Իմաստուն մարդն Աստծուն փնտրում է իր սրտում

Պաշտելի Մելքիսեդեկ

4 մայիսի, 2005 թիվ

ԵՍ ԵՄ Մելքիսեդեկը: ԵՍ ԵՄ՝ Աստծո այս դեսպանորդի միջոցով ձեզ մոտ եկածս:

ԵՍ ԵՄ, որ հազվադեպ եմ գալիս ու հաղորդակցվում Երկրի մարդկանց հետ, իսկ այսօրվա հաղորդակցությունը՝ բացառություն է:

Հնարավոր է՝ դուք լսել եք Մելքիսեդեկի միաբանության հոգևորականության մասին: Բայց արդյո՞ք շատերն են ձեզնից գլխի ընկնում, թե ինչի մասին է խոսքը:

Իմ միաբանությունը չի պատկանում որոշակի դավանաբանության: Եվ Մելքիսեդեկի հոգևորականի կոչումը շնորհվում է անհատին՝ հատուկ հոգևոր նվաճումների հիման վրա, այլ ոչ թե այն արտաքին պաշտոնի հիման վրա, որը մարդը զբաղեցնում է արտաքին եկեղեցում: Դուք կզարմանաք, բայց Երկրի վրա գոյություն ունեցող կրոնական դավանաբանությունների բարձրագույն հոգևոր առաջնորդներից և ոչ մեկը չի պատկանում Մելքիսեդեկի կոչման հոգևոր դասին:

Ես ձեռնադրում եմ իմ հոգևորականներին ներքին մակարդակների վրա, և հիմնական որակը, որին ես ուշադրություն եմ դարձնում, հանդիսանում է լիակատար և անվերապահ նվիրվածությունն Աստծո Կամքին:

Այն անհատների համար, ովքեր արժանի են դարձել նվիրաբերվելու Մելքիսեդեկի կոչման հոգևորականի աստիճանին, պարտադիր պայման է հանդիսանում յոթ հիմնական ճառագայթների և հինգ գաղտնի ճառագայթների փորձաքննություններով անցնելը: Ըստ այդմ՝ իմ հոգևորական դասի մոտ բացված են ողնաշարի երկայնքով դասավորված բոլոր 12 չակրաները: Սակայն, գլխավոր պահանջն է հանդիսանում 13-րդ ճառագայթի կամ վեցերորդ գաղտնի ճառագայթի փորձաքննությամբ անցնելը:

Այո', պաշտելինե'րս, ես վեցերորդ գաղտնի ճառագայթի կամ 13-րդ ճառագայթի հիերարխն եմ հանդիսանում: Եվ իմ ճառագայթի չակրան գտնվում է ձեր երրորդ աչքի ու զարկերակային չակրայի միջև:

Դուք կզարմանաք, բայց այդ չակրան չի կարող բացվել այն մարդկանց մոտ, ովքեր իրենց դրել են ավանդական կրոնական դավանաբանությունների շրջանակներում, իսկ պատճառն այն է, որ աշխարհում գոյություն ունեցող կրոնական դավանաբանություններից և ոչ մեկը չի բավարարում Աստծուն ճշմարտապես ծառայելու պահանջներին:

Չափազանց շատ են այն դոգմաներն ու սահմանափակումները, որոնք այդ դավանաբանությունների հետևորդներին հեռացնում են Աստծուն ճշմարտապես ծառայելուց ու ճշմարտապես երկրպագելուց:

Որպես կանոն, իմ հոգևորականները ճգնավորներ են, յոգեր կամ մեկուսակյաց վանականներ, ովքեր, չնայած կարող են պատկանել որևէ ավանդական դավանանքի, բայց հետևում են ի'մ պատգամներին, ի'մ խրատներին և վարվեցողության ի'մ կանոնակարգին: Իսկ վարվեցողության իմ կանոնակարգը շատ խիստ է: Եվ, նախ և առաջ, դա լիակատար նվիրվածությունն է Աստծո Կամքին և Աստվածային Մոր էներգիայի անարատ պահելուն:

Իմ ճառագայթը՝ Աստվածային ծառայության և Աստվածային մաքրության ճառագայթն է:

Սակայն, ես մտադիր չեմ ձեզ հակադրության մղել որևէ պաշտոնական կրոնի կամ դավանաբանության դեմ: Կրոնները կան, և անօգուտ է նրանց դեմ պայքարելը կամ նրանց հակադրվելը:

Ձեր քաղաքակրթության մեջ գոյություն ունեցող բոլոր ինստիտուտները, ներառյալ նաև եկեղեցու ինստիտուտը, հարմարեցված են ձեր միջին գիտակցությանը և արտացոլում են ձեր գիտակցության մակարդակը:

Եվ, եթե մարդն իր գիտակցության մեջ կոշտ սահմանափակումներ ունի՝ կապված Հավատի, Աստծո, հասարակության մեջ վարվելակերպի բարոյական նորմերի մասին պատկերացումներում, ապա միայն նա ի'նքը կարող է փոխել իր գիտակցությունը, հաղթահարել այդ սահմանափակումները և դուրս գալ դրանց սահմաններից: Եվ այդ ուղու առաջին քայլը կլինի իր գիտակցությանը բնորոշ սահմանափակումների գիտակցումը և դրանց հաղթահարման ցանկությունը:

Հենց դա' էր լինում, պաշտելինե'րս, բոլոր կրոնական պատերազմների պատճառը, երբ մարդկանց գիտակցության սահմանափակումները՝ երբեմն նույնիսկ դիտավորյալ սարքած, կառավարող կրոնական վերնախավի կողմից օգտագործվում էին՝ մարդկանց հետ մանիպուլյացիաներ անելու և իրենց շահադիտական նպատակներով այդ մարդկանց օգտագործելու համար:

Ինձ համար ցավալի է դիտելը, թե ինչպես են ամբողջովին մտացածին սահմանափակումները մինչև հիմա պատճառ հանդիսանում կրոնական անհանդուրժողականության և կրոնական հակադրությունների համար: Պաշտելինե'րս, Աստված չունի սահմանափակումներ, և գոյություն ունեցող կրոնական հայացքների մեծամասնությունը ժամանակի ընթացքում կվերանան: Դրանք միայն Աստվածային Ճշմարտության ժամանակավոր հանդերձանքներ են, որոնք առկա են պատմական զարգացման տվյալ փուլում:

Եվ այն մարդկանց համար, որոնց գիտակցության մակարդակը բավականաչափ բարձր է, այլ հակասություններ գոյություն չունեն ցանկացած կրոնի և ցանկացած աշխարհընկալման համակարգի միջև, բացի ամենակարևոր հակասությունից, որի հետ հնարավոր չէ հաշտվել:

Ես մոտեցա, պաշտելինե'րս, շատ նուրբ և նրբանկատություն պահանջող հարցի: Ես նախապես ասացի, որ Մելքիսեդեկի ուխտի հոգևորականությունն անվերապահորեն նվիրված է Աստծո Կամքին: Եվ մշտապես հարցն այն է եղել, թե ինչպես հասկանալ Աստծո Կամքը:

Իրոք, պաշտելինե'րս, քանի դեռ համապատասխան ձեռնադրումներ չեք անցել, դուք չեք կարող վստահ լինել, որ Աստծո Կամքի մասին ձեր ըմբռնումն ու պատկերացումը համապատասխանում են Ճշմարտությանը:

Եվ շատ են այն մարդիկ, ովքեր օգտվում են մարդկային զանգվածների տգիտությունից, ներառյալ նաև Աստծուն ըմբռնելու հարցում եղած տգիտությունից, որպեսզի հասնեն իրենց շահադիտական նպատակներին:

Եվ Հավատի ճշմարիտ ու կեղծ ըմբռնումներին հարող մարդկանց միջև եղած սահմանն անցնում է ոչ թե ինչ-որ կրոնների կամ հավատալիքների միջով, այլ այդ սահմանը, պաշտելինե'րս, անցնում է մարդկանց սրտերի միջով: Եվ, իհարկե, գոյություն ունե'ն բազմաթիվ ճշմարիտ սպասավորներ: Բայց և ավելի մեծ թիվ են կազմում այն կեղծ սպասավորները, որոնք իրենց ներսում Աստծուց ոչինչ չունեն, սակայն բոլորից շատ են խոսում Աստծո ու ծառայության մասին:

Դուք կարող եք լսել ճիշտ խոսքեր, նույնիսկ կարող եք տեսնել ճիշտ արարքներ, բայց այդ մարդիկ չեն հետևի Աստծո ճշմարիտ Կամքին, և չեն հանդիսանա ճշմարիտ սպասավորներ:

Կա՞ արդյոք, պաշտելինե'րս, ձեր աշխարհում մի որևէ չափանիշ, որով կարողանայիք առաջնորդվել, որպեսզի ձեր գիտակցության մեջ առանձնացնեք Աստծո ճշմարիտ սպասավորներին կեղծերից:

Այս հարցը ձեր ժամանակներում ձեռք է բերում առաջնահերթ նշանակություն: Սակայն այդ հարցի պատասխանը 2000 տարի առաջ տվել է Հիսուսը: Պտուղներո'վ պետք է դատել:

Ո'չ թե գործերով, խոսքերով, արարքներով, այլ հենց պտուղներո'վ: Որովհետև դուք կարող եք լսել ճիշտ խոսքեր, տեսնել ճիշտ արարքներ, բայց այդ արարքների արդյունքը կլինի փտած:

Ըստ այդմ՝ դուք չեք կարող դատել կարճ ժամանակահատվածի սահմաններում: Չնայած՝ ժամանակն արագացել է, և այժմ պտուղներն անհամեմատ ավելի արագ են հասունանում, ինչը կապված է ընդհանուր առմամբ Երկիր մոլորակի կարմայի արագացված վերադարձի հետ:

Այն, ինչը համապատասխանում է Աստծո Կամքին և Աստվածային ծառայությանը, կապրի դարերով և աելի երկար, քան այն սպասավորները, որոնք այս կամ այն Ուսմունքի կամ Հավատի կրողներն են հանդիսանում: Իսկ այն ամենն, ինչն Աստվածային ծառայությանը չի համապատասխանում, շատ շուտով ի դերև կհանի իր փտած պտուղները:

Իսկ ձեզնից նրանք, ովքեր անհամբեր են, ովքեր ուզում են անհապաղ պատասխան ստանալ այս կամ այն կրոնական ուղղության կամ աղանդի՝ Աստծո կամքի հետ համապատասխանության մասին, կարող են կողմնակի ճանապարհով պատկերացում կազմել այդ մասին՝ ուսումնասիրելով քարոզվող ուսմունքի հիմնական դրույթները:

Եվ այժմ ես կթվարկեմ այդպիսի մի քանի անուղղակի հայտանիշներ:

Դուք գիտեք, որ տեղի է ունեցել դարաշրջանների հերթափոխություն: Եվ տիեզերական բոլորաշրջանը պտույտ է կատարել: Սկսվել է պատրանքի հետ-հավաքման հսկայական տևողությամբ բոլորաշրջանը: Ուստի այն ամենն, ինչն ուղղված է պատրանքի հետ-հավաքմանը, անուղղակիորեն կարող է վկայել Աստծո Կամքի հետ համապատասխանելու մասին:

Ես դա կբացատրեմ օրինակով: Ձեր մեջ կա հավերժական մաս և կա անցողիկ մաս:

Եվ, եթե դուք չափազանց շատ հոգածություն եք տեսնում՝ ուղղված արտաքին բարգավաճմանն ու բարեհաջողությանը, ապա ավելի մանրամասն կենտրոնացեք ուսմունքի այն դրույթների վրա, որոնք կապված են ձեր աշխարհին պատկանող ցանկացած գերակայությունների հաստատման հետ: Դա կարող է լինել ծեսերին ու եկեղեցական դոգմաներին չափից շատ հետևելը, մարմնական տաճարի առողջության մասին չափից շատ հոգալը կամ ֆիզիկական պլանում անհոգ գոյություն ապահովելու ձգտումը:

Ձեր էգոն, ֆիզիկական աշխարհի հետ ձեր ցանկացած կապվածությունները պետք է հաղթահարվեն: Պարզե'ք, թե ի՞նչ է ասվում ձեր կողմից հետազոտվող ուսմունքում ձեր էգոյի հաղթահարման, ձեր անիրական մասից հրաժարվելու մասին:

Եվ ցանկացած կրոնի ցանկացած դրույթին այժմ դուք կարող եք մոտենալ ձեզ տրված՝ այս նոր դարաշրջանի համապիտանի չափանիշով:

Ձգտեցե'ք պատկերացում ստանալ՝ չառաջնորդվելով ձեր արտաքին գիտակցությամբ, այլ առավելագույնս ձեր գիտակցությունը մոտեցնելով Աստվածային Ճշմարտությանը: Եվ միշտ իմացե'ք. ձեր սահմաններից դուրս չկա ոչինչ, որ կարողանա վնասել ձեզ կամ որևէ վնաս հասցնել ձեր հոգուն:

Միայն ձեր սեփական արատներն ու անկատարություններն են ձեզ քաշում դեպի այս կամ այն կրոնը, այս կամ այն դավանաբանությունը: Ուստի, նախքան որևէ կրոնական կազմակերպության մեջ մտնելը, անկեղծ ու անկողմնակալ կերպով զրուցե'ք ինքներդ ձեզ հետ: Ի՞նչն է ձեզ առաջնորդում, ի՞նչն է ձեզ ստիպում միանալ այդ ուսմունքին կամ աղանդին:

Առողջությունը վերականգնելու ձգտու՞մը:

Նյութական վիճակի բարելավու՞մը:

Ձեր աշխարհում ինքնարտահայտման հասնելու ձգտու՞մը:

Մերձավորին օգնելու ցանկությու՞նը:

Որքան ձեր շարժառիթն ավելի մոտ լինի Աստվածայինին, այնքան ավելի մեծ կլինի հավանականությունն այն բանի, որ այն ուսմունքը, որին ընտրում եք հետևել, առավելագույն չափով համապատասխանի Աստվածային Ճշմարտությանն ու Ճշմարիտ Հավատին:

Մի' մոռացեք, որ աշխարհում ամենայն ինչ իրար են ձգում՝ ըստ թրթռանքի: Եվ դուք ձգվում եք հատկապես դեպի այն հավատը կամ կրոնական հոսանքը, որը ձեր զարգացման տվյալ փուլի տվյալ պահին ունակ է ձեզ տալ լավագույն ուսմունքն ու լավագույն խրատը:

Եվ ոչ մի կրոն կամ կրոնական ուղղություն, որին սխալ եք համարում, չէր կարող գոյություն ունենալ, եթե այն չհենվեր այն մարդկանց էներգիայի վրա, ովքեր սնուցում են այդ կրոնն ինչպես իրենց հոգևոր էներգիայով, այնպես էլ նյութական էներգիայով՝ իրենց փողերի ու նվիրաբերությունների տեսքով:

Իմաստուն մարդն Աստծուն փնտրում է այն միակ տեղում, որտեղ Նա գտնվում է՝ իր սրտում: Պակաս իմաստուն մարդն իմաստություն է փնտրում իրենից դուրս՝ արտաքին կրոններում ու դավանաբանություններում: Եվ նա իր դասերն է ստանում այդ Ուղու վրա:

Մելքիսեդեկի ուխտի հոգևորականները ծառայում են այն Միասնական ու Անբաժանելի Աստծուն, որ գտնվում է յուրաքանչյուր կենդանի էակի սրտում:

Ես ձեզ այսօր կարևոր խրատ տվեցի: Եվ ես կարծում եմ, որ այն ձեզ համար օգտակար կլինի որպես ուղենիշ՝ նոր կրոնների, դեսպանորդների ու աղանդների ծովում:

ԵՍ ԵՄ Մելքիսեդեկը

Տատյանա Միկուշինա, 2005

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ