Եկել է պահը, երբ ձեր գիտակցության մեջ

պետք է հրաժարվեք պայքարի ցանկացած դրսևորումից

Պաշտելի Էլ Մորիա

20 մարտի, 2005 թիվ

ԵՍ ԵՄ Էլ Մորիան: Ես եկա...

Պաշտելինե՛րս, դուք ինձ ճանաչեցի՞ք: Զննե՛ք ձեր թրթիռները: Բոլոր խոսքերից ու պատկերներից այն կողմ կա մի բան՝ Աստվածային Իրականությունը, որը հնարավոր չէ շփոթել ինչ-որ այլ բանի հետ:

Ես ձեզ այցի եմ եկել այդ Բարձրագույն Իրականությունից, որպեսզի տամ հետևյալ Ուսմունքը:

Երբ ես վերջին անգամ մարմնավորվեցի, և այդ մարմնավորման մեջ դուք ինձ ճանաչեցիք որպես Էլ Մորիա, եկել էի այն նպատակով, որպեսզի արևմտյան աշակերտներին տամ գաղտնի գիտելիքների այն մասը, որին տիրապետում էին ձեռնադրյալները՝ սկսած հինավուրց Լեմուրիայի և Ատլանտիդայի ժամանակներից: Դեպի այդ գիտելիքներ տանող մուտքը բաց է եղել շատ քիչ թվով ձեռնադրյալների համար, որոնք մարմնավորվում էին նորից ու նորից, որպեսզի ֆիզիկական օկտավայում վառ պահեն Ճշմարտության բոցը :

Ճշմարիտ Գիտելիքի կրակը չի մարել երբեք, բայց այն մատչելի է եղել մարդկանց շատ փոքր շրջանի համար, որոնք բծախնդրորեն պաշտպանում էին այդ գիտելիքներն անգետներից ու նորելուկներից:

Մենք, երեք արքաներս՝ Էլ Մորիան, Կութհումին և Ջավալ Կհուլը, մարմնավորվեցինք 19-րդ դարում և հնարավորություն ունեցանք տալու այն գաղտնի գիտելիքների մեծ մասը, որին տիրապետում էին այս մոլորակի միայն բարձրագույն ձեռնադրյալները: Մեզ հաջողվեց ստեղծել Թեոսոֆիական Ընկերություն կազմակերպությունը, որի նպատակն այդ գիտելիքների տարածումն էր:

Այն պատճառով, որ Արևմուտքը բացասաբար էր վերբերվում ամեն ինչին, ինչը դուրս էր ելնում Հնդկաստանից և Տիբեթից՝ համարելով, որ դրանք իբր ավելի ցածր մակարդակի գիտելիքներ են, քան այն գիտելիքները, որոնց տիրապետում էին այն ժամանակվա լավագույն ուղեղները, մենք ստիպված եղանք օգտագործել միջնորդների, որոնք ունակ էին ընկալելու և վերարտադրելու մեր ֆիզիկական ուղեղներում առկա պատկերներն ու գիտելիքները: Որպես տեղեկատվության այդպիսի ընդունիչ ծառայեց Ե. Պ. Բ.-ն՝ մեր հավատարիմ աշակերտուհին ու հետևորդուհին: Մեր գաղափարների առաջխաղացման նպատակով մենք  օգտվեցինք նաև մի քանի այլ մարդկանց ծառայությունից, որոնք   Անգլիայի արիստոկրատական շրջանակներից էին:

Մեր թելադրությամբ գրվեցին մի շարք գրքեր: Մենք բծախնդրորեն ստուգում էինք այն ամենը, ինչը հանձնվում էր տպագրության, որպեսզի հնարավորինս ավելի բարձր որակով մատուցվի Ճշմարտությունը: Եվ իրոք, բոլոր աշխատությունները, որոնք լույս տեսան Բլավատսկայայի միջոցով, պարունակու՛մ էին Ճշմարտություն. սակայն նյութի մատուցման ձևը դիտմամբ խճողված էր, որպեսզի այդ Ճշմարտությունից կարողանային օգտվել մարմնավորման մեջ գտնվող միայն այն հոգիները, որոնք բանալի կստանային դրա ճանաչման համար:

Մեր նպատակն իրագործվեց փայլուն կերպով:

Բլավատսկայայի կողմից հրատարակած աշխատությունների տեսքով մենք Երկրի վրա թողեցինք հինավուրց Ճշմարտության նյութական վկայությունը:

Թեև, իրականում, այդ աշխատությունների իսկական հեղինակները մենք էինք:

Մենք ի վերջո հասանք մեր առջև դրված նպատակին: Արևմուտքի լավագույն ուղեղների ստեղծագործական միտքը ճիշտ ուղղություն ձեռք բերեց: Եվ մեր կողմից ցանված գիտելիքի սերմը ծլարձակումներ տվեց հաջորդ՝ 20-րդ դարի, էզոթերիկական ուսմունքներում:

Մենք չէինք կարող մեր Ուսմունքը տալ Ռուսաստանում: Այդ երկիրն ամենաշատն էր ընկալունակ այդ գիտելիքի նպատմամբ, բայց հատուկ այն բանի համար, որ գիտելիքը մատչելի չլինի ռուսներին, մեզ ընդդիմադիր ուժերը ձեռնարկեցին բոլոր հնարավոր փորձերը, որպեսզի տրված Ուսմունքը տարածում գտնի Ռուսաստանում  ամբողջ 100 տարի անցնելուց հետո միայն:

Եվ երբ այն վերջապես հասավ Ռուսաստան, գիտելիքին միախառնվել և նրան մթագնել էին այլևայլ շատ  Ուսմունքներ, որոնք ծնունդ էին առել Ամերիկայի հողում:

Չնայած այդ ուսմունքների հիմքում ընկած էին այն գիտելիքները, որոնք շարադրված էին Բլավատսկայայի կողմից հրատարակված մեր աշխատություններում, այնուամենայնիվ ամերիկյան մտածողությանը հատուկ աղավաղումները նշանակալից չափով արդեն առկա էին այդ ուսմունքներում:

Եվ եթե մենք գիտելիքները տալու պահին միայն դիտմամբ խճճում էինք տեղեկատվությունը, որպեսզի այն մերկ տեսքով չհայտնվի անպատրաստ ուղեղների առջև, ապա ամերիկանացված նոր ուսմունքներում ճշմարտությանը սուտ էր խառնվել՝ առանց մեր ցանկությունը հաշվի առնելու:

Ահա այդ ամերիկանացված սուռոգատնե՛րն ի վերջո հասան Ռուսաստան: Իսկ օգուտը միայն այն եղավ, որ մարդիկ դիմեցին Բլավատսկայայի աշխատություններին, որոնց հավաստիության համար մենք անձնական պատասխանատվություն ենք կրում, քանզի ինքներս  մասնակցել ենք այդ գրքերի ստեղծման գործին:

Այնուհանդերձ, անկեղծ աշակերտների մտքերում շփոթություն առաջացավ՝ կապված այն բանի հետ, որ շատ հակասություններ էին նկատվում ամերիկանացված ուսմունքների և մեր կողմից տրված ուսմունքների միջև:

Քանի որ նորացված ուսմունքները տրվել էին պարզ ու մատչելի լեզվով, ապա նախապատվությունը տրվեց հատկապես այդ ուսմունքներին:

Սակայն եկել է ժամանակը, երբ հրամայական պահանջ է զգացվում պարզաբանելու հիմնական և գլխավոր հակասությունը. և դա վերաբերում է լքյալ հրեշտակների ու Լյուցիֆերի անկման հարցին:

Անցյալ տարի մենք փորձեցինք մեր Դեսպանորդ Տատյանայի միջոցով տալ լքյալ հրեշտակների և մարդկության անկման հարցի ավելի պարզ շարադրանք՝ պարզաբանելով և լուսաբանելով Գաղտնի Վարդապետության շարադրանքը:

Եվ ահա այժմ ես նորից ստիպված եմ անդրադառնալ այդ հարցին, որովհետև մենք տեսնում ենք, որ  մեր լավագույն աշակերտների համար այն ելել է առաջին պլան:

Այդ պատճառով պնդում ենք, որպեսզի դուք առավել ուշադիր դիտարկեք այդ թեման՝ այնպես, ինչպես այն շարադրված է Գաղտնի Վարդապետության մեջ:

Եկել է պահը, երբ ձեր գիտակցության մեջ պետք է հրաժարվեք պայքարի ցանկացած դրսևորումից, այդ թվում նաև լքյալ հրեշտակների դեմ պայքարից:

Իրականում այդ հարցում բախվել են երկու տեսակետներ. երկու տարբեր մոտեցումներ՝ մարդկության պատմությանն ու տիեզերքի զարգացման ելակետին վերաբերող հայացքների նկատմամբ: Մեկն այն մոտեցումն է, որը հատուկ է արևելյան փիլիսոփայությանը, և որն արտացոլված է Հնդկաստանի և Տիբեթի կրոնական համակարգերում, իսկ մյուսն այն մոտեցումն է, որը հատուկ է արևմտյան գիտակցությանը՝ փոխառնված այնպիսի աշխարհայացքից, ինչպիսին արևմտյան քրիսոնեական միտքն է և այդ ամերիկանացված նոր ուսմունքները:

Ռուսաստանը՝ որպես արևելքի և արևմուտքի միջև ընկած երկիր, իր աշխարհագրական դիրքով կարողություն ունի այդ երկու փիլիսոփայական համակարգերն ընկալելու և յուրացնելու:

Ըստ այդմ՝ մենք մորից ներկայանում ենք ռուսազգի Դեսպանորդի միջոցով, որպեսզի ուղղություն տանք ձեր մտքին:

Լքյալ հրեշտակների և, այսպես կոչված, Լյուցիֆերի խռովության հարցերը ոչ մի տեղ ավելի լավ չեն շարադրված, քան մենք ենք դա արել՝ գտնվելով մարմնավորված վիճակում:

Ուստի եկել է ժամանակը վերաիմաստավորելու անցյալում տրված գիտելիքը և բարձրացնելու Ճշմարտության վերբերյալ ձեր պատկերացումը նոր մակարդակի վրա:

Ամեն անգամ, երբ ձեր մեջ ցանկություն է առաջանում պայքարի մեջ մտնելու լքյալ հրեշտակների հետ, հիշեցեք, որ ձեզնից յուրաքանչյուրն իր մեջ ունի այդ հրեշտակը՝ որպես, այսպես կոչված, հինգերորդ սկզբունք կամ Ես-Քրիստոս:

Դուք չեք կարող կռիվ տալ ձեր մի մասի հետ: Ձեր խնդիրն է հենց այն, որ օգնեք այդ ընկած հրեշտակին վերադառնալու Տուն՝ Աստծո մոտ: Իսկ նրան դա խանգարում են անել ձեր չորս ստորին մարմինները, որոնք Երկրի վրա ձեր ունեցած երկար ու ձիգ մարմնավորումների ընթացքում կքել են ձեր կուտակած կարմայի բեռի տակ:

Ուստի ձեր բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն այն բանին, որ ազատվեք ձե'ր իսկ անիրական մասից, ձեր էգոյից, ձեր կարմայական նստվածքներից, ապա բարձրացնեք ձեր գիտակցությունը մինչև Ես-Քրիստոսի մակարդակին՝ ձեր Պահապան-Հրեշտակի մակարդակին:

Դա ձեր էվոլյուցիայի հաջորդ փուլն է, և այն տեղի կունենա, որքան էլ ուժեղ ընդդիմանաք ու կառչեք հաճկատարությամբ ձեզ մատուցվող համակարգից, որը մղում է ձեզ դեպի պայքարի ուղին:

Հիշեցե՛ք Քրիստոսի Ուսմունքը, հիշեցե՛ք Բուդդայի Ուսմունքը. արդյոք նրանցից որևէ մեկն ուսուցանու՞մ էր պայքարել լքյալ հրեշտակների դեմ:

Վերընթերցե՛ք Աստվածաշունչը: Նույնիսկ այդ, մեր տեսակետից՝ ոչ այնքան մաքուր մնացած աղբյուրում, դուք կարող եք գտնել Երկրի զարգացման պատմության մասին ճշմարիտ պակերացումներ, եթե այդ հատվածները կարդաք՝ օգտվելով Գաղտնի Վարդապետության մեջ եղած բանալիներից:

Շատ ջանք ու էներգիա մենք ծախսեցինք, որպեսզի հաղթահարենք Տատյանայի արտաքին գիտակցության դիմադրությունը՝ նախորդ դեսպանորդների նկատմամբ նրա ունեցած ամեն մի նախապատվությունը և լքյալ հրեշտակների մասին նրա ունեցած պատկերացումը, որն ինքը ստացել էր ամերիկյան դեսպանորդներից:

Քանի դեռ այս դեսպանորդի միջոցով խոսելու հնարավորություն կա, ես ասում եմ և հաստատում, որ ժամանակը փոխվել է, որ անհրաժեշտ է բարձրանալ Աստվածային Ճշմարտության գիտակցման նոր մակարդակի վրա:

Դուք ունեք այլընտրանք: Կարող եք դեռ երկար մտորել: Սակայն մի՛ մոռացեք, որ կան տիեզերական ժամկետներ, և ովքեր չտեղավորվեն այդ ժամկետներում, ստիպված կլինեն կուլ տալու ճանապարհի փոշին:

ԵՍ ԵՄ Էլ Մորիա Խանը:

Տատյանա Միկուշինա, 2005

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ