Զրույց Ոսկեդարի մասին

 

Սեն Ժերմեն

10 հունվարի, 2010 թիվ

 

ԵՍ ԵՄ Սեն Ժերմենը: Ահա նորից ձեզ այցի եմ եկել, տիկնայք և պարոնա՛յք... Եվ այսօր ես պատրաստ եմ զրույց վարելու մի թեմայի շուրջ, որն ինձ հոգեհարազատ է, և որի շուրջ ես կարող եմ անվերջ խոսել:

Շարժեցի՞ ձեր հետաքրքրասիրությունը...

Ես պատրաստ եմ այսօր խոսելու Ոսկեդարի մասին: Երկրի վրա դրա գալստյան մասին:

Հավանաբար լսել եք, որ տարբեր ժամանակներում տարբեր մարգարեների ու դեսպանորդների միջոցով տրվել են մարգարեություններ, և նաև եղել են սրբեր, որոնք ասել են, որ պետք է սկսվի Ոսկեդարը: Բայց, միևնույն ժամանակ, դուք ձեր շուրջն եք նայում ու տարակուսում, թե դա ինչպե՞ս է հնարավոր մի հասարակության մեջ, որը մեծապես կորցրել է իր բարոյական չափանիշները, և ընդհանուր անկում է տիրում հոգևոր ոլորտում: Քանզի Ոսկեդարը ենթադրում է գեղեցիկ արվեստների զարթոնք, որի նմուշներն առավելագույնս մոտ պետք է լինեն եթերային ոլորտում գոյություն ունեցող իրենց նմանակներին: Ո՞ւր են այն մարդիկ, կհարցնեք դուք, որոնք պետք է ապահովեն այդ կատարյալ նմուշների առկայությունը:

Ես շատ լավ եմ հասկանում ձեր տարակուսանքը: Եվ ես ձեզ ոչ մեծ մի ուսմունք կտամ Ոսկեդարի մասին:

Ձեզնից շատերն այնքան էլ հստակ չեն պատկերացնում, թե ովքեր են Համբարձյալ Վեհապետները: Եվ թե ինչու նրանց շարքում կան իրարից այդքան տարբեր Վեհապետներ:

Համբարձյալ Վեհապետներ բառակապակցությունն այնքան էլ հաջող չէ: Քանզի դրա տակ հասկացվում են էակներ կամ անհատականություններ, որոնք կանգնած են Հիերարխիայի տարբեր աստիճանների վրա: Համբարձյալ Վեհապետների մեջ կան նաև այնպիսինները, որոնք օգնելու առաքելությամբ եկել են ուրիշ աշխարհահամակարգերից, բայց կան և այնպիսինները, որոնք մինչև այժմ ուսանում են երկրային դպրոցում:

Ես մի փոքր կխորանամ այս հարցում: Եվ այսպես, Երկրի մարդկությունն իր զարգացման ընթացքում որոշակի փուլերով է անցնում: Այդ փուլերը կարելի կոչել նաև որպես արմատական ռասաներ և ենթառասաներ: Այժմ Երկրի վրա մարմնավորվել են չորրորդ և հինգերորդ ռասաների այն ներկայացուցիչները, որոնք հետ են մնացել իրենց այն եղբայրակիցներից, որոնք գտնվում են եթերային ոլորտում և սպասում են վեցերորդ արմատական ռասայի մեջ իրենց մարմին աառնելուն:

Այդ անհատականությունները, որոնք սպասում են իրենց մարմնավորմանը, իրենց թրթռանքներով բավականին առաջ են անցել ներկայումս մարմնավորված մարդկային ամբողջ համախմբությունից: Ուստի իրենց բարձր թրթռանքների պատճառով նրանք չեն կարող Երկրի վրա ձեր մեջ գտնվել: Եվ անհամբերությամբ սպասում են, թե երբ Երկրի վրա հնարավորություն կստեղծվի, որպեսզի մարմին առնեն և շարունակեն իրենց էվոլյուցիան: Այնքա՜ն շատ շնորհներ նրանք կարող էին տալ Երկրին և այնքա՜ն երջանիկ կլինեին կիսելու իրենց շնորհները Երկրի մարդկության հետ...

Եվ Երկրի վրա մարմնավորվածների մեջ նույնպես կան որոշակի քանակությամբ անհատականություններ, որոնք մեծ շնորհներով են օժտված: Բայց Երկրի վրա այս պահին առկա պայմանները թույլ չեն տալիս, որ նրանք դրսևորեն իրենց կարողությունները: Եվ մեր ուղերձներն այդ հոգիներին ուղղված կանչեր են, որպեսզի արթնանան: Նրանցից շատերի մեջ մեծագույն հոգիներ են բնակվում: Դրանք Վեհապետների մասնակի մարմնավորումներ են, որոնք այնքան են իրենց ծանրաբեռնել կարմայով, որ իրենց թրթռանքները համապատասխանացնեն Երկրի ընդհանուր թրթռանքի միջին մակարդակի հետ: Ուստի առկա այդ պայմաններում չեն կարողանում հիշել, թե ովքեր են իրենք և ինչու են հայտնվել Երկրի վրա:

Եվ, միաժամանակ, Երկրի վրա մարմնավորված անհատականությունների մեջ կան նաև այնպիսինները, որոնք ի սրտե պարտաստ են ծառայելու և հենց հիմա կանգնելու Համբարձյալ Վեհապետների դրոշի տակ, բայց Երկրի վրա չեն կարողանում գտնել իրենց հոգևոր եղբայրակիցների հավաքատեղին:

Հենց այդ նպատակով գոյություն ունի պլան, համաձայն որի Երկիր պետք է իջանի Ոսկեդարը՝ որպես ապագա դարաշրջանների նախշազարդ:

Եվ այդ պայմաններում կկարողանային երկրային դպրոցն ավարտել նրանք, ովքեր ունակ են դա անելու: Այդ պայմաններում կկարողանային մարմնավորվել վեցերորդ ռասայի ներկայացուցիչները՝ առանց անհաջողության մատնվելու վտանգի:

Մենք պլանավորել էինք, որ Ոսկեդարն իջանի Ամերիկայի տարածքում: Եվ ես շատ ջանքեր գործադրեցի, որպեսզի այդ պլանն ի կատար ածվի: Հավանաբար լսել եք, որ ներդրեցի իմ ողջ կաուզալ մարմինը, որպեսզի Ամերիկան, որից հետո նաև ամբողջ աշխարհը, ստանա մանուշակագույն բոցի շնորհը: Դրանով հնարավոր կլիներ արագացնել այն կարմայի վերաձևափոխությունը (տրանսմուտացիան), որը խանգարում է Ոսկեդարի գալստյանը:

Միաժամանակ մենք մեր հայացքներն ուղղում էինք դեպի Ռուսաստան՝ մի երկիր, որն ունի հսկայական հոգևոր ներուժ, բայց դեռևս այն չի դրսևորում:

Վերջին հաշվով, Ոսկեդարի գալուստը պարզապես էներգիայի խնդիր է:Կհատկացվի՞ արդյոք Մեծ Կենտրոնական Արևի կողմից բավարար քանակի Աստվածային էներգիա, որպեսզի Երկրի վրա Ոսկեդարն իրողություն դառնա:

Բայց, պաշտելինե՛րս, երբ դուք բանկից ուզում եք վարկ վերցնել, բանկի աշխատակիցները, նախքան դրամ հատկացնելը, ձեզնից երաշխիքներ են պահանջում. գրավ են պահանջում՝ անշարժ գույքի, արժեթղթերի կամ ուրիշ այլ արժեքավոր բաների տեսքով:

Ճիշտ նույնպիսի օրենք գործում է նաև Աստվածային աշխարհում: Նախքան Ոսկեդարի գալստյան համար անհրաժեշտ էներգիայի հատկացումը, Մեծ Կենտրոնական Արևն ուզում է երաշխիքներ տեսնել, որ այդ էներգիան ջրի պես կուլ չի գնա ավազին՝ ծախսվելով մարդկանց էգոիստական քմայքների վրա, այլ կծախսվի ըստ իր նշանակության և կվերադառնա Աստվածային աշխարհ՝ որպես մարդկային անհատների կաուզալ մարմնագնդերի  շողարձակում:

Ոսկեդարի գալստյան ամբողջ հարցը որոշվում է ձեր մակարդակում: Կգտնվե՞ն արդյոք բավարար քանակի մարդկային անհատներ, որոնք ունակ կլինեն ընդունելու Աստվածային էներգիան և այն տնօրինելու խելամտորեն: Առայժմ մենք փորձեր ենք անում, փողհարում ենք տարբեր դեսպանորդների միջոցով, բայց չենք կարողանում գտնել այդ անհատներին:

Մեր վերջին փորձերից մեկն էլ այս նոր թողության շնորհն է, որ ձեր աշխարհին ուղերձներ ենք տալիս այս դեսպանորդի միջոցով:

Հիմա արդեն մեր հույսերը չենք կապում մի որոշակի երկրի հետ: Վերջին հաշվով, մեզ համար կարևոր չէ՝ Ոսկեդարը սկզբում Ամերիկայու՞մ կդրսևորվի, Ռուսաստանու՞մ, թե մի որևէ այլ երկրում: Մեզ համար Երկրի մարդկությունը չի բաժանվում ազգությունների: Մեզ համար կարևոր է, որ բավարար քանակի պատասխանատու անհատներ գտնվեն, որոնք պատրաստ կլինեն ամբողջվին իրենց վրա վերցնելու կարմայական պատասխանատվություն այն Աստվածային էներգիայի ծախսման համար, որը կհատկացվի նախ ֆիզիկական ոլորտում նմուշօրինակ ստեղծելու համար, ապա նաև ողջ այն երկրի համար, որը կսկսի ապրել Աստվածային սկզբունքներին համապատասխան:

Այսպիսով, սիրելինե՛րս, դուք տեսնում եք, որ այստեղ ոչ մի գաղտնիք չկա: Ամեն ինչ շատ պարզ է ու բացահայտ: Ոսկե սկուտեղի վրա մենք ձեր առջև դրել ենք այն Աստվածային հնարավորությունը, որը պետք է իրականություն դառնա Երկրի վրա: Ձեզնից ո՞վ կարող է մոտենալ և իր վրա վերցնել այդ Աստվածային հնարավորությունը:

Մի՛ շտապեք: Նախքան այն, որ Աստվածային հնարավորությունն իրապես տրվի ձեզ, հարկ կլինի, որ ապացուցեք ձեր նվիրվածությունն Աստծուն և Վեհապետներին: Ձեզ կվիճակվի անցնել թեստերով և կյանքի փորձություններով:

Զի հնարավոր չէ անցում կատարել հաջորդ էներգետիկական մակարդակին՝ չձերբազատվելով անցյալի էներգիաներից: Իսկ դրանք երբեմն այնպես են միաձուլված լինում ձեզ հետ, որ արդեն չեք իմանում՝ որտե՞ղ է վերջանում ձեր անիրական մասն ու սկսվում Աստվածայինը:

Եվ այսպես, խիզախե՛ք: Բոլոր հնարավորությունները ձեր առջև են: Ո՞վ կարող դրանք օգտագործել:

 

ԵՍ ԵՄ Սեն Ժերմենը...

 

Տատյանա Միկուշինա, 2010 թ.

 

Թարգմանեց Խ. Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ   Հաջորդ էջ