Ուսմունք մոլորակի իրավիճակի մասին

 

Հիլարիոն Վեհապետ

18 հունվարի, 2010 թիվ

 

ԵՍ ԵՄ Հիլարիոնը: Ես կրկին ձեզ այցի եմ եկել Ճշմարտության, գիտության և բուժարարության ճառագայթով: Եվ այսօր, օգտվելով ձեր աշխարհին ուղերձներ տալու այս Աստվածային հնարավորությունից, ես ձեզ Ուսմունք կտամ այն մասին, թե ինչպես համալարվեք ընթացիկ իրադարձությունների հետ:

Եկել է այն պահը՝ այն շրջադարձային կետը, որից սկսած ձեր աշխարհում ամեն ինչ կփոխվի: Ձեզնից նրանք, ովքեր ի սրտե նվիրված են Մեծ Սպիտակ Եղբայրությանը, արդեն հոգնել են սպասելուց, թե երբ Երկրի վրա տեղի կունենան այն փոփոխությունները, որոնց մասին իրենց ուղերձներում խոսում են Վեհապետները:

Սիրելինե՛րս, ամեն ինչ արդեն իսկ փոխվում է: Պարզապես ձեր գիտակցության մակարդակը թույլ չի տալիս, որ գիտակցեք Երկրի վրա տեղի ունեցող փոփոխությունների ողջ մասշտաբը: Փոփոխությունների ավելի արագ տեմպ ֆիզիկապես ուղղակի հնարավոր չէ: Քանզի մենք միաժամանակ ստիպված ենք պահպանել և՛ մոլորակի համակշռությունը, և՛ մաքրել մոլորակն ամբողջ հնից ու իր դարն ապրածից: Եվ Երկիր մոլորակի կենսահոսքերին մատուցվող մեր ծառայությունը երբեմն նմանվում է ածելու սայրի վրայով քայլելուն: Մենք պարտավոր ենք խստորեն պահպանել բոլոր համամասնությունները, որպեսզի չշեղվենք ո՛չ աջ, ո՛չ էլ ձախ:

Մի կողմից մոլորակի թրթռանքն է բարձրանում, և դա ակնհայտ է. նույնիսկ աշխարհիկ գիտությունն է փոփոխություններ գրանցում, որոնք կրում են Երկրի հիմնական հաճախությունն ու մագնիսական դաշտը: Այդ նոր պայմանները շատ դժվար են տանում այն անհատները, որոնք նախընտրել են ծառայել մեզ հակադիր ուժերին: Նրանք իրենց տեղը չեն գտնում: Եվ, որպեսզի գան նորմալ վիճակի, ստիպված ուժեղացնում են թրթիռներ իջեցնող փորձված միջոցների ազդեցությունը՝ ալկոհոլ, նիկոտին, սեքս, ցածրաթրթիռ երաժշտություն, մոլի խաղեր, թմրանյութեր, բռնարարքներ: Այս ցուցակը դեռ էլի կարելի է շարունակել:

Իմ խնդիրն այն է, որ ձեր գիտակցությանը հասցնեմ տեղի ունեցող իրադարձությունների ըմբռնումը: Այսպիսով, մի կողմից մարդկանց մի լայն զանգված շատ վատ է տանում մոլորակի թրթռանքի մակարդակի բարձրացումը, քանզի այդ մարդկանց գիտակցությունը պատրաստ չէ փոփոխությունների: Մյուս կողմից՝ այն մարդիկ, որոնք պատրաստ են բարեփոխումների և ի բնե օժտված են բարձր թրթիռներով ու զգայնությամբ, գտնվելով դժոխային պայմաններում (քանզի հենց այդպես են ընկալում իրենց շրջապատող ամեն ինչը)՝ նույնպես կորցնում են իրենց կողմնորոշիչները: Նրանք կարող էին և մեծ հաջողությամբ գոյատևել թրթռանքների այն նոր միջավայրում, որն այժմ հաստատվում է մոլորակի վրա: Բայց քանի որ նրանց կողքին ներկա են նաև անհատականություններ, որոնց համար թրթիռների բարձրացումը հավասարարժեք է մահվան, և փորձում են գործի դնել իրենց կենսակերպը հնարավորինս երկար պահպանելու ամեն մի հնարավորություն, ապա լուսակիրները տարակուսում են ու չեն կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս կարող են միևնույն գերքաղաքում միաժամանակ ապրել իրենց ներքին էություններով միանգամայն տարբեր անհատականություններ:

Այսօր ես եկել եմ, որպեսզի մեկ անգամ ևս տամ Երկրի վրա տեղի ունեցող իրադարձությունների բացատրությունը: Եվ ձեզ համար հիմա հասկանալի կլինի, թե որքա՜ն բարդ խնդիր է կանգնած մեր առջև: Ստացվում է այնպես, որ եթե որևէ  քաղաքի ամեն մի միլիոն բնակչի մեջ կան ընդամենը մեկ կամ մի քանի լուսակիրներ, իսկ մնացածներն ընտրել են անցողիկ աշխարհը, ապա մենք ստիպված ենք լինում զսպելու տարերային աղետը, որպեսզի տվյալ քաղաքը չկործանվի՝ հանուն այդ մեկ կամ մի քանի հոգու:

Ձեզ համար անհասկանալի կլինեն մեր որոշ սկզբունքները, որոնցով մենք առաջնորդվում ենք: Սակայն մենք գործում ենք բացառապես Կարմայական Օրենքի շրջանակներում և, հավատացե՛ք ինձ, հոգիների փրկության բոլոր հնարավորություններն օգտագործվում են 1000 տոկոսով: Եվ երբեմն մի հոգու փրկության համար հարկ է լինում փոխելու Երկրում սպասվող իրադարձությունների բնական ընթացքը:

Դուք հավանաբար մեր ուղերձներում կարդացել եք, որ որոշում է ընդունված մոլորակի թրթռանքների հետագա բարձրացման մասին[1]: Հավանաբար նաև հետևում եք նորություններին, որոնցում ասվում է մոլորակի սեյսմիկական ակտիվության աճի մասին:

Այդ գործընթացները բացատրելի են: Երբ մոլորակի թրթանքները բարձրանում են, իսկ մարդկանց գիտակցությունն արգելակում է դրան, ապա Երկրի նուրբ դաշտում առաջանում են լարվածության օջախներ, որոնք ֆիզիկական ոլորտում դրսևորվում են սեյսմիկական ակտիվության, մրրկահողմերի, տեխնածին աղետների տեսքով:

Գիտցե՛ք, որ մենք չենք այդ բոլոր աղետների պատճառը: Բացառապես մարդկության ծնունդ տված բացասական էներգիաններն են առաջ բերում այդ բոլոր դժբախտությունները:

Եվ եթե այնպես լիներ, որ մոլորակի վար բնակվող մարդկային անհատների թեկուզ 10 տոկոսն ընթանար մեր մատնանշած ուղով, ապա մոլորակի իրադրությունը կփոխվեր ավելի սահուն եղանակով:

Փաստորեն, ներկայումս Համբարձյալ Դասերի գործունեությունը նպատակամղված է այն բանին, որ հնարավորինս մեղմացվեն այն հարվածները, որոնց վիճակված է թափվելու Երկրի մարդկության գլխին: Եվ հենց դրա վրա ենք մենք ծախսում Մեծ Կենտրոնական Արևից մեզ հատկացվող էներգիայի առյուծի բաժինը:

Այժմ կուզենայի շոշափել ևս մեկ թեմա: Ես կամենում եմ օգնության ձեռք մեկնել այն անհատներին, որոնք Լույսն են ընտրել, բայց իրենց կարմայի պատճառով առայժմ չեն կարողանում դուրս պրծնել իրենց շրջապատող կենսական հանգամանքների կապանքներից: Ես շատ լավ եմ հասկանում, թե որքա՜ն դժվար է ձեզ համար: Սակայն՝ նախ և առաջ կարմայական էներգիան պետք է ամբողջությամբ սպառի իրեն: Եվ այդ հանգամանքի հետ դուք պետք է համակերպվեք: Երկրորդ՝ Աստված միշտ էլ ձեզ ավելի հեշտ ուղու հնարավորություն է տալիս, սակայն, ծանրաբեռնված լինելով կարմայով, դուք ոչ միշտ եք տեսնում այդ ուղին: Ուստի՝ ավելի հաճա՛խ օգնության խնդրանքով դիմեք Վեհապետներին: Դիմեք այն Վեհապետին, որին ձեզ ավելի սրտամոտ եք համարում: Ձեր խնդրանքը կարող եք գրավոր շարադրել, կամ քնից առաջ խնդրեք, որ հասնեք մեր սրբազան մենաստանները, որպեսզի առավոտյան կողմ ձեր արտաքին գիտակցությանը տեղեկություն տրվի այն մասին, թե ինչպես հաղթահարեք ձեզ շրջապատող կարմայի պատնեշը: Մի՛ ամաչեք խնդրել, որ ձեզ ցույց տրվի կարմայական իրավիճակից դուրս գալու ելքը: Միայն թե՝ գրի՛ առեք, սևեռե՛ք թղթի վրա ձեր խնդրանքները: Քանզի երբ մի քանի տարի հետո վերընթերցեք ձեր խնդրանքների գրառումները, ապա զարմանքով կնկատեք, որ ձեր խնդրանքները բավարարվել են: Իսկ դա ձեզ համար Մեծ Սպիտակ Եղբայրության գոյության ամենալավ ապացույցը կլինի՝ մի Եղբայրության, որը երբեք իր եղբայրակիցներին չի թողնում առանց պաշտպանության և օգնության:

Ես ջանացի ձեզ մատուցել մի լրատվություն, որը, հնարավոր է, ձեզ կքաջալերի և կծառայի որպես ավագ եղբոր կողմից ցուցաբերված օգնություն:

 

ԵՍ ԵՄ Հիլարիոնը

 

 

Տատյանա Միկուշինա, 2010 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը


 

[1] Տեր Շիվա 05.01.10, Միասնականի Ներկայություն 01.01.10

 

 

Գլխավոր էջ     Նախորդ էջ     Հաջորդ էջ