СириуС ՍիրիուՍ SiriuS
Դուք
այցելել եք
Մեծ Սպիտակ Եղբայրության Դեսպանորդ
ՏԱՏՅԱՆԱ ՄԻԿՈւՇԻՆԱՅԻ
Կարող եք այցելել նաև հետևալ
լրացուցիչ կայք-էջը՝
"SKY OF ARMENIA"
Բոլոր կրոնների ներսում բոլոր ժամանակներում եղել են մարդիկ, ովքեր առանձին են կանգնած եղել եկեղեցական ղեկավարությունից: Դրանք եղել են մենակյաց վանականներ, յոգեր, մարգարեներ, միստիկներ...
Նրանցից ոմանք հեղինակություն են վայելել պաշտոնական եկեղեցու կողմից, ոմանց էլ հալածել են և նույնիսկ զրկել կյանքից: Յուրաքանչյուր կրոնում երկու մոտեցում գոյություն ունի. արտաքին ուղի՝ հիմնված որոշակի դոգմաների և ծիսակարգերի վրա, և ներքին ուղի՝ հիմնված Աստծո հետ անմիջական, անձնական կապի որոնման վրա:
Առաջին ուղով ընթանում է հավատացյալների 90 տոկոսը: Երկրորդ ուղով շատ քչերն են համարձակվում ընթանալ: Դա ձեռնադրումների, գաղտնի գիտելիքների, անձնական միստիկական փորձի ուղին է:
Հայտնի պատմական ժամանակներում Երկրի վրա գոյություն են ունեցել ձեռնադրումների գաղտնի դպրոցներ: Մեզ հայտնի են Պյութագորական և Եսսեական համայնքները, Հին Եգիպտոսի գաղտնի ծեսերի դպրոցը:
19-րդ դարի վերջում փորձ արվեց գաղտնի գիտելիքների մի մասը մատչելի դարձնել ավելի լայն լսարանի համար: Դա իրականացվեց Ե. Պ. Բլավատսկայայի և Թեոսոֆիական ընկերության ջանքերով:
Այնուհետև գիտելիքներ տրվեցին Ելենա և Նիկոլայ Ռերիխների միջոցով:
Դրանից հետո՝ ամերիկյան այնպիսի կազմակերպությունների միջոցով, ինչպիսիք են Ազատության կամուրջը, ԵՍ ԵՄ շարժումը, Սամմիթ Լայթհաուզը:
Իսկ հետո՞:
Որպեսզի հասկանալի դառնա թեկուզ և այն գիտելիքների իմաստը, որոնք տրվել են այդ մարդկանց ու կազմակերպությունների միջոցով, Երկրի վրա անհրաժեշտ է այնպիսի մարդկանց ներկայություն, ովքեր ներքին կապ են պահպանում Աստծո հետ: Դա կարևոր է հատկապես հիմա, երբ ի հայտ են եկել բազմաթիվ կեղծ ուսուցիչներ ու էքստրասենսներ:
Ինչ-որ մեկը պետք է պահպանի ճշմարիտ, աստվածային թրթռանքը: Ինչ-որ մեկը պետք է մշտապես իր գիտակցությունը համահունչ պահի Աստծո հետ: Միայն Աստծո հետ այդ համահնչունության կետից է հնարավոր գնահատել այժմ Երկրի վրա տեղի ունեցող շատ բաներ և հասկանալ այն, ինչը տրվել է նախկինում և գրի առնվել գրքերի էջերում:
Ես հուսով եմ, որ նյութերի մեծ մասը, որոնք տեղ են գտել այս կայքում, կօգնեն ձեզ պահպանելու ձեր ներքին կողմնորոշիչները և Աստծո հետ ունեցած ձեր ներքին համահնչունությունը:
© Տատյանա Միկուշինա