Ուսմունք առճակատումների հաղթահարման մասին

 

Հաութամա Բուդդա

1 հուլիսի, 2009 թիվ

 

ԵՍ ԵՄ Հաութամա Բուդդան՝ մեր դեսպանորդի միջոցով կրկին ձեզ այցի եկածս:

Ուրախությամբ և մեծ բավարարվածությամբ եմ նայում ձեզնից շատերի դեմքերին, երբ կարդում եք իմ թելադրությունները: Առանձնահատուկ կապ է հաստատվում ձեր համալարվածության դեպքում: Երբ մեր ուղերձները կարդալու ընթացքում ձեր թրթիռները բարձրանում են և հասնում համահնչունության, ապա նուրբ աշխարհը մոտենում է ձեզ և բառացիորեն բախում ձեր դուռը:

Մշտապես պահպանե՛ք այդ համահնչունությունը, և ձեր հասարակության առջև ծառացած շատ խնդիրներ ինքնաբերաբար կլուծվեն:

Հավատացե՛ք ինձ և իմ փորձին. ամբողջ բանը թրթռանքների այն մակարդակի մեջ է, որն ունակ է պահպանելու մարդկությունը:

Այսօրվա մեր զրույցն այն մասին կլինի, թե ինչպե՞ս փոխըմբռնում հաստատել այն մարդկանց միջև, որոնք պաշտպանում են տարբեր ուղղություններ: Դա վերաբերում է ո՛չ միայն կրոնական ուղղություններին, այլ նաև այն ուղղություններին, որոնք կան քաղաքականության մեջ, հասարակական գործունեության տարբեր բնագավառներում և գործարար աշխարհում:

Մարդկանց միջև շատ հազվադեպ է հաստատվում խաղաղություն և հանգստություն: Որպես կանոն՝ մարդկանց շահերը բախվում են, և դա պատճառ է դառնում առճակատումների և նույնիսկ պատերազմների համար: Ինչպե՞ս հաղթահարել առճակատման ու թշնամանքի այն վիճակը, որը հատուկ է ձեր աշխարհին և ներկայումս նրա բնորոշ գծերից մեկն է:

Մեր զրույցի սկզբում ես անտեղի չհիշատակեցի թրթռանքների մասին: Ձեր աշխարհում ամեն ինչ որոշվում է թրթռանքների մակարդակով: Եվ այնպիսի ոլորտն, ինչպիսին մարդկային փոխհարաբերությունների ոլորտն է, նույնպես որոշվում է թրթռանքների մակարդակով: Իսկ ի՞նչ մոգական բառ է դա, որից կախված են առճակատումները, պատերազմները և դրանց բարեհաջող հանգուցալուծումը:

Ինձ համար շատ դժվար է այդ հասկացությունը բացատրել այն տերմիններով, որոնք կիրառելի ու հասկանալի են ձեզ համար:

Պատկերացրեք ձուկ, որն ափ է նետված: Այն դուրս է հանված իր սովորական միջավայրից և ապրում է իր կյանքի ո՛չ ամենադյուրին րոպեները: Ձեզնից ամեն ոք, երբ հայտնվում է այնպիսի վայրում, որի թրթռանքներն իրեն չեն համապատասխանում, նմանվում է ափ նետված ձկան:

Ամեն մարդ իրենից բարդ համակարգ է ներկայացնում: Ֆիզիկական մարմնից բացի նա ունի նաև ավելի նուրբ մարմին, որը նույնպես կազմված է մատերիական սուբստանցիայից: Ամեն ինչ որոշվում է մարդու գիտակցության զարգացման մակարդակով: Եվ մարդիկ տարբերվում են նույնիսկ ԴՆԹ-ի՝ գեների ու քրոմոսոմների մակարդակով: Կարծում եմ՝ ծանոթ եք այդ տերմինների հետ:

Եվ այսպես, ամեն մարդ կրում է իր մեջ որոշակի էներգետիկական բաղադրիչ: Ամեն մարդ ունի ներքին այս կամ այն պոտենցիալը, որով և ձևավորվում է այս կամ այն գերակշռող հաճախությունը, որը բնորոշ է դառնում նրա համար:

Ձեր մարմնով, օրինակ, կարող է որոշվել թրթռանքների հիմնական հաճախությունը: Դուք նախապատվություն եք տալիս այս կամ այն սննդին: Եվ ձեր սիրած կերակուրն այս կամ այն չափով որոշում է ձեր թրթռանքի մակարդակը: Օրինակ, եթե դուք մսակեր եք և ընդհանրապես սննդի մեջ ջոկողություն չեք դնում, ապա մեծագույն հավանականությամբ կարելի է ասել, որ ձեր թրթիռները շատ ցածր են: Ձեր թրթիռների մակարդակի վրա ազդեցություն է գործում ոչ միայն սնունդը, այլ նաև իրադրությունը, հագուստը և այն վայրը, որտեղ դուք ապրում եք: Ընդհանրապես ասած՝ դուք այդ վայրում եք ապրում, որովհետև ձեր թրթիռները քիչ թե շատ համապատասխանում են հենց այդ վայրին:

Այնուհանդերձ, ձեր թրթիռները կարող են մեծ չափով փոփոխվել ձեր կյանքի ընթացքում: Եվ այն դեպքերում, որբ որոշում եք բուսակեր դառնալ, հրաժարվում եք ծխախոտից ու ալկոհոլից, դադարում եք լսել ոչ-ճիշտ երաժշտություն, ձեր թրթիռները, եթե ոչ միանգամից, ապա աստիճանաբար սկսում են փոխվել: Եվ ձեզ արդեն հարմարավետ չեք զգում նախկին միջավայրում: Ձեզ կարծես թե դուրս են մղում այն կոլեկտիվից, որի հետ աշխատում էիք: Ամբողջ բանը թրթռանքների մեջ է: Դուք այլևս չեք համապատասխանում ձեր շրջապատի թրթռանքի միջին մակարդակին, որի հետևանքով ստիպված եք լինում նոր աշխատանք, նոր ընկերակցություն փնտրել:

Յուրաքանչյուր առճակատման հիմքում թրթռանքների տարբերությունն է ընկած: Դուք կարող եք ասել, որ կարմա՛ն է ընկած ամեն մի առճակատման հիմքում: Սակայն կարման կապված է ձեր թրթիռների մակարդակի հետ: Եվ այն մարդն, ով օժտված է բարձր թրթիռներով, նշանակալի տոկոսով արդեն բեռնաթափել է իր սեփական կարման: Սակայն կան նաև խմբակային կարմայի, ընտանեկան կարմայի, երկրի կարմայի և մոլորակի կարմայի հասկացությունները: Եվ դուք չե՛ք կարող խույս տալ կարմայի այդ տեսակների բեռնաթափումից: Եվ նույնիսկ այն դեպքում, երբ մարդը որոշակի արդյունքների է հասել իր անձնական կարմայի բեռնաթափման գործում, նա սկսում է դուրս մնալ շրջապատի ընդհանուր թրթռանքի ֆոնից, որի հետևանքով նորից առճակատումներ են ծնվում:

Եվ մարդկության զարգացման որոշակի փուլում այդ առճակատումներն անխուսափելի են:

Ենթագիտակցական մակարդակով թրթռանքների տարբերությունը թույլ է տալիս անսխալ որոշելու, թե ով է իր թրթիռներով ձեզ նման, և ով՝ տարբեր: Եվ եթե ձեր թրթիռները բարձր են միջին մակարդակից, ապա դուք դուրս եք մղվում, ինչպես գնդակն է ջրից դուրս մղվում դեպի նրա մակերևույթը:

Այսպիսով, առճակատումներն անխուսափելի են հասարակության մեջ: Սակայն անխուսափելի են այնքան ժամանակ, քանի դեռ հասարակությունը գտնվում է թրթռանքների շատ ցածր մակարդակի վրա: Երբ մարդկային համակեցության միջին թրթռանքները բարձրանում են, ապա տեղի է ունենում առճակատումային իրադրության հարթում: Սկզբում հնարավորություն է ծագում բանակցությունների միջոցով խուսափելու պատերազմից, որից հետո հենց ինքը՝ առճակատումը, կորցնում է իր չափազանց բացասական, ավերիչ բնույթը:

Մարդկային համակեցությունն այլ ուղի չունի, քան այն ուղին, որն ուսուցանում են Համբարձյալ Վեհապետները: Անհրաժեշտություն չկա, որ ձեր համոզմունքները պնդեք ուժի կիրառմամբ: Ժամանակն է, որ անցում կատարեք գիտակցության այլ մակարդակի, որի պայմաններում յուրաքանչյուր առճակատում կարող է հարթվել հասարակության ամեն մի անդամի՝ իր վրա կատարած ներքին աշխատանքի շնորհիվ:

Եթե հասարակության բոլոր անդամները ներքին խնդիրներ չունեն, զուրկ են իրենց աուրայում ծվարած բացասական էներգիայից, ապա ոչ մի արտաքին գրգռիչ կամ արտաքին թշնամի չի կարող մոտ գալ ձեզ:

Դուք բոլորդ նմանվում եք Աստվածային Իմաստության օվկիանոսի ափում ընկած քարերի: Վրա վազող ալիքները, որոնք նման են նորանոր տիեզերական բոլորաշրջանների, հղկում են ձեր աուրաները: Կանցնի տիեզերական բոլորաշրջանների ևս ինչ-որ քանակություն, և ձեր աուրաները ձեռք կբերեն բացարձակ գեղեցիկ, նուրբ ու պայծառ երանգներ:

Բոլոր բծերն ու անկատարությունները կարող են հաղթահարվել: Եվ կա՛ մարդկային հասարակության պրոբլեմների լուծման ուղին: Եվ այդ ուղին դրված է մակերևույթի վրա: Միայն մարդկային ծուլության ու անհնազանդության պատճառով է, որ դեռևս շարունակում եք տառապել:

Ես ուրախ եղա առճակատումների հաղթահարման մասին այս Ուսմունքը տալուս առիթով:

 

ԵՍ ԵՄ Հաութամա Բուդդան:

 

Տատյանա Միկուշինա, 2009 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ