Պայքարի զգացմունքը Աստվածային զգացմունք չէ

Պաշտելի Ալֆա

18 մարտի, 2005 թիվ

ԵՍ ԵՄ Ալֆան: Ես ահա եկել եմ: Համաձայն Օրենքի, Ես  կարող եմ մտնել դեսպանորդի տաճարը՝ միայն նրա հրավերով:

Տատյանան ինձ հրավիրել է: Եվ ահա ես հնարավորություն ունեմ նորից խոսելու ձեզ հետ:

Երկնոլորտների ցանկությունն է՝ շարունակել այս դեսպանորդի միջոցով խոսելն այնքան ժամանակ, քանի դեռ չեն փոխվել արտաքին ու ներքին հանգամանքները:

Ձեր աշխարհը նման է ճահճի, և հենց որևէ մարդու ներքին թրթիռները սկսում են չափազանց շատ տարբերվել ձեր աշխարհի միջին թրթռանքից, ապա Օրենքի ընդդիմությունն սկսում է ջանքեր գործադրել, որպեսզի ամեն կերպ խլացնի իր համար վտանգ ներկայացնող աղբյուրը:

Ձեր աշխարհի հետ այս կամ այլ կերպ կապված համարյա յուրաքանչյուր էակի կողմից բարձր թրթիռներն ընկալվում են որպես վտանգի աղբյուր: Լույսի այդ թրթիռներն, իսկապես, իրենց մեջ վտանգ են պարունակում: Նրանք ավերում են այն ամենը, ինչը չի համապատասխանում տիեզերական էվոլյուցիայի հաջորդ փուլին համապատասխանող Աստվածային մտահղացմանը:

Ժամանակը փոխվել է: Եվ եթե նախկինում մենք կարող էինք գործել մեր դեսպանորդների միջոցով, և այդ գործողությունը կարելի էր նմանեցնել Լույսի առվակի, ապա այժմ արդեն այն ավելի շատ նման է Լույսի ջրվեժի:

Մենք ձգտում ենք լցնել ձեր աշխարհը, որքան հնարավոր է, ավելի մեծ Լույսի հոսքով: Եվ այդ հոսքը տառացիորեն կսրբի այն ամենը, ինչը չի համապատասխանի Երկրի էվոլյուցիայի հաջորդ փուլի համար նախատեսված Աստծո մտահղացմանը:

Ուստիև՝ դիմադրությունը հսկայական է: Եվ ճակատամարտի գիծն անցնում է մեր պատգամաբերների սրտերի միջով:

Դա, իրոք, վիթխարի ճակատամարտ է, որը պահանջում է ուժերի վիթխարի լարում:

Նոր փուլ է՝ նոր Տիեզերական հնարավորություն. և դիմադրություն՝ այդ հնարավորությանը: Այս տիեզերքը ձևավորող երկու ուժերը, որոնք արտաքնապես իրար հակադիր են երևում, իրականում պարզապես մասնակցում են Աստծո կողմից համայն տիեզերքի համար նախատեսված մտահղացման իրականցմանը:

Ուժերից մեկն այն է, որը նպաստում է պատրանքների երևակմանը՝ երևակված աշխարների ստեղծմանը: Եվ կա մյուս ուժը, որը նպաստում է երևակված աշխարհների վերադարձին դեպի նախասկզբնական, Չդրսևորված Ամենիմացության վիճակ:

Տիեզերքի փռման առաջին փուլում այն ուժը, որը նպաստում է պատրանքների ստեղծմանը, դիմադրության է հանդիպում մյուս ուժի կողմից, որը ձգտում է պահպանել նախասկզբնական անդորրությունը:

Այս տիեզերքի համար գոյություն ունեցող կրիտիկական պահից սկսած՝ ուժերը փոխում են իրենց դերերը, և դիմադրություն է ցուցաբերում այն ուժը, որը ձգտում է պահպանել պատրանքը:

Դրանք այն ուժերն են, որոնք տարբեր աշխարհայացքային համակարգերում անվանվել են Յան և Ին, արական և իգական նախասկիզբներ, բարու և չարի ուժեր:

Եվ ահա դուք տեսնում եք, որ այդ երկու ուժերն էլ Արարչի մտահղացման անհրաժեշտ մասերն են հանդիսանում: Նրանք իրար փոխլրացնում են, և, որքան աշխարհն ավելի մեծ խտություն ունի, այնքան ավելի մեծ թշնամություն է դրսևորվում այդ երկու ուժերի միջև:

Եվ հակառակը՝ որքան ավելի նուրբ է աշխարհը, այնքան ավելի ներդաշնակ է տիեզերքի այդ երկու հիմնական ուժերի փոխազդեցությունը:

Ձեր գիտակցության մեջ այդ երկու ուժերի միջև թվացյալ թշնամության հաղթահարումը հանդիսանում է այստեղ տրվող Ուսմունքի հիմնական մասը:

Պայքարի զգացմունքն Աստվածային զգացմունք չէ: Այն հատուկ է միայն հոծ աշխարհներին: Եվ Երկնոլորտներում ընթացող պայքարի նշանակության այն մեկնաբանությունները, որոնք տրվում են շատ ուսմունքներում, բոլորովին այլ իմաստներ են պարունակում իրենց մեջ: Դրանք տարբեր են լինում՝ կախված այն մակարդակից, որին պատկանում է զարգացման մեջ գտնվող էակների գիտակցությունը:

Կար այնպիսի փուլ, որի ընթացքում թույլատրելի էր այդ պայքարը մեկնաբանել որպես պայքար, որը տեղի է ունենում Երկնային հրեշտակների միջև: Դա համապատասխանում էր այդ փուլում ապրող մարդկանց գիտակցության մակարդակին:

Այժմ եկել է պահը, երբ անհրաժեշտ է փոխել իրար հետ կռիվ տվող հրեշտակների կերպարը ձեր գիտակցության մեջ, և այն փոխարինել այս տիեզերքի երկու հակոտնյա ուժերի փոխազդեցության գաղափարով:

Որքան դուք Ճշմարտությանն ավելի մոտ դիտարկեք այդ երկու ուժերի փոխազդեցությունը, այնքան ձեզ համար նվազ հիվանդագին կլինի Աստվածային Ճշմարտության իմացության նոր մակարդակին ձեր մոլորակի անցումը:

Այս աշխարհում ընթացող պայքարի ճիշտ ըմբռնումը ձեզ կազատի հոգևոր ուղու շատ սխալներից, որոնք կապված են ճշմարտության ձեր ըմբռնումն ուժով պնդելու ձեր ցանկության հետ:

Դուք կարող եք պնդել ձեր Ճշմարտությունը, բայց չպետք է պայքարի մեջ մտնեք յուրաքանչյուրի հետ, ով, ըստ ձեզ, սխալ է հասկանում Ճշմարտությունը և հենց միայն ձեր կարծիքով ենթակա է պատժի ու դատաստանի:

Թողեք դատեն նրանք, ում դա վիճակվա՛ծ է անել: Մի՛ փորձեք ձեր մարդկային գիտակցությամբ դատել այնպիսի բաների մասին, որոնք դեռևս հասու չեն ձեր հասկացողությանը:

Ապրե՛ք Աշխարհում, պահպանե՛ք Սիրո և Ներդաշնակության զգացումը, և ամեն ինչ իր տեղը կընկնի:

Ես հատուկ եկա, որ տամ այս կարևոր Ուսմունքը: Եվ հուսով եմ, որ ինձ հասկացաք:

ԵՍ ԵՄ Ալֆան՝ ձեր Երկնավոր Հայրը:

Տատյանա Միկուշինա, 2005

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ