Դուք այդ աշխարհն եք եկել գործելու համար: Կատարեցե'ք ձեր պարտքը...

Պաշտելի Էլ Մորիա

25 ապրիլի, 2005 թիվ

ԵՍ ԵՄ Էլ Մորիան՝ այս դեսպանորդի միջոցով նորից ձեզ մոտ եկածս:

Ես շտապում եմ ամրագրել իմ Լույսի մոմենտումը Տատյանայի ուժային դաշտում: Համաձայն ինձ շնորհված պարտականության՝ ես օծել եմ բոլոր դեսպանորդներին վերջին հարյուր տարվա ընթացքում:

Եվ այժմ այս պահին ես տեղադրում եմ իմ էլեկտրոնային ներկայությունը Տատյանայի վրա՝ որպես իմ խնամակալության նշան:

Ես չեմ կարող իմ հովանավորչությունը ցուցաբերել կազմակերպության, քանի որ ֆիզիկական պլանում չկա համապատասխան կազմակերպություն: Կա միայն դեսպանորդ:

Ըստ այդմ՝ այսօրվանից սկսած, ես հաստատում եմ իմ հովանավորչությունը և պաշտպանական թելն ամրացնում եմ Տատյանայի աուրայում:

Այժմ ես դա կանեմ:

...

Իրականացա'վ:

Այս պահից սկսած՝ ես օժտում եմ Տատյանային ֆիզիկական օկտավայում ինձ ներկայացնելու իրավասություններով, և ես վերցնում եմ նրան իմ խնամակալության տակ:

Ես ուրախ եմ, որ նորից ունեմ իմ ներկայացուցիչը Երկրի վրա՝ Երկիր մոլորակի ֆիզիկական պլանում:

Դուք գիտեք, որ ես ձգտում եմ աշխատել մարդկանց հետ: Չկա ուրիշ մի Տիրակալ, ով այնքան շատ աշակերտներ ունենա, որքան ես: Սակայն իմ անձնական հովանավորչությունը ես ցուցաբերում եմ արտակարգ հազվադեպ և բացառիկ դեպքերում:

Հնարավոր է՝ դուք գլխի չեք ընկնում, թե դա ինչ է նշանակում:

Անմիջապես այն բանից հետո, երբ Եղբայրությունը հնարավորություն է ստանում որևէ երկրում ապրող դեսպանորդի աուրայում ամրագրված Լույսի մշտական կիզակետ ունենալ, և այնքան ժամանակ, քանի դեռ Լույսի այդ կիզակետը պահպանվում է, ոչ միայն դեսպանորդը, այլ նաև այն երկիրը, որտեղ նա ապրում է, գտնվում են մեր խնամակալության տակ:

Ըստ այդմ՝ ես ձեր ուշադրությունը սևեռում եմ այսօրվա իրադարձության վրա: Եվ մենք կտեսնենք, թե ինչ կլինի ապագայում. որքանո՞վ կարդարանան մեր հույսերն ու վստահությունը:

Եվ դա վերաբերվում է ո'չ միայն դեսպանորդին: Դա վերաբերվում է նաև այն լուսակիրներին, ովքեր այժմ մարմնավորված են Ռուսաստանում: Սա բոլորիդ համար շանս է՝ ստանալ Երկնոլորտների աննախադեպ օժանդակությունն ու օգնությունը՝ ձեր սկսած բոլոր գործերում:

Եվ այսօրվանից ես խոստանում եմ ձեզնից նրանց, ովքեր ամբողջ սրտով ընդունել են մեր դեսպանորդին, որ կարձագանքեմ ձեր ամեն մի կանչին: Եվ ես կցուցաբերեմ ձեզ այն ամբողջ օգնությունը, որը հնարավոր է ցուցաբերել ձեր բոլոր նախաձեռնություններում: Միակ պայման են հանդիսանում՝ ձեր շարժառիթների մաքրությունն ու ձեր նախաձեռնությունների համապատասխանությունն Աստծո Կամքին:

Պաշտելինե'րս, ձեզ հաշիվ տալի՞ս եք արդյոք, թե ինչ հնարավորություն է ձեզ ընձեռնվում: Չի՞ հրապուրվում արդյոք ձեր հոգին նրանով, որ առաջին իսկ կանչով դուք կստանաք Համբարձյալ Դասերի խնամակալությունը:

Կարո՞ղ եք արդյոք պատկերացնել, թե որքան արագ կվերափոխվի ամեն ինչ ձեր շուրջը:

Այսպիսով, այն ամենն, ինչ ձեզ անհրաժեշտ է անել, դա այն է, որ մոտենաք զոհասեղանին կամ խորանաք ձեր սրտում և հղեք հետևյալ կոչը.

Հանուն ԵՍ ԵՄ ՈՐ ԵՄ, հանուն իմ Հզոր ԵՍ ԵՄ Ներկայության, հանուն իմ Սուրբ Ես-Քրիստոսի, պաշտելի Էլ Մորիայի շնորհած հնարավորությանը համապատասխան, որը տրվել է Մեծ Սպիտակ Եղբայրության Դեսպանորդ Տատյանա Միկուշինայի միջոցով, ես խնդրում եմ, որպեսզի Աստծո Կամքը դրսևորվի իմ այս գործում, որը ֆիզիկական օկտավայում ես իրագործում եմ հանուն Աստծո

Այնուհետև դուք շարադրում եք այն միջոցառման կամ գործի էությունը, որում դուք ուզում եք ստանալ իմ անձնական օգնությունն ու Համբարձյալ Դասերի օգնությունը:

Դուք կարող եք ձեր այդ խնդրանքը գրել թղթի վրա և այրել այն: Այդ եղանակով, նույնիսկ չունենալով որևէ կազմակերպություն, դուք օգնություն եք ստանում, որն ուղղակիորեն ցուցաբերվում է ձեր Աստվածային գործերում՝ որտեղ էլ որ գտնվելիս լինեք:

Ոչ մի նշանակություն չունի՝ մենակ եք դուք գործում, թե համախոհների խմբի հետ:

Այն բանի համար, որպեսզի, որպես օգնություն ձեր գործում, կարողանաք օգտվել նաև դեսպանորդի կանչերից՝ խորհուրդ եմ տալիս ձեր խնդրանքը պարունակող նամակի պատճեն անմիջականորեն ուղարկել դեսպանորդին:

Այսօրվանից սկսած՝ Տատյանան, Մեծ Սպիտակ Եղբայրության Դեսպանորդի պատմուճանը կրելուց բացի, որը նա ստացել է համարյա մեկ տարի առաջ, կկրի նաև իմ անձնական դեսպանորդի պատմուճանը:

Այսպիսով, մենք շատ շուտով կճանաչենք այն բոլոր լուսակիրներին, ովքեր պատրաստ են միանալ այս նոր թողության շնորհին և գործել այդ թողության շնորհի շրջանակներում:

Սակայն, այստեղ կա տարբերություն՝ համեմատած մեր նախորդ թողության շնորհների հետ: Նախկինում մենք կիզակետն ամրագրում էինք կոնկրետ կազմակերպության վրա, որը գտնվում էր որևէ կոնկրետ երկրում: Եվ, որպես կանոն, դեսպանորդն այդ կազմակերպության գլուխն էր հանդիսանում, և նրա ուսերին էր դրվում ամբողջ կազմակերպչական աշխատանքը: Այժմ մենք ընտրել ենք այլ ճանապարհ: Մենք ձեր խնդրանքով կհովանավորենք այն կազմակերպություններին, որոնք դուք կստեղծեք ձեր բնակավայրերում:

Մի' սպասեք որևէ հրամանի, այլ առաջնորդվեք ձեր սրտի թելադրանքով:

Դուք մարմնավորվել եք, և ձեզնից յուրաքանչյուրը մարմնավորում է ստացել որոշակի առաքելությամբ: Եվ դուք գիտեք, թե ինչ պետք է անեք:

Պարտադիր չէ, որ դուք կազմակերպություն հիմնեք, որն ընդգրկում է ձեր գործունեության բոլոր ասպեկտները: Դեռ ավելին՝ պարտադիր չէ, որ դա լինի հասարակական կամ կրոնական կազմակերպություն:

Դուք կարող եք բացել առևտրական կազմակերպություն, որպեսզի ձեր երկրի ներսում հաստատեք Աստվածային սկզբունքների վրա հիմնված գործարարության վարման մեթոդներ: Կարող եք բացել առողջապահական և կրթական ձեր հաստատությունները:

Միակ պահանջը հետևյալն է. ձեր կազմակերպության գերակայությունը պետք է լինեն նրա հիմքում դրված Աստվածային սկզբունքները և ձեր շրջապատի մարդկանց ցուցաբերվող օգնությունը:

Փողերի հետևից մի' ընկեք: Դրամ կունենաք այնքան, որքան անհրաժեշտ է՝ ձեր պլանների իրականացման համար:

Դրամը՝ փողերի էներգիան, երկրորդական գործոն են հադիսանում: Ամենակարևորը ձեր սրտերի մաքրությունն է և Աստծո Կամքը կատարելու ձեր ցանկությունը:

Դա ձեր ծառայությունն է, որը եկել եք ի կատար ածելու այդ աշխարհում: Եկել է կոնկրետ գործողությունների ժամանակը: Եվ մի' ասեք ինձ, որ չգիտեք, թե ինչ անեք: Նայեցե'ք ձեր շուրջը:

Մի՞թե ձեր աչքերը չեն տեսնում, թե որտեղ կարող են ներդրվել ձեր կարողությունները, ձեր ջանքերը, ձեր ձեռքերն ու ոտքերը:

Եկել է կոնկրետ գործողությունների ժամանակը: Դուք եկել եք այս աշխարհ, որպեսզի գործեք: Բարի' եղեք կատարել ձեր պարտքը:

Հերիք են դատարկ խոսքերն ու այն պարզաբանումները, թե ո'վ է Ուղու վրա վրա ավելի մեծ արդյունքների հասել: Ես ուզում եմ տեսնել, թե դուք իրապես ինչ կարող եք անել ձեզ շրջապատող ֆիզիկական աշխարհում:

Դուք այդ աշխարհն եք եկել գործելու համար: Կատարեցե'ք ձեր պարտքը...

Եվ, եթե մինչև հիմա չհասկացաք, թե ինչի մասին եմ խոսում, ապա ստիպված կլինեմ իջնել ձեզ մոտ, թևերս կշտել և ցույց տալ, թե ինչ անեք:

Տեսե'ք, թե որքան աղբ կա ձեր շուրջը:

Եվ դա միայն ֆիզիկական աղբ չէ: Դա նաև այն աղբն է, որով հեղեղված են ձեր բոլոր տեղեկատվական միջոցները՝ հեռուստատեսությունը, ռադիոն, Ինտերնետը, թերթերը:

Զբաղվե'ք ձեր շուրջն ու ձեր գիտակցության մեջ եղած աղբի հավաքման գործով:

Եվ, եթե ձեզնից որևէ մեկը չգիտի, թե որտեղ ներդնի իր ջանքերը, ապա նրան մնում է միայն աղոթել և Աստծուց լուսավորություն խնդրել, քանի որ նա չափազանց շատ է հեռացել Աստվածային Իրականությունից և նույնիսկ չի կարող գիտակցել, թե այն աշխարհը, որում ինքը գտնվում է, որքան է կտրված Աստվածային Իրականությունից:

Ժամանակը փոխվել է, և բոլորաշրջանների հերթագայությանը զուգընթաց մենք ընտրում ենք գործողությունների այլ եղանակ:

Մենք չենք հիմնի միասնական կազմակերպություն, որը կարող է համեղ պատառի ու գայթակղության վերածվել նրանց համար, ովքեր ուզում են ղեկավարել:

Ո'չ մենք կտեղադրենք մեր Լույսի կիզակետը ցանկացած կազմակերպության վրա, որը համապատասխանում է մեր սկզբունքներին, և որն ուղղակիորեն կամ մեր դեսպանորդի միջոցով կդիմի մեզ՝ մեր խնամակալությունը ստանալու համար: Եվ մենք կգործենք յուրաքանչյուրի միջոցով, ով նախապատրաստել է իր տաճարը մեր գալստյան համար: Մենք պարզապես կօգտվենք ձեր տաճարը մուտք գործելու ձեր հրավերից և ձեր այն առաջարկից, որ ֆիզիկական պլանում դառնաք մեր ձեռքերն ու ոտքերը:

Եվ մենք կմտնենք ձեր տաճարները: Եվ դա տեղի կունենա այնպես բնականորեն, որ դուք նույնիսկ չեք նկատի մեր ներկայությունը, իսկ մենք ցույց կտանք ձեզ այն լավագույն ուղին, որով դուք կարող եք գործել, ինչպես նաև՝ ցույց կտանք, թե առաջին հերթին որտեղ ներդնեք ձեր ջանքերը:

Եվ, եթե ձեզնից որևէ մեկն ասի, թե ինքը ոչ մի հնարավորություն չունի, որ ստեղծի իր կազմակերպությունն ու բացի իր գործը, թե ինքը ոչ մի համախոհ ու կողմնակից չունի և բոլորովին մենակ է, ապա թույլ տվեք չհավատալ:

Դուք մարդկանց մեջ եք ապրում, և այդ մարդիկ ձեր օգնության կարիքն ունեն: Դուք չորս ստորին մարմին ունեք, և այդ մարմինները մաքրման կարիք ունեն:

Ըստ այդմ՝ մի' ասեք ինձ, որ դուք չգիտեք, թե ինչ անեք և չգիտեք, թե ինչով զբաղվեք:

Եկել է ակտիվ գործողությունների ժամանակը: Ձեզ կցուցաբերվի Երկնոլորտների օգնությունը ձեր բոլոր նախաձեռնություններում, եթե դրանք համապատասխանում են Աստծո Կամքին...

Էլ ինչի՞ն եք սպասում:

Ի՞նչ է, ես իսկապես գամ և ցույց տամ, թե ի՞նչ անեք: Այդ դեպքում դեմ տվեք ձեր ուսերը, և ես իմ պարտականությունների ու աշխատանքի մի մասը կդնեմ դրանց վրա...

Ամեն ոք պետք է իր գործն անի: Սկսե'ք գործել, և դուք կզմայլվեք այն օգնությամբ, որը ձեզ կցուցաբերվի:

ԵՍ ԵՄ Էլ Մորիան, և ես մշտապես ձեզ հետ եմ՝ այնտեղ, որտեղ դուք կոնկրետ գործեր եք անում՝ հանուն Աստծո:

Տատյանա Միկուշինա, 2005

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ