Գործերով աղոթքը միշտ եղել է և կմնա որպես աղոթքի ամենաբարձր ձևերից մեկը

Պադրե Պիո

19 ապրիլի, 2005 թիվ

ԵՍ ԵՄ Պադրե Պիոն: ԵՍ ԵՄ՝ այս դեսպանորդի միջոցով եկածս:

Հնարավոր է՝ շատերի համար իմ անունն անծանոթ է:

Ես ապրել եմ Եվրոպայում անցյալ դարում, և ես Հռոմի Կաթոլիկական Եկեղեցու վանական էի:

Ես հայտնի դարձա իմ ձեռք բերած Սուրբ Հոգու շնորհների շնորհիվ, բայց մարդկանց մեծ մասն ինձ գիտեր այն խարանների շնորհիվ, որոնք ես կրում էի իմ կյանքի մեծ մասի ընթացքում:

Մարդկանց ամբոխները գալիս էին իմ վարած ժամերգությանը մասնակցելու, որպեսզի տեսնեն իմ խարանները:

Ես կրում էի այդ բեռն իմ մարմնի վրա, որովհետև այն ինձ վրա էի վերցրել ներքին մակարդակներով: Այդ խարանները կրելն իմ հոգու ինքնակամ ցանկությունն էր: Այդ խարանների հետ մեկտեղ ես ինձ վրա էի վերցրել համաշխարհային կարմայի նշանակալի մաս:

Ողջ կյանքում ես Հռոմի Կաթոլիկական Եկեղեցուն եմ պատկանել և ծառայել այդ եկեղեցուն: Արդեն իմ մահից հետո շատերն էին ինձ օրինակ բերում՝ որպես եկեղեցուն նվիրվածության և եկեղեցական դոգմաներին ու կանոններին հնազանդ լինելու օրինակ:

Իրոք՝ ես մնացի եկեղեցում նույնիսկ այն բանից հետո, երբ երկար տարիներով ինձ զրկեցին այցելուների խոստովանանքներն ընդունելու իրավունքից: Դա իմ սպասավորության հիմնական մասն էր: Խոստովանության ընթացքում ես ինձ վրա էի վերցնում խոստովանող մարդկանց կարմայի մի մասը, որպեսզի թեթևացնեմ նրանց բեռը: Ես նաև հնարավորություն ունեի խոստովանության ընթացքում տեսնելու այն խնդիրների իրական պատճառները, որոնց հետ մարդիկ կյանքում բախվում էին, և կարողանում էի նրանց հոգու համար անհրաժեշտ խրատներ տալ: Ես զրուցում էի ո'չ միայն մարդու հետ, ով խոստովանում էր, այլ նաև զրուցում էի նրա հոգու հետ և անում հնարավոր ամեն ինչ, որպեսզի թեթևացնեմ այն բեռը, որն ընկած էր այդ մարդու ուսերին՝ անցյալի իր արարքների պատճառով: Չնայած՝ արևմտյան քրիստոնեական եկեղեցում չի օգտագործվում այնպիսի տերմին, ինչպիսին կարման է: Սակայն ես հնարավորություն ունեի տեսնելու հոգու տառապանքների պատճառները և ինձնից կախված ամեն ինչ անում էի, որպեսզի թեթևացնեմ այդ տառապանքները և խոստովանող մարդու արտաքին գիտակցությունն ուղղեմ դեպի այն ճշմարիտ ուղին, որը թույլ է տալիս ապագայում խուսափել հոգու տառապանքների պատճառներից:

Շատերն են ինձ մատնացույց անում՝ որպես եկեղեցական հիերարխիային հնազանդ լինելու օրինակ: Ես իսկապես չլքեցի եկեղեցին այն բոլոր տարիների ընթացքում, երբ ստիպված էի սպասել խոստովանանք ընդունելու իմ իրավունքի վերականգմանը: Ես չլքեցի եկեղեցին ո'չ այն պատճառով, որ հաշտվեցի եկեղեցու ղեկավարության կողմից իմ նկատմամբ ցուցաբերած անարդար վերաբերմունքի հետ: Ես այլ ուղի չէի տեսնում՝ բացի Հռոմի Կաթոլիկական Եկեղեցին, որից օգտվելով ես կկարողանայի այդքան գործուն ծառայություն մատուցել մարդկանց: Եվ ինչո՞վ կարող էի հակադրվել եկեղեցու ղեկավարության այդ որոշմանը: Իմ պայքարո՞վ: Սկսելով պայքարել մարդկանց ծառայելու իմ իրավունքի համա՞ր:

Ես արդարամտորեն դատեցի, որ Աստված իրավունք ունի ցանկացած եղանակով փորձել ինձ: Եվ Նա դա արեց եկեղեցու ղեկավարության միջոցով:

Աստված զրկեց ինձ իմ շնորհն օգտագործելու իրավունքից. Աստված՝ և ո'չ մարդիկ, ովքեր տվյալ դեպքում հանդես եկան որպես Նրա կամքի կատարողներ:

Ըստ այդմ՝ խոսքը չի գնում եկեղեցու ղեկավարության ու կանոնների առջև իմ խոնարհության ու հնազանդության մասին, այլ խոսքը գնում է Աստծո Կամքի առջև իմ խոնարհության ու հնազանդության մասին:

Աստված իրավունք ունի զրկելու մեզ այն ամենից, ինչի նկատմամբ մենք թեկուզ շատ չնչին կապվածություն ենք զգում՝ դրանով փորձելով Իր Կամքին մեր նվիրվածությունն ու մեր հնազանդությունը:

Գոյություն ունեն միայն Աստծո հետ ձեր փոխհարաբերությունները՝ ձեր անձնական փոխհարաբերություններն Աստծո հետ, և ձեր անձնական փոխհարաբերությունները սատանայի հետ: Ե'վ մեկը, և' մյուսը գտնվում են ձեր ներսում: Այդ պատճառով, այնքան էլ էական չէ, թե ինչ կրոնի, կրոնական խմբի կամ կրոնական ուղղության եք դուք հարում: Ամենակարևորը ձեր անձնական փոխհարաբերություններն են Աստծո հետ:

Դուք կարող եք վազել մի եկեղեցուց մյուսը, մի կրոնից մյուսը, բայց ձեր հոգում հանգստություն չեք գտնի այնքան ժամանակ, քանի դեռ չեք հասկացել, որ և' Աստված, և' սատանան գտնվում են ձեր ներսում: Իսկ արտաքին կրոնն ու արտաքին կրոնական համակարգն ունեն միայն լրացուցիչ նշանակություն: Եվ նրանք օգտակար են միայն այնքան ժամանակ, քանի դեռ օգնում են ձեզ կողմնորոշվելու ձեր ներքին խնդիրներում ու հարցերում: Այնքան ժամանակ, քանի դեռ օգնում են ձեզ լուծելու ամենակարևոր հարցը՝ Աստծո հետ ձեր փոխհարաբերությունների հարցը:

Եվ դուք մշտապես պետք է հիշեք, որ յուրաքանչյուր եկեղեցում կան մարդիկ, ովքեր ճշմարիտ սպասավորներ են, և կան մարդիկ, ովքեր եկեղեցի են եկել, որպեսզի երկրպագեն իրե'նց իսկ էգոյին:

Եվ ճշմարիտ սպասավորները միշտ ավելի քիչ են: Բայց նրանք կան բոլոր կրոններում ու եկեղեցիներում: Քանզի ցանկացած եկեղեցու ուժը հիմնված է այն Լույսի վրա, որն իրենց մեջ կրում են այդ եկեղեցու և այդ կրոնի սրբերը:

Եթե եկեղեցին սկսում է հալածել իր սրբերին, ապա այդպիսի եկեղեցին դատապարտված է դանդաղ մահվան, որովհետև զրկվում է այն հիմքից, որի վրա հենված է:

Ըստ այդմ՝ դուք կարող եք փնտրել նոր կրոններ ու նոր մարդկանց, որոնք ձեզ գիտելիք են տալիս, բայց դուք կարող եք նաև մնալ ավանդական եկեղեցիների և ավանդական կրոնների շրջանակներում: Ամեն ինչ որոշվում է ոչ թե ճշմարիտ կամ ոչ-ճշմարիտ կրոնական ուղղության արտաքին պատկանելությամբ, այլ որոշվում է ձեր ներքին մղումով և ձե'ր իսկ ներսում ճշմարտության որոնմամբ:

Եվ, եթե ձեր մղումներն անկեղծ են, ապա ցանկացած կրոնական դավանանքի շրջանակներում դուք կգտնեք մարդկանց, որոնց թրթռանքները համահունչ են ձեզ, և նրանցից դուք կստանաք հենց այն, ինչը տվյալ պահին ձեր հոգու զարգացման համար հանդիսանում է ամենաանհրաժեշտը: Իսկ դա կարող է լինել ո'չ միայն հավանություն տալու և խրախուսանքի խոսք, այլ նաև փորձաքննություն, որին դուք պետք է պատվով դիմանաք, քանի որ այդ պահին դա հենց այն է, ինչն ամենաշատն է անհրաժեշտ ձեր հոգու զարգացման համար:

Եվ հավանականությունն այն բանի, որ պաշտոնական կրոնի սահմաններում դուք կբախվեք կեղծ կրոնական հոսանքների ու աղանդների հետ, ճիշտ այնքան է, որքան հավանականությունն այն բանի, որ կբախվեք կրոնի կեղծ մեկնաբանների հետ՝ հին, թվում է թե՝ վաղուց ստուգված դավանաբանությունների ներսում:

Ձեր թրթիռներով ու էներգիաներով դուք ինքնե'րդ եք դեպի ձեզ քաշում այն կյանքային իրավիճակները, որոնք, ըստ էության, այն տեստերն են հանդիսանում ձեր ուղու վրա, որոնք դուք պետք է պատվով հաղթահարեք:

Ըստ այդմ՝ մի' ձգտեք փնտրել Աստծուն ձեզնից դուրս: Ձգտե'ք Աստծո հետ փոխհարաբերություններ հաստատել ձեր ներսում: Եվ ձեր ուղու վրա դուք անպայման կհանդիպեք մարդու՝ հոգևորականի աստիճանով կամ առանց դրա, որը ձեզ կտա ձեր ուղու համար անհրաժեշտ գիտելիքներ:

Կարողացե'ք ունկնդրել ձեր սրտին, կարողացե'ք զանազանել գառան մորթով գայլերին, որոնք, առատորեն դես ու դեն ընկած, միջոց են փնտրում տիրանալու ձեր հոգուն՝ ինչպես ավանդական կրոնական դավանաբանությունների ներսում, այնպես էլ դրանցից դուրս: Եվ ոչ մի երաշխիք չկա, որ այն մարդը, որին դուք ձեր ուղու վրա կհանդիպեք պաշտոնական եկեղեցու սահմաններից դուրս, կտա այն, ինչ ձեզ անհրաժեշտ է:

Դուք հայտնվում եք այն կյանքային իրադրություններում, որոնք դեպի ձեզ եք քաշում ձեր թրթիռներով:

Եվ, եթե մեկին անհրաժեշտ է դուրս գալ ավանդական եկեղեցու սահմաններից, ապա մյուսին հատկապես անհրաժեշտ է մնալ այդ եկեղեցու շրջանակներում: Ո'չ այն պատճառով, որ այդ եկեղեցին այդքան լավն է, այլ պարզապես այդ մարդու անփորձ հոգու համար ավելի լավ կլինի, եթե նա գտնվի սովորական փոշեկոլոլ ավանդության շրջապատում: Իսկ թարմ օդից այդպիսի հոգին կարող է հիվանդանալ և չդիմանալ փորձություններին:

Չկան և չեն կարող լինել բոլորի համար ընդհանուր հանձնարարականներ: Յուրաքանչյուր մարդ գտնվում է էվոլյուցիոն զարգացման իր աստիճանի վրա: Եվ այն, ինչ լավ է մեկի համար, մյուսի համար պարզապես կարող է կործանարար լինել:

Իսկ վերջում ես կուզենայի տալ մի քանի հանձնարարականներ:

Երբեք մի' շտապեք ձեզ վրա վերցնել պարտավորություններ, որոնք կապված են ինչ-որ կազմակերպության հետ ունեցած ձեր ֆինանսական կապերի հետ: Երբեք մի' ստորագրեք ոչ մի արտաքին փաստաթուղթ կամ պայմանագիր:

Աստծո հետ ձեր փոխհարաբերությունները չեն կարող հիմնված լինել որևէ պարտավորության վրա, որը ձեզ կապում է ինչ-որ եկեղեցու կամ կազմակերպության հետ:

Դուք և միայն դու'ք կարող եք որոշել, թե որքան փող կամ կարողություն զոհաբերեք այս կամ այն կազմակերպության կամ եկեղեցու համար:

Իսկ ֆիզիկական պլանում գտնվող և ոչ մի կազմակերպություն չի կարող ձեզ ստիպել, որ ձեզ վրա վերցնեք այդ կազմակերպությունը պահելու ֆինանսական պարտավորություններ:

Որպեսզի գտնեք դեպի Աստված տանող ուղին, հարկ չկա, որ դուք պատկանեք որևէ արտաքին կազմակերպության: Բայց այն բանի համար, որպեսզի ձեր կյանքում իրագործեք Աստվածային ղեկավար սկցբունքներն այն երկրի կանոններին համապատասխան, որում դուք ապրում եք, ձեզ կարող է պետք գալ որևէ արտաքին կազմակերպություն: Սակայն բոլորովին պարտադիր չէ, որ այդ կազմակերպությունը լինի կրոնական: Դա կարող է լինել ցանկացած կազմակերպություն, որը նախատեսված է Աստվածառաջնորդության սկզբունքների ներդրման համար կյանքի այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են երեխաների դաստիարակությունը, զառամյալների և ընչազուրկների խնամքը, առողջապահությունը, բժշկական սպասարկումը, կրթությունը և նույնիսկ՝ ցանկացած բիզնեսը:

Կյանքը բազմազան է, և մարդկային գործունեության ցանկացած բնագավառ կարիք ունի այն բանին, որ հիմնված լինի բարձրագույն Աստվածային սկզբունքների, այլ ոչ թե շահառության սկզբունքների վրա: Եվ միայն ձեզնից է կախված, թե ձեր կյանքում ինչ սկզբունքներով կառաջնորդվեք այդ կազմակերպությունները հիմնելու ընթացքում:

Եվ երբեմն, եթե դուք ունակ եք ստեղծել կազմակերպություն և այն ղեկավարել բարձրագույն Աստվածային սկզբունքներին համապատասխան, ապա դուք ավելի քիչ օգուտ չեք բերում, քան եթե ձեր կյանքը նվիրաբերեիք վանքում աղոթելուն:

Գործերով աղոթքը միշտ եղել է և կմնա որպես աղոթքի ամենաբարձր ձևերից մեկը:

ԵՍ ԵՄ Պադրո Պիոն

Տատյան Միկուշինա, 2005

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ