի սկզբունքներով, բայց արդեն ոչ այնքան տվյալ անհատի նկատմամբ, այլ այն անհատների, որոնք կարմայորեն կապված են նրա հետ և զարգացում չեն ունենում, քանի որ մարմնավորումից մարմնավորում ընկնում են միևնույն թակարդների մեջ՝ կազմված խարդավանքներից, սպառնալիքներից և նույնիսկ բռնություններից ու սպանություններից:

Եվ հանուն այն բանի, որ ազատեմ այդ հոգիներին չափազանց ծանր բեռից՝ ես կայացնում եմ իմ որոշումը:

Իմ աշխատանքի այդ հատվածն ամենաբարդն է: Ըստ էության՝ ես ինձ վրա պատասխանատվություն եմ վերցնում մարդկային անհատների ճակատագրերի որոշման հարցում: Եվ, հավատացե՛ք ինձ, իմ առջև կանգնած անհատի համար ես անմխիթարական որոշում եմ կայացնում միայն այն դեպքում, երբ մինչև վերջին սահմանը սպառված է լինում իմ Բարեգթությունն ու Կարեկցանքը: Իսկ դրանք իրենց չափերով անհամեմատելի են այն բարեգթության ու կարեկցանքի հետ, որը մարդկության որևէ լավագույն ներկայացուցիչ երբևէ կարող է պատկերացնել:

Հասել է այն ժամանակը, երբ պետք է մարմնավորվեն նոր ռասայի ներկայացուցիչները: Նրանք շատ երկար են սպասել իրենց մարմնավորման հնարավորությանը: Որպեսզի նրանք կարողանան մարմնավորվել, Երկրի վրա պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն: Երկիրն առավելագույն չափով պետք է մաքրված լինի մեռած ու իր դարն ապրած բաներից: Այլապես, աշխարհի այդ ոսկե երիտասարդությունը՝ մարդկության լավագույն ներկայացուցիչները, չեն կարողանա գոյատևել այն պայմաններում, որոնք այժմ գոյացել են Երկրի վրա:

Տիեզերական այդ փականը պետք է ջարդվի: Եվ ես կանխազգում եմ, որ Կարմայական Վարչության նիստին ինձ կվիճակվի շատ ու շատ դժվարին որոշումներ կայացնել: Բայց իմ բոլոր որոշումները կկայացվեն հանուն Աստծո և էվոլյուցիայի բարօրության:

Ես պետք է կանգ առնեմ ևս մի կարևոր պահի վրա: Այժմ Երկրի վրա մարմնավորված մարդկության շատ ու շատ լավագույն ներկայացուցիչներ կան, որոնք կամավոր զոհողության են գնացել՝ այս բարդ ժամանակներում մարմնավորվելով: Նրանք շատ լավ պատկերացրել են, որ մեծ է հավանականությունն այն բանի, որ իրենց առաքելությունը կձախողվի, և իրենք չեն կարողանա այն իրականացնել: Ես դիմում եմ ձեզ՝ ձեզնից նրանց, ովքեր հնարավորություն ունեն կարդալու իմ այս ուղերձը:

Շնորհիվ Աստվածային մեծ ողորմածության՝ մենք ունենք մեր դեսպանորդի միջոցով այս ուղերձները տալու հնարավորություն: Մի՛ կարծեք, թե այսպես միշտ կշարունակվի: Սա մեր օգնության ձեռքն է: Սա Աստվածային հնարավորության այն ճոպանն է, որը ձեզ համար իջեցրել են  ձեր այն եղբայրներն ու քույրերը, որոնք արդեն բարձրացել են էվոլյուցիայի հաջորդ աստիճանի վրա: Մենք, ամենից առաջ և առաջին հերթին, ամեն անգամ ուղերձ տալու հնարավորություն ձեռք բերելով, հույս ենք փայփայում մատերիայի մամլիչից դուրս հանելու նրանց, ովքեր ինքնազոհողության գնալով մարմնավորվել են այս բարդ ժամանակներում: Ձեզնից շատերին ընդամենը մի փոքրիկ էներգետիկական խթան է պետք, որպեսզի արթնանաք և բարձրանաք գիտակցության այնպիսի մակարդակի վրա, որը թույլ կտա ձեզ հիշելու ձեր Աստվածային առաքելությունը:

Ահա ձե՛զ եմ դիմում հիմա: Թո՛ղ որ Բարեգթության ու Կարեկցանքի իմ ճառագայթը հասնի ձեր սրտերին: Թո՛ղ որ չքանան այն պատնեշները, որոնք հեռու են պահում ձեզ Բարձրագույն Իրականության մեջ արթնանալուց...

Առաջին հերթին ես ձե՛զ է, որ եմ դիմում: Եվ դուք էլ մինչև տարեվերջ անձամբ ինձ կարող եք դիմել ձեր նամակներով, որպեսզի օգնություն խնդրեք: Ես հանձն եմ առնում ձեզ օգնելու, քանի որ չեմ կարող չարձագանքել ձեր օգնության կանչին: Իմ պարտքն է՝ ձեզ օգնել դուրս գալու այն ծանր կարմայական իրավիճակից, որի մեջ ընկել եք հմտության ու փորձառության պակասի պատճառով, քանի որ ձեր սրտերը շրջապատում չարը չեն տեսնում, այլ տեսնում են միայն բարին:

Արդարությունը կհաղթանակի, և ես ձեզ չեմ լքի, ինչ էլ որ պատահելու լինի ձեր այս մարմնավորման ընթացքում: Ես դա ձեզ խոստանո՛ւմ եմ:

 

ԵՍ ԵՄ Գուն Ինը

 

Տատյանա Միկուշինա, 2010 թ.

 

Թարգմանեց Խ. Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ   Նախորդ էջ   Հաջորդ էջ