Դուք կարող եք ձեր ձեռքի տակ ունենալ Աստծո հզորագույն գործիքը

Պաշտելի Էլ Մորիա

29 ապրիլի, 2005 թիվ

ԵՍ ԵՄ Էլ Մորիան՝ ձեզ մոտ եկածս:

ԵՍ ԵՄ եկել, որպեսզի ոչ մեծ մի Ուսմունք տամ՝ կապված այն հնարավորության հետ, որը դուք ձեռք եք բերում, երբ ձեր ստորին չորս մարմիններն ու չակրաները դառնում են մաքուր:

Դուք գիտեք, որ ներկայումս Երկրի վրա ապրող մարդկանց մեծամասնության ստորին չորս մարմինները գտնվում են ծայրահեղ կեղտոտ վիճակում: Իսկ, քանի որ դուք գիտեք, որ ձեր չակրաները միացնում են ձեր նուրբ մարմիններն իրար հետ և Աստվածային աշխարհի հետ, ապա ձեր չակրաները ևս գտնվում են անմխիթար վիճակում: Ուստի ես այսօր մտադրվել եմ տալ որոշակի Ուսմունք՝ կապված այն հնարավորությունների հետ, որոնք դուք ձեռք եք բերում, երբ ձեր չակրաները մաքուր են լինում: Եվ ձեր ստորին չորս մարմինների մաքրման ու ձեր չակրաների մաքրության մասին վերացական դատողությունները ձեզ համար կստանան ավելի գործնական հնչողություն:

Այսպիսով՝ ձեր չակրաների մասին: Դուք գիտեք, որ ունեք յոթ հիմնական չակրաներ, որոնք տեղաբաշխված են ողնաշարի երկայնքով, ունեք գաղտնի ճառագայթների չակրաներ, որոնք նույնպես տեղաբաշխված են ողնաշարի երկայնքով, և նաև ունեք շատ չակրաներ, որոնք տեղաբաշխված են ձեր մարմնի տարբեր մասերում: Ընդհանուր հաշվով, դուք գիտեք, որ գոյություն ունեն 144 չակրաներ:

12 չակրաները 12 տիեզերական ճառագայթներով ձեր աշխարհ են փոխանցում կատարյալ Աստվածային հատկանիշներ, իսկ յուրաքանչյուր հատկանիշ իր մեջ կրում է ևս 12 նրբերանգ կամ կիսատոն:

Եվ, երբ ձեր չակրաները հմայիչ ծաղիկների պես բացվում են, ապա ձեր ֆիզիկական իրականության մեջ դուք վերածվում եք Աստվածային հատկանիշների կատարյալ հաղորդչի:

Աստված կանխավ նախատեսել է բոլոր հնարավոր չարաշահումները, որոնք կարող է թույլ տալ մարդկությունը՝ Աստվածային Էներգիայի ոչ ճիշտ կիրառությամբ:

Ըստ այդմ՝ երբ դուք համայն տիեզերքում գործող Աստվածային Օրենքի տեսակետից սխալ եք օգտագործում Աստվածային Էներգիան, ապա դա առաջին հերթին անդրադառնում է ձեր չակրաների թողունակության վրա: Եվ Աստվածային Էներգիան, որը բյուրեղյա լարով մուտք է գործում ձեր մարմինների մեջ, բնական ճանապարհով սահմանափակվում է: Դա նման է այն բանին, որ այն ծորակը, որով ֆիզիկական աշխարհ մուտք գործող Աստվածային Էներգիան դուրս է ցայտում, մի փոքր ոլորվում է, մինչև որ փակվում է վերջնականապես: Եվ Աստվածային Էներգիան չարաշահելու ձեր հնարավորությունները փոքրանում են:

Ըստ այդմ՝ գիտակցության այն վիճակը, որը բնորոշ է մարդկությանը՝ նրա զարգացման ներկա փուլում, իր տնօրինման տակ չի կարող ունենալ անսահմանափակ Աստվածային զորություն: Քանզի առաջին բանը, որ կաներ ձեր գիտակցությունը, եթե նրան մատչելի լիներ Աստվածային Էներգիայի անսահմանափակ աղբյուրը՝ կսկսեր օգտագործել այդ էներգիան իր էգոյի կարիքների բավարարման համար: Իսկ ձեզ հայտնի է, որ ձեր էգոյի կարիքները հնարավոր չէ բավարարել: Դրանք անսահման են:

Ըստ այդմ՝ մարդկության մեծամասնության համար Աստվածային Էներգիայի մատչելիությունը հուսալիորեն փակված է:

Եվ, որպեսզի Աստվածային Էներգիան մատչելի դառնա, ձեզ վիճակված է կանգնել Ձեռնադրումների Ուղու վրա: Իսկ այդ Ուղին մի կյանքով չէ, որ անցնում է: Բացառիկ դեպքերում, և միայն մեր ընտրյալ սաների համար, մենք թույլ ենք տալիս այդ Ուղին անցնել մեկ կյանքի ընթացքում:

Յուրաքանչյուր Աստվածային հատկանիշի վերաբերյալ դուք փորձաքննության տեստեր եք անցնում: Եվ այդ տեստերից յուրաքանչյուրը պետք է անցնեք 12 անգամ: Ընդհանուր հաշվով՝ դուք պետք է անցնեք 144 տեստ, որպեսզի հաջողությամբ ավարտեք ձեռնադրումներն ըստ 12 հիմնական չակրաների, ինչն անհրաժեշտ է վերջիններիս բացման համար:

Եվ, եթե չլինեին տեստերի կրկնությունները, որոնք դուք ստիպված եք լինում անցնել ձեր ծուլության երեսից, ապա կարող էիք հաջողության հասնել ընդամենը մի քանի տարվա ընթացքում:

Իսկ ի՞նչ է տալիս չակրաների բացվելը: Ինչու՞ պետք է դուք դրան ձգտեք:

Մարդը, ով իր ձեռքի տակ ունի այնպիսի հզոր գործիք, ինչպիսին բաց չակրաներն են, կարող է աշխարհին անգնահատելի ծառայություն մատուցել: Եվ այդ ծառայության գլխավոր մասը կայանում է ձեզ շրջապատող աշխարհը ցանկացած բացասական թրթռանքներից ու նեգատիվ էներգիաներից մաքրելու մեջ:

Ձեր չակրաների զորությունն ունակ է չեզոքացնել սխալ դասակարգված էներգիայի աներևակայելի քանակություն, որով տառացիորեն հագեցած է ձեր աշխարհը:

Պաշտելինե'րս, երբ դուք կարդում եք ձեր պատգամներն ու աղոթքները, ապա լրացուցիչ Լույս եք ներքաշում ձեր աշխարհ: Եվ այդ Լույսը մուտք է գործում ձեր աշխարհ՝ ձեր չակրաների միջոցով: Հիմա պատկերցրե'ք, թե որքա՜ն շատ Լույս կարող էիք բերել ձեր աշխարհ, եթե ձեր չակրաները լրիվությամբ բաց լինեին:

Եվ, քանի որ այն պահին, երբ ձեր բոլոր չակրաները բացվում են, դուք կատարյալ Բուդդա եք դառնում, այսինքն հասնում եք Բուդդայի գիտակցության մակարդակին, ապա նույնիսկ ձեր մտքերով չի անցնի ոչինչ, որը կարող է նվազագու'յն իսկ վնաս հասցնել ձեզ շրջապատող աշխարհին և ձեր շրջապատի կենդանի էակներին: Դուք մշտապես գտնվում եք ձեր գիտակցության աղոթքային վիճակում: Եվ նույնիսկ ձեզ պետք չէ աղոթքի խոսքեր արտաբերել, որպեսզի մշտապես գտնվեք ձեր գիտակցության աղոթքային վիճակում:

Եվ ձեր չակրաները երբեմն գործում են ձեր գիտակցությունից անկախ՝ նման այն փոշեծծիչին, որը շրջապատի աշխարհից ներս է քաշում ամբողջ աղբը և աշխարհը լցնում անթերի մաքուր Աստվածային Էներգիայով:

Ուստի, երբ ձեր չակրաները մաքուր են, դուք կարող եք դիմել ձեր ԵՍ ԵՄ Ներկայությանը և խնդրել ձեր չակրաների էներգիան ուղղել ձեր աշխարհի այս կամ այն իրավիճակի հանգուցալուծմանը: Եվ, եթե ձեր խնդրանքը համապատասխանում է Աստծո Օրենքին, ապա ձեր ԵՍ ԵՄ Ներկայությունն ի'նքը կղեկավարի ձեր չակրաների աշխատանքը, և էներգիան կմղվի դեպի այն կոնկրետ իրավիճակը, որի մասին խնդրել եք ձեր կոչի մեջ:

Դուք ձեր կոկորդի չակրայի էներգիան կարող եք օգտագործել ինչպես ձեր պաշտպանության համար, այնպես էլ բոլոր նրանց պաշտպանության համար, որոնց իրավունք ունեք պաշտպանելու՝ համաձայն Աստվածային Օրենքի:

Դուք կարող եք կարմա տրանսմուտացնել ձեր չակրաների օգնությամբ. ո'չ միայն ձեր կարման, քանի որ այդ ժամանակ դուք սեփական կարմա չեք ունենում, այլ նաև մոլորակի, երկրի կարման: Դուք կարող եք հասցեագրված օգնություն ցուցաբերել այն մարդկանց, որոնց  տեսնում եք, որ օգնել է պետք, և իրենք էլ խնդրում են ձեզնից այդ օգնությունը:

Դրանք, իրապես, ֆանտաստիկական հնարավորություններ են և հիրավի անգնահատելի օգնություն են մարդկությանը, ինչը կարող եք ցուցաբերել, եթե ձեր չակրաների բացման նպատակով անցնում եք անհրաժեշտ ձեռնադրումներ:

Որպեսզի պատկերացնեք այն զորությունը, որն այդ դեպքում անցնում է ձեր տնօրինության տակ, ես այսպիսի օրինակ կբերեմ:

Կարմա տրանսմուտացնող ձեր կենտրոնական չակրայի 10 րոպե տևած բաբախումը հավասարարժեք է մանուշակագույն բոցի պատգամի 400-ժամյա ընթերցման:

Դա հիրավի ամենահզոր գործիքն է, պաշտելինե'րս, և այդ գործիքը թաքցված է ձեր ներսում:

Այսօրվա զրույցի նպատակն էր՝ ձեզ համար բացել ձեր հետագա քայլի հեռանկարներն ու հնարավորությունները:

Պաշտելինե'րս, ձեզնից շատերը պատրաստ են այդ քայլին, շատերն էլ գտնվում են իրենց չակրաները բացելու ճանապարհի կեսին:

Դուք պետք է գիտենաք, թե ինչի համար պետք է մղվեք դեպի այդ հաջորդ քայլը: Ձեր տնօրինմանն է հանձնվում մի զորություն, որը լիովին վերահսկելի է ձեր ԵՍ ԵՄ Ներկայության կողմից: Եվ, եթե դուք փորձեք այդ զորությունն օգտագործել ո'չ Աստծո Կամքին համապատասխան, ապա ձեր չակրաները պարզապես կդադարեն բաբախել: Եվ, նույնիսկ եթե ձև գտնեք շրջանցելու Տիեզերական Օրենքը և օգտագործեք Աստվածային Էներգիան ձեր անձնական նպատակներով, ապա ձեր չակրաները կփակվեն և տեսանելի ապագայի համար ձեզ կմերժվի Աստվածային Էներգիայի մատչելիությունը:

Աստված պատրաստ է ձեզ տալ ամենակատարյալ գործիքը, որն այդքան անհրաժեշտ է ձեզ՝ Երկրի համար այս ծանր ժամանակներում: Վերցրե'ք այն: Օգտագործե'ք:

Եվ միայն ձեզնից է կախված, պաշտելինե'րս, կստանա՞ք այդ կատարյալ գործիքը ձեր տնօրինության տակ, թե՞ ոչ:

Ահա ես ասում եմ ձեզ. ժամը հասել է, և դուք կարող եք ձեր տնօրինման տակ ունենալ Աստծո այդ հզորագույն զենքը:

Ձեզ անհրաժեշտ է միայն ընտրություն կատարել, մղվել դեպի ձեռնադրումների Ուղին և պատվով անցնել այն բոլոր ձեռնադրումները, որոնք Աստված թույլ կտա անցնել:

ԵՍ ԵՄ Էլ Մորիան, և մինչ նոր հանդիպում ձեռնադրումների Ուղու վրա:

Տատյանա Միկուշինա, 2005

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ